Նուռլան
Նուռլան նորվ.՝ Nordland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Նուր-Նորգե | ||||
Կարգավիճակ | կոմսություն | ||||
Մտնում է | Նորվեգիա | ||||
Ներառում է | 44 համայնք | ||||
Վարչկենտրոն | Բուդյո | ||||
Բնակչություն (2013) | 239 611[1] (9 տեղ) | ||||
Խտություն | 6,23 ( 15 տեղ) | ||||
Տարածք | 38 482[2] (2 տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Թրոմս, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Troms og Finnmark fylke?, Նորրբոտտեն և Վեստերբոտեն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2) | ||||
ISO 3166-2 կոդ | NO-18 | ||||
nfk.no |
Նուռլան(նորվ.՝ Nordland), կոմսություն Նորվեգիայում: Սահմանակից է հյուսիսից և հարավից համապատասխանաբար Թրոմս և Նուր Թրյոնդելագ կոմսություններին, Շվեդիային (արևելքից և հարավ-արևելքից համապատասխանաբար Նորբոթեն և Վեսթերբոթն լեներին), իսկ արևմուտքից ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով (Նորվեգական ծով): Նախկինում այն ուներ Նուռլաննեն անվանումը: Վարչական կենտրոնը Բուդյո քաղաքն է: 1955 թվականից կոմսության կազմում է գտնվում նաև մայրցամաքից հեռու գտնվող Յան-Մայեն կղզին: Հարավային կողմում գտնվում է Վեգաեյն արշիպելագը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Նուռլանը ծովափնյա շրջան է՝ զգալիորեն կախված լինելով ձկնարդյունաբերությունից:
Պատմական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուռլան կոմսությունը բաժանված է ըստ պատմական շրջանների, ինչպիսիք են Հելգելանդը հարավում (Հյուսիսային բևեռային շրջանից հարավ), Սալթենը կենտրոնում և Օֆթենը հյուսիս-արևելքում: Հյուսիս-արևմուտքում գտնվում են Լոֆոտենյան և Վեսթերոլեն արշիպելագները:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուռլանը տեղակայված է Սկանդինավյան թերակղզու հյուսիսարևմտյան ափի երկայնքով (Հյուսիսային Նորվեգիա): Լինելով Եվրոպայի հոծ բնակեցված տարածքներից հեռու՝ Նուռլանը համարվում է ամենաչաղտոտված բնակելի տարածքներից: Նուր Տրյոնդելագից մինչև Թրոմս ձգվում է 500 կմ: Կոմսության ամենահարավային բնակավայրից՝ Բինդալից մինչև ամենահյուսիսային բնակավայր՝ Անդենես մոտավորապես 800 կմ է: Ունի կտրտված ծովափ մեծ քանակությամբ ֆյորդերով: Ծովափով հյուսիսից դեպի հարավ ամենամեծ ֆյորդերն են հանդիսանում Բինդալսֆյորդը, Վեվսնֆյորդը, Ռանֆյորդը, Սալթիֆյորդ-Սքյոլսթադֆյորդը, Ֆոլդան, Թյուսֆյորդը, Օֆոտֆյորդը (ամենաերկարն է) և Անդֆյորդը, որը նաև գտնվում է Թրոմս կոմսության տարածքում: Առավել հայտնին Վեսթֆյորդն է, որը ոչ թե ֆյորդի կարգավիճակ ունի, այլ մայրցամաքի և Լոֆթենյան կղզիների միջև գտնվող բաց տարածություն է: Ռաֆթսանդետ նեղուցը իր ամենահայտնի հատվածով՝ Թրոլֆյորդով հանդիսանում է Լոֆթենյան կղզիների և Վեսթերոլի միջև ամենակարճ ծովային ճանապարհն է: Մայրցամաքային խութը Անդենեսից դեպի արևմուտք շատ նեղ է, և Նորվեգիայի ոչ մի այլ տեղ՝ ափին մոտ այդքան խորություն չունի: Բյուդեից հարավ-արևմուտք տեղի է ունենում մակընթացային հոսք, որը առաջացնում է ջրապտույտ: Այն գտնվում է Լոֆթենյան կղզիներից հարավ:
Ափամերձ լեռները հարթ են, ուղղահայաց և հաճախ մխրճվում են դեպի ծով՝ առաջացնելով հազարավոր փոքր կղզիներ, որոնք հիմնականում ժայռապատ են: Նուռլանում է գտնվում Նորվեգիայի ամենախոշոր կղզիներից երկուսը՝ ամենախոշոր կղզու կարգավիճակ ունեցող Հինյոյան (Շպիցբերգենը չհաշված) և մեծությամբ երրորդը կղզի հանդիսացող Լանգյոյան: Ֆյորդերի ափերը քիչ ուղղաձիգ են, վերևի մասում դաշտավայրեր, որտեղով հաճախ հոսում են գետեր:
![]() |
||
