Նորվեգական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգական կայսրություն
Konungsríki Nuriki
 Նորվեգական Միություն 872 - 1397 Կալմարյան ունիա 
Հանսա 
Raven Banner.svg Blason Norvège.svg
Քարտեզ

Norwegian Hereditary Empire excluding Greenland.png
(Նորվեգական կայսրությունը հզորության շրջանում՝ 1263)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք
Մակերես 2,322,755 կմ2
Լեզու Հին նորվեգերեն
Կրոն
Արժույթ Նորվեգական պեննիգ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Քրիստոնեության ընդունում 995-1000
- Ամերիկայի հայտնագործում (Լեյֆ Էրիքսոն) 999-1000
- Օրկնեյան և Հեբրիդյան կղզիների նվաճում 1098-1099
- Նորվեգական խաչակրաց արշավանք 1107-1110
- Քաղաքացիական պատերազմներ 1130-1240

Նորվեգական կայսրություն (հին նորվեգերեն՝ Norégveldi` նորեգվելդի), միջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 872-1397 թվականներին։ Հիմնադրել է նորվեգների առաջորդ (կոնունգ) Հարալդ Գեղեցկածամը 872 թվականին։ Երկիրը կառավարել են բազմաթիվ արքայատոհմեր[1]: Տարածքը կազմել է առավելագույնը 2,322,755 կմ2՝ Հաաքոն IV արքայի օրոք (1204-1263)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Նիզառոսը (այժմ՝ Տրոնհեյմ): Կարճ ժամանակով՝ առանձին թագավորների իշխանության տարիներին, մայրաքաղաք են եղել Բորգը, Կոնունգահելլան և Բիորգվինը։ 1314 թվականից Հաաքոն V-ը մայրաքաղաքը տեղափոխում է նորվեգական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Օսլո, որը Նորվեգիայի մայրաքաղաքն է մինչ այժմ: Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա և Հյուսիսային Ամերիկա։ Այդ ժամանակ կայսրությունն իր մեջ ներառում էր Իսլանդիան, Շետլանդյան, Օրկնեյան, Հեբրիդյան և շատ այլ արշիպելագներ՝ տարածվելով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների սահմանամերձ հատվածում։

12-րդ դարում Նորվեգիայում սկսում են քաղաքացիական պատերազմներ, որոնք տևում են ավելի քան մեկ դար (1130-1240): Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ, որոնք հակված էին ղեկավարել երկիրը։ 13-րդ դարում պետությունը միավորվում է։ 1319 թվականին կնքվել էր Նորվեգիայի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397 թվականին կնքվել է Կալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։

Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայի առաջին կայսրությունն էր, որ իր շուրջ էր համախմբել մեծ տարածքներ և կարողացել էր ստեղծել ինքնատիպ մշակույթ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում մարդը բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից։ Առաջին բնակավայրերը կառուցվել են այն ժամանակ, երբ սկսել է հալվել մեծ սառցադաշտը[2]։ Ամենայն հավանականությամբ, Նորվեգիայի առաջին բնակիչները եղել են ժամանակակից Գերմանիայի ու Ֆրանսիայի տարածքում հաստատված ցեղերը, որոնք, դառնալով մարդաշատ, փնտրել են բնակության նոր վայրեր։ Նրանք պատկանել են Հին քարի դարի համբուրգյան, արենսբուրգյան և Ֆեդերմեսսերի մշակույթներին։ Հարավային ու կենտրոնական հատվածներում հաստատվում են Ֆոսնա-Հենսբակա մշակույթի (եղնիկների որսորդներ ու ձկնորսներ), իսկ Կոմսի մշակույթը՝ հյուսիսում (ծովառյուծի որսորդներ)։ Ոսկորով ու եղջյուրով պատրաստվող գործիքների պատճառով դարաշրջանը կոչվել է «ոսկրի ու քարի դար»[3]։ Հնագիտական աղբյուրների համաձայն՝ նորվեգաբնակների ու առաջին վերաբնակների միջև 5000 տարի առաջ արդեն կային մարդաբանական տարբերություններ[4]։ Մ.թ.ա. 4500-2700 թվականներին հարավային Նորվեգիայում ստեղծվում են առաջին հուշարձանները։

Նոր քարի դարը Նորվեգիայում սկսել է ավելի ուշ։ Եթե Մերձավոր Արևելքում այն տևել է մ.թ.ա. 7500-5500, ապա Սկանդինավյան թերակղզում՝ մ.թ.ա. 2800-2200 թվականներին։ Հարավային Նորվեգիայում դա արտահայտված էր քարե կացինների արտադրությամբ, որոնցից 160-ը հայտնաբերվել են հնագիտական պեղումների ընթացքում։ Հյուսիսային Նորվեգիայում շարունակում էր որսորդների ու ձկնորսների դարաշրջանը. ամռան ամիսներին բնակչությունը կենտրոնանում էր գետերի ներքին շրջանում, իսկ ձմռանը տեղափոխվում ցամաքամերձ ծովափնյա գոտի։ Բնակիչները պատրաստում էին նետ ու աղեղ, ձկնորսական կեռեր և այլն[5]։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ թափանցում են հնդեվրոպական լեզուները։ Այս ժամանակաշրջանում է, որ են շփումներ սկսում գերմանախոս ու ֆիննախոս ցեղերի միջև։

