Մուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մուրճ (այլ կիրառումներ)

Մուրճ, հարվածային գործողության մեքենա՝ մետաղական նախապատրաստուկը պլաստիկ դեֆորմացիայի ենթարկելու համար։ Կիրառվում է դարբնոցա-դրոշմիչ արտադրության մեջ կռման (կռող մուրճ) և ծավալային կամ թերթային դրոշմման (դրոշմիչ մուրճ) համար։ Մուրճը բաղկացած է շարժական կամ ընկնող մասից (մխոց, շտոկ, թակ), զանգվածային հիմքից՝ շաբոտից, հենոցից, հաղորդակից և կառավարման մեխանիզմներից։ Նախապատրաստուկը մշակող գործիքը կռող մուրճում ողորկ կամ ներհանված զարկաններն ու տակադիր դրոշմոցներն են, իսկ դրոշմիչ մուրճերում՝ դրոշմոցները։ Վերևի զարկանը կամ դրոշմոցի վերևի կեսն ամրացնում են թակին, իսկ ներքևինը՝ շաբոտին։

Նախապատրաստուկը տեղավորում են ներքևի զարկանի վրա կամ մուրճերի հիմնական տեսակների սկզբունքային սխեմաներ. ա) շոգեօդային, բ) պնեմատիկ, գ) մեխանիկական, դ) հիդրավլիկական դրոշմոցի ներքևի կեսում։

Շինվածքը ձևավորվում է նախապատրաստուկին շարժական մասով հարվածելիս, իսկ հարվածի էներգիան ընդունում է շաբոտը։ Մուրճի հիմնական պարամետրերն են շարժական մասերի կինետիկ էներգիան և ընկնող մասերի զանգվածը։ 13 տ զանգվածով կռվածք ստանալու համար ՍՍՀՄ-ում կիրառվող առանց շաբոտի առավել հզոր դրոշմիչ մուրճի հարվածային մասերի գումարային զանգվածը 300 տ է, էֆեկտիվ կինետիկ էներգիան՝ մոտ 1570 կՋ, զարգացրած հարաբերական արագությունը՝ 5—6 մ/վ։ Բարձրարագային մուրճերի արագությունը հասնում է 12—20 մ/վ։ Մուրճի շարժական մասերը շարժման մեջ են դրվում սեղմած օդով, շոգիով, գազով, հեղուկով ևն, ըստ այդմ տարբերում են շոգեօդային, պնեմատիկ, մեխանիկական և հիդրավլիկական մուրճեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png