Նուր-Նորգե
Հյուսիսային Նորվեգիա նորվ.՝ Nord-Norge | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | ոչ պաշտոնական տարածաշրջան |
| Մտնում է | Նորվեգիա |
| Ներառում է | 3 կոմսություն |
| Վարչկենտրոն | Թրոմսյո |
| Հիմնական լեզու | Նորվեգերեն Բուկմոլ |
| Բնակչություն (2013) | 474 563 (9,39 %, 3-րդ տեղ) |
| Խտություն | 4,2 ( 5-րդ տեղ) |
| Կրոնական կազմ | Քրիստոնեություն |
| Տարածք | 112 976 (34,89 %, 1-ին տեղ) |
| Ժամային գոտի | +1 |
| 69°40′00″N 19°00′00″E / 69.666666666667°N 19°E | |
Հյուսիսային Նորվեգիա կամ Նուր-Նորգե (նորվ.՝ Nord-Norge), ոչ պաշտոնական վարչատարածքային միավոր Նորվեգիայում[1]։
Գտնվում է թագավորության հյուսիսային հատվածում։ Վարչականորեն ներառում է երեք կոմսություն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուր-Նորգեն գտնվում է Նորվեգիայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Ափերը ողողում է Նորվեգական ծովի ջրերը։
Հյուսիսային Նորվեգիայի երկրամասը բացի միջմարզային սահմաններից, ունի նաև միջպետական սահմաններ։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆինլանդիային, իսկ արևելքում՝ Շվեդիային։
Ներառում է երեք կոմսություն` Նուռլան, Թրոմս և Ֆինմարք։ Գտնվում է UTC+1 ժամային գոտում։ Զբաղեցնում է 112 976 կմ² տարածք և Նորվեգիայի ամենախոշոր վարչատարածքային միավորն է։ Այն կազմում է ամվողջ երկրի 34,89 %-ը։
Այս երկրամասում է գտնվում Նորվեգիայի թագավորության խոշոր նավահանգստներից մեկը՝ Նարվիքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Հյուսիսային Նորվեգիան ունի 474 563 բնակիչ, որոնք հիմնականում տեղաբնիկ նորվեգացիներն են։ Խոսում են տարբեր լեզուներով, մասնավորապես նորվեգերեն լեզվի երկու բարբառներով։
Ըստ բնակչության թվի՝ Նուր-Նորգեն երրորդն է Նորվեգիայում։ Այն կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության 9,39 %-ը։ Պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բատվինա, Իրինա. «Նորվեգիայի վարչական բաժանում». www.best-country.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուր-Նորգե» հոդվածին։ |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||