Մուրմանսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մուրմանսկ
Мурманск
Զինանշան
RUS Murmansk COA.svg

MurmanskHarbour.jpg
Մուրմանսկի նավահանգիստը
Կոորդինատներ: 68°58′00″ հս․ լ. 33°05′00″ ավ. ե. / 68.96667° հս․. լ. 33.08333° ավ. ե. / 68.96667; 33.08333
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Մուրմանսկի մարզ
Քաղաքապետ Ալեքսեյ Վելլեր
Հիմնադրված է Հոկտեմբերի 4, 1916 թ.
Այլ անվանումներ Մուրմանի Ռոմանով
(մինչև 1917 թ.)
Տվյալ կարգավիճակում Հոկտեմբերի 4, 1916 թվականից
Մակերես 154,4 կմ²
ԲԾՄ 50 մ
Կլիմայի տեսակ Բարեխառն, ենթարկտիկական
Բնակչություն 299 148 մարդ (2014)
Խտություն 1937,49 մարդ/կմ²
Ազգային կազմ ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ
Տեղաբնականուն Մուրմանսկեցի
Ժամային գոտի UTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ 8152
Փոստային ինդեքս 183038
Փոստային ինդեքսներ 394000-394095
Ավտոմոբիլային կոդ 36, 136
47401
Պաշտոնական կայք citymurmansk.ru
##Մուրմանսկ (Ռուսաստան)
Red pog.png
##Մուրմանսկ (Մուրմանսկի մարզ)
Red pog.png

Մուրմանսկ (ռուս.՝ Мурманск, մինչև 1917 թվականը՝ Մուրմանի Ռոմանով [Романов-на-Мурмане]), քաղաք Ռուսաստանում, Մուրմանսկի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 305 236 մարդ[1] (2015)։

Մուրմանսկը աշխարհի խոշորագույն քաղաքն է, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից դուրս։ Մուրմանսկը գտնվում է Բարենցի ծովի Կոլայի ծոցի ժայռոտ արևելյան ափերի մոտ։ Համարվում է Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Հիմնադրվել է 1916 թվականին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանական զորքերից պաշտպանելու համար Մուրմանսկ քաղաքին 1985 թվականի մայիսի 6-ին շնորհվել է Քաղաք-հերոսի կոչում[2]: Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և «Ոսկե Աստղ» մեդալով:

Զարգացած է ձկնարդյունաբերությունը, նավանորոգումը, շինանյութերի արդյունաբերությունը։ Խոշոր ձեռնարկություններից են «Սուդովերֆ» միավորումը, Մուրմանսկի ձկան, տնաշինական և անտառատարային կոմբինատները։ Կա ձկնորսական գործիքների և կահույքի արտադրություն, սննդի արդյունաբերություն։ Ունի 2 համալսարան, 3 թատրոն, հայրենագիտական և ռազմածովային թանգարաններ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուրմաններ», «ուրմաններ» ռուս ժողովուրդը անվանում էր նորվեգացիներին, նորմաններին: Ավելի ուշ այդ անվանումը տեղափոխվել է նաև այն տարածքի վրա, որտեղ իրադարձություններ էին տեղի ունենում օտարերկրացիների մասնակցությամբ։ «Մուրմաններ» սկսեցին անվանել Բարենցի ծովի առափնյան, իսկ այնուհետև նաև ամբողջ Կոլայի թերակղզին: Համապատասխանաբար, «Մուրմանսկ» անվանումը նշանակում է «Քաղաք Մուրմանի վրա»[3]:

Կոլայի թերակղզու գավառագետ, պատմական գիտությունների դոկտոր Ի. Ֆ. Ուշակովի կարծիքով, «մուրման» բառը ծագել է «norman» բառից, այսինքն սկանդինավյան լեզուներից թարգմանաբար նշանակում է «հյուսիսային մարդ»: Հնչյունների պատմական փոխարինման առանձնահատկություններից ելնելով, «n» հնչյունը վերածվել է «m» հնչյունի։ Ինչը վերաբերվում է «o» տառի արտասանությանը, ապա այդ բառի մեջ մինչ օրս ինչպես շվեդերենում, այնպես էլ նորվեգերենում այն արտասանվում է որպես փափուկ «ու»: Այսինքն, ի սկզբանե այն արտասանվել է որպես [nur’man][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային շրջանի սահմաններից դուրս նավահանգստային քաղաքի հիմնման ծրագիրը ի հայտ է եկել 19-րդ դարի 70-ական թվականներին։ Առաջին հետազոտողները եկել են Մուրման 1912 թվականին նոր տարածքներ հետազոտելու համար։ Երեք տարի անց՝ 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բարենցի ծովի Կոլայի ծոցի արևելյան ափին հիմնվել է Մուրմանսկի ծովային նավահանգիստը և դրան կից՝ Սեմյոնովսկի նավահանգստային գյուղը, որն անվանվել է ի պատիվ փոքրիկ ծովածոցի, որտեղ կառուցվել են նավամատույցները, և մոտակայքում գտնվող լճի անունով[5][6]: Նավահանգստի ստեղծումը կապված էր Ռուսաստանի՝ չսառչող ծոցի միջով Հյուսիսային սառուցյալ օվկիանոս ելք ունենալու ցանկության հետ, ինչը կապահովեր ռազմամթերքի անխափան տեղափոխումը Անտանտի դաշնակիցներից Սև և Բալթիկ ծովերի շրջափակման պայմաններում։ Քաղաքի հիմնման պաշտոնական ամսաթիվն է համարվում 1916 թվականի հոկտեմբերի 4-ը (հին տոմարով սեպտեմբերի 21-ը)։ Այդ օրը ոչ բարձր բլրի վրա, որտեղ այժմ գտնվում է Կիրովի անվան Մշակույթի և տեխնիկայի պալատը, տեղի է ունեցել ծովագնացների բարեխոս Նիկոլայ Միրլիկիյսկու պատվին կառուցված տաճարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը[7]: Քաղաքը վերջինն էր, որը հիմնվել է Ռուսական կայսրությունում, այն անվանել են Մուրմանի Ռոմանով (ռուս.՝ Романов-на-Мурмане)։ Կես տարի անց՝ 1917 թվականի ապրիլի 3-ին[8], Փետրվարյան հեղափոխությունից հետո այն ստացել է իր այժմյան անունը՝ Մուրմանսկ[9]:

Հեղափոխություն և ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Պետրոգրադում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, Մուրմանսկում ստեղծվել էր ժամանակավոր հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին բոլշևիկները: Սակայն արդեն 1918 թվականի մարտին Անտանտի ռազմական նավերից, որոնք դեռևս Փետրվարյան հեղափոխությունից առաջ խարիսխ են գցել Կոլայի ծոցում, ափ է իջեցվել զինված դեսանտ, ինչն էլ դարձել էր ինտերվենցիայի սկիզբ։ 1919 թվականին քաղաքում իշխանությունը անցել է սպիտակլագվարդիականների ձեռքը, իսկ Հյուսիսային մարզի Ժամանակավոր կառավարությունը ճանաչել է ծովակալ Կոլչակի իշխանությունը։ 1919 թվականի աշնանը Անտանտի զորքերը ստիպված էին տարհանվել Մուրմանսկից։ 1920 թվականի փետրվարի 21-ին քաղաքում տեղի է ունեցել հակասպիտակագվարդիական ապստամբություն։ Քաղաքում խորհրդային իշխանությունը հաստատվել է մարտի 13-ին, երբ քաղաք են մուտք գործել Կարմիր բանակի կանոնավոր ստորաբաժանումները[10]:

Տաճարի և Մուրմանի Ռոմանով քաղաքի հիմնարկեքի արարողությունը, 1916 թ. հոկտեմբերի 4
Տաճարի և Մուրմանի Ռոմանով քաղաքի հիմնարկեքի արարողությունը, 1916 թ. հոկտեմբերի 4
Անգլիական էսկադրան Մուրմանսկի արշավանքի ժամանակ, 1918 թվական
Անգլիական էսկադրան Մուրմանսկի արշավանքի ժամանակ, 1918 թվական
Պաշտպանական շինությունների կառուցումը Մուրմանսկի ծայրամասում, 1941 թվական
Պաշտպանական շինությունների կառուցումը Մուրմանսկի ծայրամասում, 1941 թվական
250
Հրդեհ՝ քաղաքի ռմբակոծությունից հետո, 1942 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мурманская область. Оценка численности постоянного населения на 1 января 2009-2015 годов
  2. «Устав муниципального образования город Мурманск»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-14-ին 
  3. А. А. Минкин. (1976 г.)։ «Топонимы Мурмана.»։ Мурманское книжное издательство։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-14-ին 
  4. Ушаков И. Ф. Кольская земля. Мурманск, Кн. изд-во, 1972
  5. «История»։ Мурманский морской торговый порт։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին 
  6. Мурманская область — Мурманск B-port.com
  7. История Мурманска в Фотографиях
  8. Геральдика Мурманской области: Мурманск
  9. Устав муниципального образования город Мурманск. Архивировано из первоисточника 14 октября 2012
  10. Мурманский вестник. Выпуск № 169 от 8 июля 2007 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png