Jump to content

Ալթայի ժայռապատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթայի ժայռապատկերներ
Rock Art of Alta*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Պետրոգլիֆները լցված են կարմիր օխրայով լավ երևալու համար
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9-րդ նստաշրջան)
Համար 352
Ալթայի ժայռապատկերներ (Նորվեգիա)##
Ալթայի ժայռապատկերներ (Նորվեգիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ալթայի ժայռապատկերներ, Նորվեգիայի հյուսիսում գտնվող Ֆինմարքի շրջանում գտնվող Ալթա քաղաքի հնագիտական թանգարանի մաս։

Առաջին ժայռապատկերների հայտնաբերման պահից, որոնք բացվել էին 1972 թվականին, մինչև օրս ավելի քան 5000 ժայռապատկերներ են գտնվել Ալթայի շուրջ գտնվող մի քանի տարածքներում։ Jiepmaluokta վայրում, որը գտնվում է Ալթայից 4 կմ հեռավորության վրա, կան մոտ 3000 տարբեր պատկերներ։ Հիմա այդ վայրը դարձել է թանգարան բաց երկնքի տակ։ 1985 թվականի դեկտեմբերի 3-ին Ալթայի ժայռապատկերները ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դա Նորվեգիայի միակ մինչպատմական շրջանի հուշարձանն է, որ մտել է Համաշխարհային ժառանգության կազմի մեջ։

Ընդհանուր առմամբ Նորվեգիայում հայտնի են քարե դարի ժայռապատկերներով մի քանի տասնյակ հուշարձաններ, այդ թվում Մյոլերստֆոսենում, Թենեսիում և այլուր։

Ալթայի շրջանի ամենավաղ ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 4200 թվականի, իսկ ամենաուշը` մոտ մ.թ.ա. 500 թվականի, չնայած մի շարք հետազոտողներ կարծում են, որ ժայռապատկերները այստեղ հայտնվել են մ.թ. 500 թվականին։ Պատկերների լայն բազմազանությունը խոսում է որսորդ-հավաքորդների մշակույթի մասին, որոնք կարողանում էին առաջնորդել եղնիկների հոտերը, կառուցել նավակներ և զբաղվել ձկնորսությամբ։ Շատ քիչ է հայտնի այն մշակույթի մասին, որը բերեցին այդ պատկերները, չնայած ենթադրում են, որ այդ պատկերները կատարող մարդիկ եղել են Կոմսայի մշակույթի սերունդներ։ Մի քանի հետազոտողներ համոզված են նրանում, որ սաամները հանդիսանում են այդ հին քարագործ-փորագրողների սերունդ։

Մշակութային և պատմական միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ պատկերները ստեղծվել են, Նորվեգիայի հյուսիսային մասը բնակեցված էր որսորդ-հավաքորդներով, որոնք համարվում էին Կոմսայի մշակույթի սերունդ, հնագիտական մշակույթի որսորդ, ուշ պալեոլիթի և վաղ մեզոլիթի շրջանի հավաքորդներ, որոնք տարածվել էին նորվեգական ափի երկայնքով` զբաղեցնելով այն տարածքները, որոնք ազատագրվել էին սառցե դարաշրջանի վերջում, մոտ մ.թ.ա. 8000 թվականին։ Ըստ Ալթայի ժայռապատկերների, որոնք ստեղծվել են 5000 տարվա ընթացքում, կարելի է հետևել բազմաթիվ մշակութային փոփոխությունների, այդ թվում մետաղական գործիքների հայտնագործումը, նաև առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավաշինարարությունը և ձկնորսական մեթոդների կատարելագործումը։ Հատկապես վաղ շրջանի ժայռապատկերները նմանություն ունեն Ռուսաստանի հյուսիսարևմտյան մասում եղած ժայռապատկերներին։ Դրանից կարելի է եզրակացնել, որ զուգահեռ զարգացող մշակույթների միջև կա ենթադրյալ կապ։

Ալթայի ժայռապատկերներ ստեղծելու և Կոմասյի ու սաամների մշակույթների միջև փոխադարձ կապերը մինչև վերջ պարզ չի։ Օրինակ, հայտնի է, որ Կոմսայի էկոնոմիկան հիմնված էր բացառապես եղնիկների որսի վրա, սակայն Ալթայի շրջանում ոչ մի եղնիկների պատկեր չկա։ Դրա հետ միաժամանակ, քանի որ երկու մշակույթներն էլ գոյություն են ունեցել նույն աշխարհագրական շրջանում մոտ 2000 տարի, նրանց միջև կապը շատ հավանական է։ Սաամական մշակույթի հետ կապը ներկայացվու է այնքան հավանական, որ սաամական աշխատանքային և երաժշտական գործիքների ավանդական դեկորատիվ շատ տարրեր Ալթայի ժայռապատկերների հետ իրական նմանություն ունեն։

Ալթայի ժայռապատկերները ստեղծվել են քվարցիտից պատրաստված հատիչով և մուրճով։ Դուրի ենթադրյալ օրինակներ են հայտնաբերվել Ալթայի շրջանի ողջ տարածքում և ներկայացված են Ալթայի թանգարանում։ Ըստ երևույթին, քարե դուրը այստեղ օգտագործվել է նաև մետաղական գործիքների հայտնաբերումից հետո։

Բացում և վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախից թանգարանի շենքը: Պետրոգլիֆները գտնվում են թանգարանից ծովափ տանող արահետի երկայնքով

Առաջին պատկերները հայտնաբերվել են 1972 թվականի աշնանը Jiepmaluokta շրջանում (սաամերեն անվանումը նշանակում է «եղնիկների նեղուց»[1]»), Ալթայից մոտ 4 կմ հեռու։ 1970-ական թվականներին շատ այլ ժայռապատկերներ են բացվել Ալթայի տարածաշրջանում։ Ժայռապատկերների հիմնական մասը գտնվում են Jiepmaluokta-ի շուրջ (հայտնի 5000 պատկերներից 3000-ը գտնվում են այստեղ)։ 1991 թվականին Ալթայի թանգարանը կենտրոնից բերվում է ժայռապատկերների գտնվելու Jiepmaluokta շրջան։ Չնայած նրան, որ Ալթայի շուրջ կան նաև այլ հայտնի ժայռապատկերներ, Jiepmaluokta շրջանը մնում է հասարակության համար միակ հասանելի վայրը։

Ալթայի շուրջ գտնվող ժայռերի մեծամասնությունը ծածկված են մամուռներով և քարաքոսերով։ Առաջին ժայռապատկերների հայտնաբերումից հետո, սկսեցին զգուշորեն հեռացնել դրանք, որպեսզի հայտնաբերեն մարդու աչքից ծածկված նոր պատկերներ։ Երբ հայտնաբերվում են նոր ժայռապատկերներ, նրանց նկարում են և ներառում տվյալների բազա։ Մեծ մասամբ ոչ մի հատուկ զգուշական միջոցներ չեն կիրառում, որպեսզի այդ պատկերները դարձնեն տեսանելի։ Ժայռապատկերների հանդեպ հատուկ խնամք չի կատարվում, քանի որ նրանք ամբողջապես խորն են ընկղմված մակերևույթի մեջ։ Միայն զբոսաշրջիկների համար հասանելի վայրերում ժայռապատկերները ներկված են հատուկ կարմիր օխրայով տեսանելի լինելու համար։

Ալթայի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայի թանգարանում ցուցադրվում են ժայռապատկերների մշակույթի հետ կապված գտածոներ, նաև սաամական մշակույթի և Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ալթայի շրջանի պատմության հետ կապված մի քանի ցուցանմուշներ։ 1993 թվականին Ալթայի թանգարանը ստանում է «Տարվա եվրոպական թանգարան» պատվավոր կոչումը։

Պատկերներ և նրանց մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու հղի կենդանիներ երևացող պտուղով

Քանի որ ժայռապատկերների ստեղծման շրջանի մասին ոչ մի գրավոր աղբյուրներ չկան, չենք կարող իմանալ, թե ինչ նպատակներ են ունեցել ժայռապատկերների ստեղծողները և ինչն է նրանց դրդել ժայռապատկերներ ստեղծելու։ Ենթադրվում է, որ դրանք օգտագործվում էին շամանների ծիսակատարություներում, դրանցով նշվել են ցեղերի տարածքների սահմաններ, իրենցից ներկայացնում են ցեղերի կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններ կամ էլ եղել են արվեստի հասարակ ձևեր, այսինքն ունեցել են գեղագիտական նպատակ։ Քանի որ առանձին պատկերներ ներկայացնում են տարբեր կերպարներ և ստեղծվել են շատ երկար ժամանակահատվածում, հավանական է համարվում, որ ժայռապատկերները կարող էին օգտագործվել վերը նշված ցանկացած նպատակներով։ Ստորև ներկայացված են տարածված պատկերների տեսակները։

Ժայռապատկերներում կարելի է հանդիպել կենդանիների լայն տեսականի։ Նրանց մեջ գերակշռում է եղնիկների պատկերներըը, երբեմն դրանք ամբողջական հոտերով են և փորձում են որսալ նրանց։ Եղնիկների պատկերում ցանկապատից դուրս, ըստ երևույթին, ցույց է տալիս, որ այդ կենդանիների հանդեպ վերահսկողություն է եղել։ Բացի եղնիկներից կարելի է հանդիպել եղջերուի, տարբեր տեսակի թռչունների և ձկների պատկերներ։ Հղի կենդանիները հաճախ պատկերվում էին երևացող պտղով։

