Jump to content

Նորվեգիայի սաամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի սաամների ասոցիացիա 2005—2009

Նորվեգիայի սաամներ (նորվ.՝ Samene i Norge), Նորվեգիայի տարածքում ապրող սաամական ժողովրդի մի հատվածը, որոնք երկրում ազգային փոքրամասնություն են կազմում։ Նորվեգիայի սաամների թվաքանակը, տարբեր գնահատականներով, 40-60 հազար մարդ է, մեծամասնությունն ապրում է Նորվեգիայի հյուսիսում` Նուրլան, Նուր-Թրյոնդելագ, Թրոմս և Ֆինմարք ֆյուլքեներում։

Երկար ժամանակ Նորվեգիայում անցկացվող նորվեգականացման քաղաքականության պատճառով սաամական բնակչությունը ստիպված էր միաձուլվել նորվեգացիներին, և միայն 1992 թվականին սաամական լեզուներն ու մշակույթը պաշտոնապես ճանաչվեցին։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի սաամների ընտանիքը 1900 թվականին

13-րդ դարից սկսած սաամացիների զբաղեցրած տարածքի պատկանելությունը, նաև տեղի բնակչությունից գանձվող հարկերի հարցերը վեճի առարկա էին հանդիսանում Նորվեգիայի, Ռուսաստանի և Շվեդիայի միջև[1]։

1826 թվականի սահմանների վերաբերյալ համաձայնությամբ Հարավային Վարանգերը դարձավ տարածք, որտեղ ապրում էր սաամական ժողովուրդը, ինչի հետ կապված էլ սաամների համայնքը նոր սահմանով կիսվեց երկու մասի` նյավդեմյան սաամներ և պազրեցյան սաամներ։ Այդ դեպքում նյավդեմյան սաամների տարածքը խաչաձև բաժանված էր, այնպես, որ գարնանային և ամառային բնակեցումը Նորվեգիայի ափերին մոտ էր, իսկ մայրցամաքի խորքում տեղակայված աշնանային և ձմեռային հողերը` Ռուսաստանին։ Պազրեցյան սաամների տարածքը, հակառակը, առանձնանում էր Պազ գետով, բայց այս դեպքում էլ Նորվեգիային ավելի մոտ էր։

Նյավդեմյան սաամները Նորվեգիայի հպատակության տակ էին, իսկ պազրեցյան սաամները` Ռուսաստանի։ Անցումային շրջանից հետո բոլոր առանձնացված տարածքների բնակչությունը պահում էր հին կանոնները, որի հետ կապված նյավդեմյան սաամները Նորվեգիայում պահպանեցին ուղղափառ հավատը։

Սահմանազատումը շատ կողմերով ազդեց նյավդեմյան սաամների վրա։ Նորվեգիայի ղեկավարությունը նպաստեց նրան, որ նոր նահանգում բնակություն հաստատեն նստակյաց բնակչությունը, որոնք խոսում են նորվեգերեն, որի հետ կապված նորվեգական բնակչությունը սկսեց սաամներին հանել իրենց հողերից։ բացի այդ, հյուսիսից սկսեցին գալ սաամ-եղնիկաբույծներ։

