Կոլայի թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կոլայի թերակղզի
Кольский полуостров

67°28′08.39″ հս. լ. 37°24′39.6″ ավ. ե. / 67.469° հս. լ. 37.411° աե. ե.67°28′08.39″ հս. լ. 37°24′39.6″ ավ. ե. / 67.469° հս. լ. 37.411° աե. ե.
Ողողող ջրեր Սպիտակ ծով
Բարենցի ծով
Ընդհանուր մակերեսը ~100 000 կմ²
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Մուրմանսկի մարզ

Կոլայի թերակղզու արբանյակային լուսանկար
##Կոլայի թերակղզի (Ռուսաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կոլայի թերակղզի[1] (ռուս.՝ Кольский полуостров), Ռուսաստանի եվրոպական մասի ծայր հյուսիս-արևմուտքում, Մուրմանսկի մարզում։ Ողողվում է Բարենցի և Սպիտակ ծովերով։

Տարածությունը՝ մոտ 100 հզ. կմ²։ Արևմուտքում են գտնվում Խիբինի և Լովոզերյան տունդրայի լեռնազանգվածները (մինչև 1120 մբարձրությամբ), կենտրոնական մասում՝ Կեյվիշրբաժան բլրաշարը (մինչև 397 մ)։

Անվանում[խմբագրել]

Ռուսերեն անվան հայերեն պատճենումն է։ Անվանումն առաջացել է Կոլա գետից․ ուգրո-ֆիննական լեզուներում կուլ (կոլ) հիմքը նշանակում է «ձուկ», այսինքն՝ «ձկնորսական թերակղզի»[2]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կլիման համեմատաբար մեղմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —8°-ից — 13 °C է, հուլիսինը՝ 8°-ից 14 °C։ Հարուստ է սահանքավոր գետերով։

Խոշոր լճերից են Իմանդրան, Ումբոզերոն, Լովոզերոն։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Մուրմանսկն է։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. p. 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png