Բոլշևիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Թե ինչպես գերմանացիները բոլշևիկին Ռուսաստանի վրա բաց թողեցին, Իվան Բիլիբին, 1917 թվական

Բոլշևիկներ` Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավոր կուսակցության ծայրահեղական[1] ճյուղ կուսակցության՝ բոլշևիկների և մենշևիկների միջև պառակտումից հետո:

«Բոլշևիկներ» անվանումը ծագել է ՌՍԴԱԿ-ի II համագումարից հետո, որպես` ԿԿ (Կենտրոնական Կոմիտե) ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած խումբ։ Բոլշևիկները ձգտում էին ստեղծել պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցություն, իսկ մենշևիկները զգուշանում էին կուսակցության քրեականացումից և հակված էին ինքնակալության դեմ պայքարի առավել լեգիտիմ եղանակներին։ Հետագայում առաջացած և շատ մի շարք պետություններում էսէռների և անարխիստների կողմից տարածված` հերյուրանքի համաձայն «բոլշևիկներ» (արտասահմանում թարգմանվում էր, որպես «մաքսիմալիստներ») անվանումը առաջացել է «մաքսիմալ» ծրագրից (այն հետապնդում էր բուրժուա դասակարգի ամբողջական վերացումը և զուտ աշխատավոր շարժման ստեղծումը), իսկ մենշևիկները, իբրև թե «մինիմալ ծրագրի» հետևորդներ էին և պաշտպանում էին մանր բուրժուաների և կուլակների շահերը։

Բոլշևիկները Ռուսաստանում իշխանության են հասել Հոկտեմբերյան և Ռուսական հեղափոխությունների արդյունքում և ստեղծել են ՌԽՖՍՀ-ն, որն էլ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին միավորվել է ՈւԽՍՀ-ի, ԲԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի հետ, և ձևավորվել է ԽՍՀՄ-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кенез Питер Красная атака, белое сопротивление. 1917—1918/Пер. с англ. К. А. Никифорова. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — 287 с — (Россия в переломный момент истории). ISBN 978-5-9524-2748-8, стр. 13

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]