Պազրեցյան սաամների ճակատագիրն ավելի դրամատիկ էր։ Հատկապես վեճեր էին ծագում սաղմոնների որսի ժամանակ, որտեղ նորվեգական ձկնորսները զբաղեցնում էին պազրեցյան սաամների ձկնորսավայրերը։ Բացի այդ, այն ժամանակաշրջանում, երբ Ֆինլանդիան ստիպում էր ՍՍՀՄ-ին իրեն զիջել Նորվեգիայի սահմանի երկարությամբ ձգվող ցամաքային ճանապարհը[Ն 1], նորվեգական կառավարությունը 1924 թվականին հասավ նրան, որ Ֆինլանդիան պայմանագիր ստորագրեց, ըստ որի պազրեցյան սաամները կորցրեցին իրենց այդ տարածքներում ձուկ որսալու արտոնությունը` որպես փոխհատուցում ստանալով 12 000 ոսկե կրոն։ Տոկոսները (մոտ 900 կրոն) պետք է բաժանվեին սաամների միջև։ 140 պազրեցյան սաամներից յուրաքանչյուրին հասնում էր տարեկան 6 կրոն։ Ֆինլանդիայի և Խ-ի միջև պատերազմական գործողությունների ժամանակ (1939—1940) սաամները վերջնականապես լքեցին այդ տարածքը, իսկ պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան սաամներին տրամադրեց նոր տարածք` Ինարի լճի շրջակայքում։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նորվեգիայում և ԽՍՀՄ-ում գտնվող սաամների համայնքները պետական սահմաններով լիովին հեռացան միմյանցից, բացառությամբ երկու զվարճալի դեպքերից. 1960 թվականին Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների ներկայացուցիչը կոմունիստ էր, որը ՍՍՀՄ-ի ղեկավարության հետ համաձայնության էր եկել յոթ Նորվեգացի սաամների ճամփորդությունը Լովոզերա լիճ` փորձի փոխանակման համար, որտեղ էլ կոլեկտիվացման ալիքը բերել էր մեծ քանակությամբ սաամների։ Մի քանի սաամներ էլ 1977 թվականին Մուրմանսկի «Հյուսիսային Կալոտայի բարեկամության ու խաղաղության օրերին» նորվեգական պատվիրակության կազմում էին[2]։

Նորվեգիայի սաամների իրավական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի սաամների ժամանակակից քաղաքական գործիչ` ավանդական սաամական հագուստով

19-րդ դարի կեսերին Նորվեգիայի կառավարության քաղաքականությունը սաամների հանդեպ փոխվեց` կախված երկու փաստով. ազգային հետաքրքրությունների և , հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսին, գլոբալ տենդենցների։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ իրավունքները, որոնք ունեին Նորվեգիայի սաամները, շատ ուժեղ տարբերվում էր իրավունքներից, որոնցից նրանք կարող էին օգտվել տվյալ պատմական շրջանում։ Այդ հարցում Նորվեգիայի կառավարությունը առաջնորդվում էր այն սկզբունքով, որ ձևականորեն գործող քաղաքացիների իրավահավասարության մասին գործող օրենքից պետք է անցնել իրականի[3]։

Նորվեգացի հետազոտող Էյսթեյն Սթեյնլենը (նորվ.՝ Øystein Steinlien) նշում է, որ ձևական հավասարությունը, որն ունեին Նորվեգիայի սաամները, շատ է տարբերվում նրանից, որը կարող ենք անվանել իրական հավասարություն։ Նրա կարծիքով, Նորվեգիայի սաամները ներկայիս գործող պայմաններում չեն կարող հասնել իրական իրավահավասարության[4]։

Մարմիններ և հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Նորվեգիայում հիմնադրվեց սաամների պառլամենտը` Sametinget, որը հանդիսանում էր որպես սաամների ընտրական մարմին և զբաղվում էր սաամների, նրանց լեզվի և մշակույթի հետ կապված հարցերով։ Պառլամենտը ձևավորվում էր հիմնվելով ընտրողների ցուցակի վրա, որոնց թիվը հասնում էր 10 000-ի (2006): Նորվեգիայի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը մասնակցում է Սաամների պառլամենտի ընտրություններին[Ն 2]։ Պառլամենտն ամեն տարի ֆինանսավորվում է Ստորտինգից[Ն 3]։ Միջոցներն օգտագործվում են սաամական մշակույթի զարգացման համար։ Սաամական պառլամենտը համագործակցում է նաև ՄԱԿ-ի հետ։

2000 թվականին Կարասյոկում ստեղծվեց Սաամական պառլամենտի խորհուրդը (նորվ.՝ Samisk parlamentarisk råd), որի աշխատանքին մասնակցում են Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի երեք սաամական պառլամենտները։ Աշխատանքների հիմնական ուղղությունը Հյուսիսային սաամական սահմանադրության մշակումն էր։

1948 թվականին ստեղծվեց Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների միությունը (նորվ.՝ Norske Reindriftsamers Landsforbund) (NRL): Նրա հիմնական խնդիրը եղնիկապահների գործունեության հետ կապված հարցերի կարգավորումն է և եղնիկաբուծության զարգացումը։