Պետրոգլիֆներ ցանկապատի պատկերով

Տարօրինակ է թվում, որ հնագիտական գտածոներին համապատասխան, նախապատմական շրջանի մարդկանց սննդի 30-95 %-ը եղել է ծովային բարիքներից, սակայն ձկնորսության տեսարաններ հանդիպում են հայտնի ժայռապատկերների միայն 1 %-ում։ Այս փաստի հնարավոր բացատրությունն այն է, որ ձկնորսությունն այդ վայրերում ավելի բարդ և վտանգավոր էր, քան որսը խոշոր կենդանիերի վրա։

Արջը, ըստ երևույթին, մեծ դեր է խաղացել նախապատմական շրջանի մարդկանց մոտ. դրանք կարևոր տեղ են զբաղեցնում շատ ժայռապատկերներում և հաճախ պատկերվում են ոչ որպես կենդանի, որոնց հանդեպ որս է կատարվում, այլև որպես պաշտամունքի առարկա (դա ավելի հավանական է, քանի որ արջի պաշտամունքը հայտնի է հյուսիսարևմտյան Ռուսաստանի հին մշակույթում, նաև սաամական մշակույթում)։ Եթե մարդկանց և կենդանիների պատկերները հիմնականում հորիզոնական են, ապա արջերի պատկերներն ուղղահայաց են։ Սա որոշ հետազոտողներին թույլ է տալիս ենթադրել, որ արջերը, այս կամ այն կերպ կապված են եղել անդրշիրիմյան կյանքի պաշտամունքի հետ։ Արջերի պատկերները անհետանում են մ.թ.ա.1700 թվականին, որը, երևի ցույց է տալիս այդ ժամանակի կրոնական հավատի փոփոխությունների հետ։

Որսի և ձկնորսության տեսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որս եղջերուի վրա

Մարդկանց պատկերող հիմնական տեսարանները կապված են որսորդության հետ, ներկայացնում են որսորդների։ Հետազոտողների կործիքով տարբեր որսի և ձկնորսության տեսարանները ներկայացնում են տարբեր ցեղերի խորհրդանիշներ, իսկ նրանց միջև փոխհարաբերությունները գոյություն ունեցող ցեղային հարաբերություններն են։ Նետ ու աղեղի պատկերները հայտնաբերվել են ավելի վաղ շրջանում, որը վկայում է այն մասին, որ այդ գործիքներն օգտագործվել են շատ վաղուց։ Ձկնորսներն էլ պատկերված են ձկնորսական կարթով, որը վկայում է այն մասին, որ կարթով ձկնորսությունը հայտնի է եղել շատ վաղուց։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նավակների պատկերները,, այն ժամանակ, երբ փոքրիկ նավակները հանդիպում էին ավելի վաղ շրջանի ժայռապատկերներում, ավելի ուշ հայտնվում են ավելի մեծ նավերի պատկերներ, որոնցից մի քանիսը փոխադրում են 30-ից ավելի մարդ և զարդարված են կենդանիների պատկերներով։

Առօրյա կյանքի և ծիսակատարությունների տեսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնապես դժվար է դատել մարդկանց պատկերներով ժայռապատկերների մասին, տեսարաններ, որոնք պատկերում են պարեր, սննդի պատրաստման տեսարաններ, կամ էլ սեռական փոխհարաբերություններ։ Բացի այդ, եթե այդ պատկերները ներկայացնում են առօրյա կյանքի դրվագներ, անհասկանալի է մնում, թե ինչու հենց այդ տեսարաններն են փորագրված քարերին։ Սեռական փոխհարաբերությունների պատկերները կարող է կապված լինեն բեղմնավորման ծեսի հետ, տեսարանները, որոնք նկարագրում են սննդի պատրաստումը, երևի ուղղված էին սննդի առատության ապահովմանը։ Մի քանի տեսարաններ ններկայացնում են հատուկ սոցիալական կարգավիճակով մարդկանց, որի մասին վկայում են գլխաշորերը։ Հնարավոր է նրանք հոգևորականներ են, շամաններ կամ ցեղապետեր։ Այս ժայռապատկերները կարելի է համարել որպես պատմական իրադարձությունների ձայնագրություն։

Երկրաչափական խորհրդանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաառեղծվածային ժայռապատկերները երկրաչափական խորհրդանիշերով պատկերներն են, որոնք հանդիպում են ամենահին ժայռապատկերներում։ Դրանցից շատերն ուներ կլոր ձև, հանդիպում են նաև ավելի բարդ կառուցվածքով, հորիզոնական և ուղղահայաց գծերից կազմված ժայռապատկերներ։

Այս ժայռապատկերների մեծամասնությունը մնում են անբացատրելի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «HJEMMELUFT - Alta Museum». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]