Բարենցի ծով
| Կոորդինատներ | ||
| Դիրք | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
| Ընդհանուր մակերեսը | 1 424 000 կմ² | |
| Ծավալը | 282․000 կմ³ | |
| Ամենամեծ խորությունը | 600 մ | |
| Միջին խորությունը | 222 մ | |
Բարենցի ծով (նորվ.՝ Barentshavet, մինչ 1853 թվականը՝ Մուրմանսկի ծով, Մուրման), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Եվրոպայի հյուսիսային ափի և Շպիցբերգեն, Ֆրանց Յոսիֆի երկիր և Նոր երկիր կղզիների միջև։
Ողողում է Ռուսաստանի և Նորվեգիայի ափերը։ Արևմուտքում սահմանակցում է Նորվեգական ծովին, հարավում՝ Սպիտակ ծովին, արևելքում՝ Կարայի ծովին։ Մակերեսը 1 424 000 կմ² է, գերակշռող խորությունը 360֊400 մ, առավելագույնը՝ 600 մ։ Խոշոր կղզին Կոլգուևն է։
Ծովն է թափվում Պեչորա գետը։ Գլխավոր նավահանգիստներն են Մուրմանսկը և Վարդյոն։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչվել է ի պատիվ հոլանդացի ծովագնաց Վիլեմ Բարենցի, որը 1594֊1997 թվականներին հետազոտել է այն՝ երեք անգամ փորձելով Հյուսիսային ծովային ուղիով անցնել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս, բայց նրան այդ չհաջողվեց, իսկ ինքն էլ զոհվեց Նոր երկիր կղզու հյուսիսային ափի մոտ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
