Ֆինմարք
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Նուր-Նորգե | ||||
| Կարգավիճակ | կոմսություն | ||||
| Մտնում է | Հյուսիսային Նորվեգիա | ||||
| Ներառում է | 19 կոմունա | ||||
| Վարչկենտրոն | Վադսյո | ||||
| Խորհրդի նախագահ | Կիրստի Սակսի | ||||
| շրջանային ղեկավար | Գունար Չեննեի | ||||
| Բնակչություն (2013) | 74 534[1] (19 տեղ) | ||||
| Խտություն | 1,53 ( 19 տեղ) | ||||
| Տարածք | 48 631[2] (1 տեղ) | ||||
| Հիմնադրված է | 1919 թ. | ||||
| Սահմանակցում է | Թրոմս, Լապլանդիա և Մուրմանսկի մարզ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Փոխարինեց | Troms og Finnmark? | ||||
| ISO 3166-2 կոդ | NO-20 | ||||
| 70°07′09″N 27°35′16″E / 70.11907°N 27.58779°E | |||||
| ffk.no | |||||
Ֆինմարք (նորվ.՝ և ֆիններեն՝ Finnmark), Նորվեգիայի ամենահյուսիսային և զբաղեցրած տարածքի առումով ամենամեծ կոմսությունը (ֆյուլքե)։ Վարչական կենտրոնն է Վադսյո քաղաքը[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի մարզն աշխարհագրական առումով ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից դեպի հյուսիս։ Սահմանակից է Բարենցի ծովին։ Ափերը կտրտված են ֆյորդերով, որոնցից ամենամեծերն են Վարանգեր, Պորսանգեր և Լակսե ֆյորդերը։ Զբաղեցնում է 48631 կմ² տարածք (Դանիայից մեծ տարածք)։ Տարածքի մոտ 36% զբաղեցնում են բարձրավանդակները, որտեղ գտնվում է տարածաշրջանի ամենամեծ լիճը՝ 68 կմ² մակերեսով Իեշյավրե[4]։
Ֆինմարքն արևմուտքից սահմանակցում է նորվեգական Թրոմս կոմսությանը, հարավից Ֆինլանդիային և արևելքից Ռուսաստանի Մուրմանսկի մարզին։ Ռուսաստանի հետ սահմանի երկարությունը 219,1 կմ է։ Այստեղ է գտնվում Նորվեգիայի և Ռուսաստանի միջև միակ սահմանային անցակետը՝ Բորիսոգլեբսկ - Ստուրսկուգ (նորվ.՝ Storskog):
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի կլիման մերձարկտիկական է։ Ընդհանուր առմամբ դաժան կլիմա ունի, որը փոքր-ինչ մեղմվում է Գոլֆստրիմի տաք հոսանքների շնորհիվ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի տարածքը հնուց ի վեր բնակեցված է եղել սաամների ցեղերով։ Նովգորոդա-նորվեգական 1326 թվականի համաձայնագրով այդ տարածքները հարկատու են եղել Նովգորոդի Հանրապետությանը։ 18-րդ դարի սկզբին տարածաշրջանը վերջնականապես դարձավ նորվեգական։
Սաամները էապես տուժեցին եվրոպական մի շարք գերտերությունների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա և Ռուսաստան) օկուպացիայի և սահմանված հարկերի պատճառով։ Նորվեգիայի կազմ մտնելուց հետո սաամները զգալի չափով ձուլվեցին նորվեգական իշխանությունների սիմիլացիոն քաղաքականության հետևանքով։ Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դրականորեն փոխվեց միայն 1990-ական թվականներին, երբ սաամների լեզուն և մշակույթը վերջապես ճանաչվեց պետության կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի տարածաշրջանում բնակչության խտությունն ամենացածրն է Նորվեգիայում, ընդամենը 1,53 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակը 74534 է (Նորվեգիայի բնակչության 1,6%-ը)։ Բնակչության մեծ մասը նորվեգացիներ են (մոտ 70%), ովքեր 14-ից 18-րդ դարերում տեղափոխվածների ժառանգներն են։ Սակայն տարածաշրջանում բնակչության թվաքանակի զգալի մասը (մոտ 24%) սաամներն են, որոնց լեզուն նրանց խիտ բնակեցված որոշ շրջաններում հանդիսանում է պաշտոնական։ Ֆինմարքում բնակվում են նաև ֆիններ (20-րդ դարի գաղթականների ժառանգները) և քիչ քանակությամբ ռուսներ և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք այստեղ են եկել հիմնականում 1990-ական թվականներին։
Պետական լեզուն հանդիսանում է նորվեգերենը, իսկ պաշտոնականը նաև սաամերենը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի մարզի տնտեսությունը հիմնված է ծովի հետ, մասնավորապես նավթագազային հանքավայրերի շահագործման, ձկնորսության և ձկնավերամշակման արդյունաբերության հետ։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինմարքի մարզը բաժանված է 19 համայնքների
| Մինմարքի կոմունաներ | |
|---|---|
| Անվանումը | |
| |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նորվեգիայի վիճակագրական տվյալներ: (նորվեգերեն)
- ↑ «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն). Statistics Norway (Statistisk sentralbyrå). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ La oss snakke norsk. (նորվեգերեն)
- ↑ Iešjávri. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆինմարքի մարզպետարան: Արխիվացված 2007-03-10 Wayback Machine (նորվ.) (անգլ.)
- Ֆինմարքը Նորվեգիայի զբոսաշրջային հարթակում:
