Վարդյո
Վարդյո նորվ.՝ Vardø | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ֆինմարք ֆյուլքե | ||
Վարչկենտրոն | Վարդյո | ||
Ռոլֆ Էինար Մորտենսեն | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2008) | 1930 (0.21 %, 108 տեղ) | ||
Տարածք | 600.47 | ||
![]() | |||
Սահմանակցում է | Վադսյո և Բոցֆորդ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 2002 | ||
Փոստային ինդեքսներ | 9950 | ||
vardo.kommune.no |
Վարդյո (նորվ.՝ Vardø), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Վարդյո քաղաքն է։ Պաշտոնական լեզուն Բուկմոլն է։ Զբաղեցնում է 600.47 կմ² տարածք[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Նորվեգիայի վիճակագրության վարչության՝ 2008 թվականի հունվարի 1-ին դրությամբ կոմունայի բնակչության թվաքանակը կազմում է 1930 մարդ։ Բնակչության մեծ մասը նորվեգացիներ են[2]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունայի գլխավոր բնակավայրը գտնվում է համանորվեգական գլխավոր ճանապարհի ցանցում։ Մայրցամաքի և կղզու միջև գործում է ավտոմոբիլային թունել։ Կղզում գործում է նաև փոքր օդանավակայան, գործում է նաև նավահանգիստ։
Globus II (AN/FPS-129 «Have Stare»)[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականից կոմունայի տարածքում գործում է Globus II ռադարը, որը նախատեսված է մերձերկրյան տարածքներում տիեզերական աղբին հետևելու համար։ Լինելով Ռուսաստանի սահմանին մոտ՝ ռադարը գործարկման օրվանից հանդիսանում է դիվանագիտական կռվախնձոր երկու երկրների միջև, քանի որ ռուսական կողմը մտավախություն ունի, որ այն օգտագործվում է ամերիկյան զինվորականների կողմից ընդդեմ Ռուսաստանի[3][4]։
Վարդյոյի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդյոյում է գտնվում Վարդյոյի ամրոցը, որի պատմությունը սկսվում է 13-14 դարերից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործվել է որպես բանտ։ Ներկայումս ամրոցը հանդիսանում է զբոսաշրջային վայր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 301.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-22-ին։ Վերցված է 2016-11-17
- ↑ «Заявление официального представителя МИД России»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-02-ին։ Վերցված է 2016-11-17
- ↑ «РЛС в Вардё: недружественная акция США или нарушение Договора по ПРО?»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2016-11-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենահյուսիսային ամրոցը աշխարհում: (ռուսերեն)