Շպիցբերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սվալբարդ
Svalbard

'
Կոորդինատներ 78°39′54″ հս․. լ. 16°49′12″ ավ. ե. / 78.665° հս․. լ. 16.820° ավ. ե. / 78.665; 16.820Կոորդինատներ: 78°39′54″ հս․. լ. 16°49′12″ ավ. ե. / 78.665° հս․. լ. 16.820° ավ. ե. / 78.665; 16.820
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Ընդհանուր մակերեսը 61 022 կմ2
Ամենաբարձր կետը 1712 մ
Ջրատարածություն Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Բնակչություն (2009) 2600 մարդ
Բնակչության խտությունը 0,043 մարդ/կմ2
##Շպիցբերգեն (Հյուսիսային սառուցյալ օվկիանոս)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սվալբարդ (Svalbard), նախկինում՝ Շպիցբերգեն (Spitsbergen), արշիպելագ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Տարածությունը մոտ 62 հզ․ կմ2 է, բնակչությյունը՝ 3,4 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Լոնգիր։ Ափերը կտրտված են ֆիորդերով։ Լեռնաշղթաները զուգակցվում են սարահարթերով և լայն հովիտներով։ Բարձրությունը մինչև 1712 մ է (Նյուտոն լեռ)։ Կազմված է նստվածքային ապարներից և գրանիտներից։ Կան ածխի հանքեր։ Շպիցբերգենի տարածքի մեծ մասը (35,1 հզ․ կմ2) գրավում են սառցադաշտերը։

Կլիման արկտիկական է, ծովային։ Կա 150 բուսատեսակ։ Հանդիպում են գաճաճ ուռենիներ և կեչիներ, կենդանիներից՝ սպիտակ արջ, հյուսիսային եղջերու, Գրենլանդիայից բերված ոչխարացուլ։ Շպիցբերգեն առաջին անգամ (11 –12-րդ դարեր) հասել են պոմորները, 1596-1597 թվականներին՝ Վ․ Բարենցը։ 1920 թվականին Փարիզի միջազգային պայմանագրով Շպիցբերգենի վրա հաստատվել է Նորվեգիայի գերիշխանությունը (Շպիցբերգենյան համաձայնագիր, ԽՍՀՄ-ը միացել է 1935 թվականին)։ 1925 թվականին Շպիցբերգեն պաշտոնապես հայտարարվել է Նորվեգիայի թագավորության մաս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png