1968 թվականին կար Նորվեգիայի սաամների կազմակերպություն (NSR), որի հիմնական խնդիրը սաամական բոլոր խմբերի համախմբումն է` մշակույթի և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով։ Կազմակերպությունն ակտիվորեն պայքարում էր սաամների քաղաքական իրավունքների համար։

1988 թվականին հիմնադրված Sáráhkká կազմակերպությունը հանդիսանում է սաամների կանանց կազմակերպություն։ Նրա մասնակցությամբ 1989 թվականին ստեղծվեց արմատական ժողովուրդների Կանանց միջազգային խորհուրդը։ Կազմակերպության նպատակը այն բանի ընդգծումն էր, որ ավանդական մշակույթում կանանց և տղամարդկանց խնդիրները տարբեր են։ 1996 թվականից գոյություն ունի նաև Սաամական կանանց ֆորում (Samisk kvinneforum) որպես սաամական կանանց հետ կապված նախագծերի զարգացում։

1990 թվականին ստեղծվել է Սաամների սպորտային միությունը (Sámiid valáštallanlihttu), որը կազմակերպում է ամառային և ձմեռային սպորտաձևերի մրցումներ։ 2003 թվականից կա նաև Սաամների ֆուտբոլային միություն (Sámi spábbačiekčanlihttu):

Տարբեր երկրների սաամական կազմակերպությունները միավորող միջազգային մարմին է հանդիսանում Սաամների միությունը` Samerådet[Ն 4], որը գտնվում է Ֆինլանդիայում։ Երեք տարին մեկ անգամ անց է կացվում Սաամակամ կոնգրես (Samekonferansen): Սաամների միությունը ՄԱԿ-ի համակարգում պաշտոնական կարգավիճակ ունի և ակտիվ գործունեություն է ծավալում արմատական ժողովուրդների իրավունքների համար։

Կիրկենեսի ինդուստրիալ աճի և լեռնային արդյունաբերության զարգացման արդյունքում, սաամները Սյոր-Բարանգերում փոքրամասնությյուն կազմեցին։ Խառն ամուսնությունների բերեցին նրան, որ շատ սաամներ կորցրեցին իրենց էթնիկ անհատականությունը։ Սաամների լեզուն հայտնվեց անհետացման եզրին։

Ներկայումս մի շարք էնտուզիաստներ գործունեություն են ծավալում Նորվեգիայում սաամների մշակույթի և կենցաղի վերածնման համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին սաամական լեզվով լույս է տեսել առաջին վեպը` «Bæivve-Alggo» («Рассвет»), հեղինակը նորվեգիացի գրող Անդերս Լարսենն է, սակայն մինչև 1970 թվականը սաամերեն դուրս եկող գրականությունը շատ քիչ էր։

Սաամական հրատարակչությունների և մշակույթի հարցերով զբաղվող Հյուսիսային խորհրդի շնորհիվ վերջին տարիներին մեծացել է հրատարակվող գրականության ծավալը։ Խոշորագույն հրատարակչություններից է Կարայսյոկի հրատարակչական տունը` «Davvi Girji»: Նորվեգիայում տարվա ընթացքուն հրատարակվում է սաամերեն մոտ 10-20 գիրք։

Ժամանակակից սաամական հեղինակներից հայտնի են Տրոմսյոյում ապրող բանաստեղծուհի Ռաունի Մագա Լուկարին նորվ.՝ Synnøve Persen:

Երաժշտություն, թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոն «Riddu Riđđu», 2009
Մարի Բոյնե,սաամական երգչուհի

Սաամական ավանդական երգեցողությունը (յոյկ) ներկայացված է հայտնի պատմաբան և յոյկերի կատարող Միքել Գաուպայի նորվ.՝ Mikkel Gaup ստեղծագործություններում։ Յոյկը ներշնչանքի աղբյուր է նաև ժամանակակից երաժիշտների համար։ 1980 թվականին նորվեգիացի երգիչներ Սվերե Հելսբերգը և Մատիս Հետան Եվրատեսիլի մրցույթում հաղթեցին անգլ.՝ Sámiid Ædnan երգով, որում կային յոյկի տարրեր և որը դարձավ Նորվեգիայի ամենահայտնի մանկական երգերից մեկը։

