Մոդ թագուհու երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մոդ թագուհու երկիր
Դրոշ Զինանշան
Flag of Norway, state.svg Coat of arms of Norway.svg

Hochlinfjellet.jpg
Մակերես2 500 000 կմ²
##Մոդ թագուհու երկիր (Աշխարհ)
Red pog.png

Մոդ թագուհու երկիր (Queen Maud Land), Արևելյան Անտարկտիդայի մաս, արևմտյան երկայնության 20°-ի և արևելյան երկայնության 45°-ի միջև։ Իրենից ներկայացնում է դեպի հարավ բարձրացող (ավելի քան 3500 մ) հզոր սառցադաշտային ծածկույթի մակերևույթ։ Առափնյա շրջանում առանձին լեռնաշղթաներ և գագաթներ բարձրանում են սառցադաշտի մակերեսից ավելի քան 3000 մ։ Ափերը ողողվում են Լազարևի, Ռիսեր-Լարսենի և Տիեզերագնացների ծովերով։ Գործում են ԽՍՀՄ, ՀԱՀ, Ճապոնիայի գիտական կայանները։ Մոդ թագուհու երկիրը հայտնագործել է Ռիսեր-Լարսենի ղեկավարած նորվեգական արշավախումբը՝ 1930 թվականին և կոչել նորվեգական թագուհու անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 662 CC-BY-SA-icon-80x15.png