Ատլանտյան սաղմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտյան սաղմոն
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ատլանտյան սաղմոն, կամ լճի սաղմոն, կամ սաղմոն[1] (լատին․՝ Salmo salar), սաղմոնաձկների տեսակի ձուկ։

Կարող են ունենալ մինչև 1,5 մ երկարություն և 43 կգ քաշ։ Կյանքի առավելագույն տևողությունը 13 տարի[2]։

Սաղմոն տեսակի մեջ ատլանտյան սաղմոնը ամենաարժեքավոր առևտրային տեսակներից մեկն է։ Սաղմոնի միսը և խավիարն ունեն բարձր գաստրոնոմիական որակ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան սաղմոնի մաքուր տեսակն ապրում է [[Ատլանտյան օվկիանոս]ի հյուսիսային հատվածում։ Պորտուգալիյի և Իսպանիայի գետերից ձվադրման է գնում մինչև Բարենցի ծով։

Ռուսաստանում լճի սաղմոնի տեսակն ապրում է Կոլայի թերակղզու և Կարելիայի Հանրապետության՝ Իմանդրա, Կուիտո լճի համակարգներում (Վերին, Միջին և Ստորին), Նյուկ, Կամեննոյե, Վիգօզերո, Սեգոզերո, Սանդալ (լիճ), Յանիսյարվի, Օնեգա լիճ և Լադոգա լիճ, Եվրոպայում՝ Նորվեգիայ, Շվեդիայ, Ֆինլանդիայ լճակներում։

Սաղմոնը զբաղեցնում է շատ ընդարձակ տարածք։ Այն տարածվում է Հյուսիսատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի արևմտյան մասում։ Եվրոպայի հարավում այն հասնում է Պորտուգալիա, հյուսիսարևելքում` Կարա գետ։

«Մեծ ձուկ»` Սաղմոնի հուշարձան Բելֆաստի կենտրոնում

Ձվադրումը տեղի է ունենում գետերում։ Այս տեսակների ձկները, որոնք գետ են մտել կերակրման տարածքից, չեն սնվում։ Սաղմոնի ձվադրման հիմքերը տեղակայված են գետի վերին և միջին հոսանքներում, սովորաբար ափին հարող լեռնանցքներում են գտնվում։


Ռուսաստանի Բնական պաշարների նախարարության հրամանով[3] Ատլանտյան սաղմոնն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում (2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ)։

Գենետիկորեն ձևափոխված Ատլանտյան սաղմոնը սննդի և դեղերի վարչության կողմից վաճառքի է դուրս եկել 2015 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Новиков П. И. Семга. — Петрозаводск: Каргосиздат, 1938. — 61 с.: ил.
  • Новиков П. И. Северный лосось — семга: биология, промысел и искусственное разведение. — Петрозаводск: Госиздат Карело-Финской ССР, 1953. — 134 с.: ил.
  • Мартынов В. Г. Атлантический лосось (Salmo salar L.) на Севере России. — Екатеринбург: УрО РАН, 2007. — 414 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]