Սաամական երաժշտական կյանքը ներկայացվել է մի քանի փառատոների ժամանակ, որոնցից է նաև Մանդալենում տեղի ունեցող Ռիդու Ռիդուն` «Riddu Riđđu»: Կյոուտուկեյնում տեղի ունեցող Զատկական փառատոնը հիմնականում հավաքում է սաամական արտիստների։

1979 թվականին հիմնադրվել է սաամական թատերական Beaivváš խումբը, որի գործունեության հիմքում ընկած է Կյոուտուկեյնի պրոֆեսիոնալ թատրոնը` նորվ.՝ Beaivváš Sámi Teáhter:

Մամուլ և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Nuorttanaste» ամսագրի առաջին համարը, 1898

1873-1875 թվականներին Նորվեգիայում լույս տեսավ սաամերեն առաջին ամսագիրը` նորվ.՝ Muittalægje, իսկ 1898 թվականին լույս է տեսնում հյուսիսային սաամական լեզվով թերթը` «Nuorttanaste», որը բացի քրիստոնեության թեմայով նյութերից հրատարակել է նաև նորություններ և հայտարարություններ։

1904 - 1911 թվականներին լույս տեսնող «Saǥai Muittalægje» թերթը մեծ դեր է խաղացել 20-րդ դարում սաամների համախմբման համար։ 1956 թվականից սկսեց լույս տեսնել նորվեգասաամյան «Ságat» թերթը, բայց ներկայումս այնտեղ բացակայում են սաամերեն նյութերը։

Նորվեգիական հեռարձակող ընկերությունը (NRK) հետևողականորեն հեռարձակում է սաամերեն հեռուստա և ռադիո հաղորդումներ։ Ավելի հանրաճանաչ է դարձել Ođđasat հաղորդումը, որը դիտում են Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի սաամները։

Նորվեգիայի սաամների միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հետո Նորվեգիայի և Ռուսաստանի սաամների համայնքները միմյանց հետ կապեր հաստատեցին Կարասյոկի և Լովոզերոյի գծով փոխանակման համար, որի շրջանակներում կազմակերպվեցին հյուսիսային սաամերենի դասընթացներ, որը թույլ էր տալիս հետագայում Ռուսաստանի սաամներին սովորել Նորվեգիայի սաամական դպրոցներում։

2012 թվականի մարտի 26-29-ը Կյոուտուկեյնում Սաամական բարձրագույն դպրոցի շենքում տեղի ունեցավ արմատական ժողովուրդների հեռուսատալրագրողների միջազգային համագումարը։ Նրա շրջանակներում տեղի ունեցան սեմինարներ և հատուկ դասեր լրագրողների համար։ Համագումարին մասնակցում էին շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև` Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, ԱՄՆ[5]։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին նաև Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը և նրա կինը[6]

  1. Պեչենգի շրջանը (ֆիններեն՝ Petsamo) պատկանել է Ֆինլանդիային մինչև 1944 թվականը, երբ նորից միացել է Սովետական Միությանը։ Այդ ընթացքում Նորվեգիան և ՍՍՀՄ-ը չունեին ցամաքային սահման։
  2. 2005-2009 թվականներին Բանվորական կուսակցությունը ներկայացվում էր նույնքան լայնորեն, որքան Սաամ-եղնիկաբույծների նորվեգիական միությունը։
  3. 2006 թվականին ֆինանսական օգնությունը կազմել է մոտ 250 միլիոն կրոն։
  4. Nordisk Sameråd նախկին անվանումը փոխվել է այն բանից հետո, երբ այնտեղ մտան ռուսական սաամները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սաամները Ֆինլանդիայում. — Кемиярви: А/О «Ларин Пайнотуоте». Публикация Саамского народного собрания, 1999. — С. 4—5. — 12 с.
  2. Samene — grenselandets urfolk. I Büchten, Dzjakson og Nielsen (red.): Norge — Russland. Naboer gjennom 1000 år. 2004
  3. Steinlien, 1989, էջ 3
  4. Steinlien, 1989, էջ 2
  5. Ямальские журналисты участвуют в международной конференции журналистики коренных народов // Информационное агентство МАНГАЗЕЯ. — 27 марта 2012.(Ստուգված է 28 Մարտի 2012)
  6. Княжеская чета Монако посетит саамскую деревню Хетта в Лапландии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 марта 2012.(Ստուգված է 27 Մարտի 2012)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]