Պղնձի-քարի դարի հուշարձաններ Նորվեգիայում չեն հանդիպում, ինչը նշանակում է, որ այստեղ միանգամից անցում է կատարվել բրոնզե դարին։ Վերջինս Հարավային Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում տևել է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում, իսկ այստեղ՝ մ.թ.ա. 19-6-րդ դարերում։ Բրոնզեդարյան գործիքների առավել մեծ քանակություն հայտնաբերվել է Դանիայի տարածքում։ Սկսում են հերկել հողը, զբաղվում հացահատիկային մշակաբույսերի ցանքսով, հողագործությամբ ու անասնապահությամբ։ Սկանդինավյան թերակղզում հարմարվում են խոշոր և մանր եղջերավոր անասունները, ինչպես նաև սակավաքանակ ձիեր, որոնք պատկանում էին ցեղապետերին։ Աստիճանաբար զգացվում է տարբերությունը հյուսիսի ու հարավի մեջ. հարավում տեղացիներըն առավել առաջադեմ էին։ Բրոնզե դարում մշակվում էին նաև փայտե գործիքներ, որոնք առօրյա կենցաղից ամբողջությամբ դուրս են մղում քարը[6]։

Մ.թ.ա. 1-ին հազարամյակում նորվեգաբնակ ցեղերը թևակոխում են երկաթի դար՝ ամբողջությամբ հավասարվելով ժամանակի քաղաքակրթությունների զարգացման ընթացքին։

Նախնադարյան Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախնադարյան Նորվեգիա

Նորվեգիայի նախապատմական շրջանը համընկնում է երկաթի դարին՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակին, նախքան Հռոմեական կայսրության մեջ մասնակիորեն հայտնվելը։ Որոշ ուսումնասիրողներ Նախապատմական շրջանին ավելացնում են նաև նախնադարյան շրջանը՝ քարի ու բրոնզի դարերը։ Նախնադարն ավարտվել է ժողովուրդների գաղթով, որի արդյունքում գերմանախոս ցեղերը սկսել են հաստատվել Կենտրոնական Եվրոպայի տարածքներում, իսկ ավելի ուշ Սկանդինավյան թերակղզում գերիշխող դիրք են գրավել վիկինգները։

սաամական պահեստ-ամբար

Ցուրտ ու խոնավ կլիմայի պայմաններում երկրագործությունն ու անասնապահությունը ամբողջությամբ դուրս չեն մղում նախնադարյան սովորույթները։ Կառուցվում էին տներ, որոնք ունեին քարե հիմք և փայտե պատեր։ Երկաթի դարի վերջում կառուցվում են նաև ամրություններ՝ բլուրների բարձունքում։ Մ.թ.ա. 6-5-րդ դարերում կառուցվում են արդեն կլոր ձև ունեցող տներ, որոնք պատկանում են սաամներին։ Մ.թ. 3-4-րդ դարերում այստեղ են թափանցում գերմանական ցեղեր, ովքեր թալանում ու ավերում են տեղանքը և ստրկացնում սաամներին։ Կա տեղեկություն նաև այն մասին, որ հյուսիսային շրջաններում սաամներն ու նորվեգները համագործակցում էին միմյանց հետ՝ ձկնորսության ու որսորդության բնագավառներում։

Նորվեգիայի տարածքում պեղվել են մեր թվարկությունից առաջ վերջին դարերին վերագրվող բազմաթիվ գործիքներ ու արտադրանքներ, որոնք պատկանում են կելտերին, էտրուսկներին ու հռոմեացիներին։ Դրանց մեջ քիչ չեն նաև բրոնզե սկահակներն ու զենքերը։ Այդ իրեղեն ապացույցները, ինչպես նաև մետաղադրամները, ցույց են տալիս, որ այստեղ տեղի է ունեցել նաև առևտուր։ Վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, նորվեգները սկսում են կառուցել նաև ավելի մեծ տներ՝ ցուրտ կլիմայից պաշտպանվելու համար՝ առավել շատ ընտանիքներ մեկ տանիքի տակ հավաքելու նպատակով։

Վիկինգների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A short history of Norway
  2. Cambridge History of Scandinavia. Vol. 1. Part 1. The Geography and Prehistory of Scandinavia.. — Cambridge UP, 2003.
  3. Гуревич А. Я. Первобытнообщинный строй (глава 1). // История Норвегии.. — М.: Наука, 1980. — С. 78-96. — 712 с.
  4. Кузьменко Ю. К. Ранние германцы и их соседи: Лингвистика, археология, генетика. — СПб.: Нестор-История, 2011. — 266 с.
  5. Тране Х. Северная Европа (глава 14.7) // История человечества. М., 2003. Т. 2. С. 386
  6. Encyclopedia of Prehistory. Vol. 4. Europe.. — Springer, 2001. — С. 299-323.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png