Գետերի միջև գտնվող երկարաձիգ կղզիներ: Ռանելվա և Լանգվասոգա գետերի հատման վայրը. Ռանայի համայնք: | Բնակչության մեծ մասը բնակվում էցածրադիր վայրերում: Բերգ քաղաքը Սյոմնա համայնքում: | Սքյոմեն ֆյորդ, Նարվիկ. 2009թ.-ի մայիս: Նուռլանի տարածքում գտնվում են շատ մեծ քանակությամբ ֆյորդեր և վերջիններիս ճյուղավորումներ |
Հարթավայրային հատվածներում տեղակայված են Մու ի Ռանա, Մուշյոեն և Ռոնան[3] Նուռլանում է գտնվում Նորվեգիայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ Սվարթիսենը[4], մեծությամբ երկրորդ լիճը՝ Ռյոսվաթնը, խորությամբ երկրորդ ֆյորդը՝ Թյուսֆյորդը (897 մ), ամենաջրառատ գետը՝ Վեվսնան, որի վրա գտնվում է Լաքսֆորսեն ջրվեժը[5]: Սալթֆելեթ լեռնաշղթան բնական սահման է ձևավորում Հելգելանդի և Սալթենի միջև: Արևմտյան հատվածը հիմնականում կազմված է ուղղաձիգ լեռներով և սառցադաշտային ֆյորդերով, որոնք ձգվում են դեպի ծով: Նուռլանի ռելիեֆը դեպի Շվեդիայի սահման կազմված է Սկանդինավյան լեռներից: Համայնքի ամենաբարձր լեռը Օքսկոլթենն է,որն ունի 1916 մ բարձրություն[6]:
![]() |
![]() | |
Օքշորնեթ կոմսության երրորդ ամենաբարձր գագաթը՝ Օքսքոլթենը (1916 մ) | Սթեթին լեռան գագաթը իրենից ներկայացնում գրանիտե բարձրավանդակ | Թրենսթավենը Սանա կղզում |
Լեռներում գտնվում են բազմաթիվ սառցադաշտեր, ինչպիսիք են Բալամանսիսենը, Օքսինդբրինը, Սուլիթելմաիսենը և Ֆրոսթիսենը: Մայրցամաքային Նորվեգիայի 15 ամենամեծ սառցադաշտերից յոթը գտնվում են Նուռլանում:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուռլանի կլիման բավականին տաք է այդպիսի հորիզոնականում գտնվող տարածքների համեմատ: Որոշ կղզիներում, ինչպիսիք ենՄյուքենը, Թրենան և Ռյոսթը, ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը 1 °C է, իսկ ամենաբարձրը՝ 25 °C-ից բարձր: Հարավում ամառը տևում է ավելի երկար: Կոմսության ներքին շրջաններում ձմեռը ավելի ցուրտ է, քանի որ ֆյորդերը պահում են սառը հոսանքները ափամերձ տարածքներում: Լեռնային տարածքներում ջերմաստիճանը զգալիորեն ցրտաշունչ է, ձմեռները՝ երկար: Տարեկան միջին ձյան տեսքով տեղումները 5 մ է լեռներում, ինչը Նորվեգիայի սառցադաշտերի պահպանման հիմնական գործոնն է: Արևելյան հոսանքները իրենց հետ բերում են չորային եղանակ: Ամռանը լինում է տաք, իսկ ձմռանը՝ ցրտաշունչ: Հարավ-արևմտյան հոսանքները բերում են տաք ջերմային հոսքեր:
Վերջին տարիներին Նուռլանում զգացվում է համաշխարհային տաքացման հետևանքները[7]:
Օքսթինդ սառցադաշտի լճերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 9,5 հազար տարի առաջ ջերմաստիճանը եղել է 2,5 °C, որից հետո աստիճանաբար նվազել է՝ հասնելով 0,5 °C[8]:
Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուռլան կոմսությունը կազմված է 44 համայնքներից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistics Norway. (անգլ.)
- ↑ Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. (անգլ.)
- ↑ «Фотографии города Мушёэн на сайте mosjoen.com.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է 2016-11-24
- ↑ Фотографии ледника Свартисена.
- ↑ Изображения водопада Лаксфорсен.
- ↑ «Toppomania - Fylkestopper. Высшие точки фюльке Норвегии.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2016-11-24
- ↑ «Նուռլանի տարեկան ջերմաստիճանը սկսած 1900 թվականից:»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-09-ին։ Վերցված է 2016-11-24
- ↑ «Նորվեգիայի ջերմաստիճանների ուսումնասիրության կենտրոն:»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-26-ին։ Վերցված է 2016-11-24