Դուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր վերջույթներով դուրեր

Դուր, անցքեր, բներ, ակոսներ փորող, հորատող ձեռքի կամ մեքենայական գօրծիք։ Գայլիկոնիչ-թործիչ հաստոցներով աշխատելու դեպքում օգտագործում են սնամեջ դուրեր (գայլիկոնը ներսից)։ Օգտագործում են նաև ոսկրի և այլ նյութերի վրա քանդակելիս։ Կայծքարե դուրերը ստեղծվել են վերին պալեոլիթում բրոնզե դուրերը՝ Եգիպտոսում և Միջագետքում, մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում, երկաթե դուրերը՝ մ. թ․ ա․ 9-8-րդ դարերը։ Հայաստանում գտնվել են քարեդարյան շրջանի՝ օբսիդիանից, էնեռլիթյան պղնձե (Շենգավիթ), ինչպես նաև 2-րդ հազարամյակի բրռևզեդարյան դուրեր (Կիրովականի դամբարանաբլուր)։ Առավել շատ պահպանվել են դուրի օգնությամբ պատրաստված իրեր (Նոր Բայազետի, Լճաշենի կառքերը, սայլերը և այլն)։ Դվինի միջնադարյան պեղումների ժամանակ հայտնաբերվել են 9-րդ-13-րդ դարերը երկաթե և պողպատե մի քանի մեծ ու փոքր դուրեր, որոնց մի մասն օգտագործել են փայտի մեջ անցքեր բացելու, մյուսները՝ երկաթե ձողեր ու թիթեղներ կտրելու կամ ծակելու համար։ Անիում գտնվել են քար և փայտ մշակելու դուրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 461