Պեչորա (գետ)
Պեչորա (կոմի՝ Печӧра, նեն.՝ Санэро’’ яха), գետ ՌԴ Կոմի Հանրապետությունում և Նենեցական Ինքնավար օկրուգում:
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանակում է «քարանձավ»: Գրական ռուսերենով քարանձավը հարավսլավոնական ձևակերպություն է՝ վերցված է եկեղեցա-սլավոնականից, բարբառներում հայտնի է Պեչորայի նախնադարյան ռուսական ձեւը (հին-ռուս.՝ печера):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարությունը 1809 մ է [1], ավազանի մակերեսը՝ 322 հազ քառ. կմ [1]: Սկիզբ է առնում Հյուսիսային Ուրալից, Կոմի Հանրապետության հարավ-արևելքից ևսկզբից հոսելով հարավ-արևմուտք: Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 630 մ Է: 1981 թվականին Իվան Պրոսվիրնինի արշավախումբը ակունքը հայտնաբերելուց հետո տեղադրեց թուջե սալաքար հետևյալ մակագրությամբ.«Այստեղից է սկիզբ առնում հյուսիսայինին մեծ գետ Պեչորան»[2][3]:
Պեչորան ակունքից մինչև Ունյի գետի գետաբերանը լեռնային բնույթ ունի: Յակշա ավանում այն թեքվում է հյուսիս և հոսում է Պեչորայի ցածրավայրով մինչև Ուստ-Ուսի: Ուսի գետի գետաբերանից թեքվում է արևմուտք, ձևավորելով երկու գալարաձև մեծ ճյուղավորումներ: Հունի լայնությունն այստեղ հասնում է 2 կմ-ի, գետահովտում հանդիպում են խոշոր ողողվող մարգագետիններ: Ուստ-Ցիլմայի շրջանում Պեչորան նորից թեքվում է հյուսիս,որտեղ այս հատվածում նրա լայն գետահովիտը մասնատված է բազմաթիվ վտակվերով և հնահունով (ստարիցաներով): Գետաբերանից 130 կմ հեռավորության վրա Պեչորան բաժանվում է 2 ճյուղի՝ արևելյան (Մեծ Պեչորա) և արևմտյան (Փոքր Պեչորա): Ավելի ցածր, Նարյան Մարում, գետը ձևավորում է 45 կմ լայնությամբ դելտա և Պեչորայի ծովի Պեչորյան ծովախորշը:
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական վտակներն են՝ Ունյա, Հյուսիսային Միլվա, Վելյու, Լեմյու, Կոժվա, Լիժա, Իժմա, Ներիցա, Պիժմա, Ցիլմա, Սուլա, Բորովայա (ձախակողմյան), Իլիչ, Պոդչերյե, Շչուգորը, Ուսա, Լայա, Յորսա, Սոզվա, Շապկինա, Կույա (աջակողմյան):
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնումը խառն է, ձնահալքի գերակշռությամբ: Հորդանում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին, առավելագույն բարձրությունը մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը միջին հոսանքում և ստրոին ավազանում է: Ամռանը և ձմռանը սակավաջրություն է: Ամառային սակավաջրությունը հուլիսի կեսից մինչև օգոստոս է, երբեմն ընդհատվում է անձրևներով: Ջրի տարեկան ծախսը 4100 կմ³/վ է: Սառչում է հոկտեմբերի վերջին, սառցածածկույթը բացվում է մակերևույթից՝ եւ սառցաբեկորների ուղեկցությամբ :
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեչորայի կարևորագույն նավահանգիստներն են՝ Նարյան Մարը, Ուստ-Ցիլման, Պեչորան, Վուկտիլը Պեչորայի այլ բնակավայրերն են՝ Պեչորայի Կոմսոմոլսկը, Տրոիցկո-Պեչորսկը, Ակիսը, Ուստ-Ունյան, Արանեցը, Բրիկալանսկը, Պեսչանկան, Սոկոլովը, Ուլյաշովոն, Ռոդիոնովը, Ուստ-Ուսան,Շչելյաբոժը, Զախարվանը, Դենիսովկան, Մուտնի Մատերիկը, Կիպիևոն
Տնտեսական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարբերաբար նավարկությունը հնարավոր է մինչև Տրոիցկ-Պեչորսկ, իսկ գարնանն ու աշնանը մինչև Ուստ-Ունի: Ծովային նավերը հոսանքով բարձրանում են Նարյան Մար ծովային նավահանգստից վեր (110 կմ գետաբերանից): Զարգացած է ձկնորսությունը (սաղմոն, սիգ, մանրաձուկ): Պեչորայի ավազանում կա քարածուխ, նավթ և գազ, ոսկի, մանգան, քվարց և նրա տարատեսակները, տիտան:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Печора, река»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Гунн Г. П. Печора — золотые берега / Оформление художника В. Б. Колесникова. — М.: Мысль, 1972. — 144, [16] с. — 60 000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կաղապար:ГВР
- ↑ Просвирнин Иван Никандрович // Большая энциклопедия нефти и газа, С. 224
- ↑ «Исток реки Печоры» — фотография пользователя panoramio.com.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|