Հյուսիսային Ուրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյուսիսային Ուրալ (ռուս.՝ Се́верный Ура́л) Ուրալյան լեռների հատված է, որը ձգվում է հարավում Կոսվինսկի Կամեն և Կոնժակովսկի Կամեն լեռնազանգվածներից (59° հս.լ.) մինչև Տելպոսիզ լեռնազանգվածի հյուսիսային բարձունքները, իսկ ավելի հստակ՝ մինչև Շչուգեր գետի ափը, որը շրջանցում է նրան հյուսիսից։ Ուրալյան լեռնաշղթան այստեղ անցնում է հարավից հյուսիս մի քանի իրար զուգահեռ լեռնաշղթաներով և երկարաբլուրներով 50-60 կմ ընդհանուր մակերեսով։ Ռելիեֆը միջին լեռնային է, հարթ բարձունքներով։

Հյուսիսային Ուրալի հիմնական բարձունքները ամենից հաճախ գտնվում են ջրբաժան լեռնաշղթայից այն կողմ՝ Կոնժակովսկի Կամեն (1569 մ), Դենեժկին Կամեն (1492 մ), Չիստոպ (1292 մ), Օտորտեն (1182, այլ քարտեզներում բարձրությունը նշված է 1234 մ)[1], Կոժիմ-Իզ (1195 մ), Տելպոսիզ (1617 մ)։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում առավել կարծր հանքատեսակների մնացորդները՝ գեղեցիկ ժայռերը և լեռնազանգվածների առանձնացված հատվածները։ Դրանցից ամենահայտնիները հանդիպում են Ման-Պուպու-Նյեր, Տորրե-Պորրե-Իզ, Մունինգ-Տումպ լեռների վրա։

Հյուսիսային Ուրալը համարվում է Ուրալի ամենախուլ և դժվար հասանելի շրջաններից մեկը։ Մեդվեժի Ուգոլ՝ այսպես է կոչվում նրա բարձունքներից մեկը։ Իվդելից, Վիժայից և Ուշմայից հյուսիս բնակավայրեր և համապատասխանաբար ճանապարհներ գրեթե չկան։ Լեռներին արևելքից և արևմուտքից մոտենում են անանցանելի անտառներ և ճահիճներ։ Կլիման այստեղ արդեն բավականին խիստ է։ Լեռներում շատ են ձնե կուտակումներ, որոնք չեն հասցնում հալչել ամառվա ընթացքում։ Այստեղ հանդիպում են նաև հավերժական սառցույթի հետքեր, ընդ որում, մինչև Կոնժակովսկի Կամեն լեռնազանգվածի լայնությունը։ Եվ չնայած նրան, որ այս տարածքում սառցադաշտեր չկան, Տելպոսիզի լեռներում՝ Հյուսիսային Ուրալի ամենաբարձր լեռնազանգվածում, հայտնաբերվել են երկու փոքր սառցադաշտեր։ Հյուսիսային Ուրալը հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ կան բոքսիտների, մանգանի և երկաթի հանքաքարեր, գորշ ածուխ և Սերովսկի խմբի հանքավայրերի տարբեր հանքաքարեր։

Չնայած իր կլիմայի խստությանը, Հյուսիսային Ուրալը շատ սիրված է զբոսաշրջիկների թվում։ Էքստրեմալները ամենագնացներով գետերի հունով հասել են մինչև տխրահռչակ Դյատլովի լեռնանցքը, որտեղ 1959 թվականին անհայտ հանգամանքներում զոհվել է Ուրալի պոլիտեխնիկական համալսարանի 9 զբոսաշրջիկ։ Նրանք հասել են նաև յուրահատուկ Ման-Պուպու-Նյեր ժայռերի մոտ։

Տեղագրական քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

III-P-40

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кеммерих А. О. Северный Урал. — М.։ Физкультура и спорт, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Поиск карт и маршрутов на интерактивной карте, топографические карты России»։ Վերցված է 2013-02-10