Նուր Թրյոնդելագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նուր Թրյոնդելագ
Nord-Trøndelag
Դրոշ Զինանշան
Flag of Nord-Trøndelag.svg
Nord-Trøndelag våpen.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակ կոմսություն
Մտնում է Կենտրոնական Նորվեգիա
Ներառում է 23 շրջան
Վարչկենտրոն Ստրեյնքհեր
Խոշորագույն քաղաք Ստյորդալ
Խորհրդի նախագահ Ինգե Ռայան
շրջանային ղեկավար Գունար Վիկեն
Հիմնական լեզու Նորվեգերեն
Բնակչություն (2014)
135 142[1] (2,8 %, 16 տեղ)
Խտություն 6,9
Տարածք 22 412 կմ² (6,83 %, 6 տեղ)
Norway Counties Nord-Trøndelag Position.svg
Սահմանում է Sør-Trøndelag և Նուռլան
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ NO-17
Կոորդինատներ: 64° հս․ լ. 11° ավ. ե. / 64° հս․. լ. 11° ավ. ե. / 64; 11
ntfk.no

Նուր Թրյոնդելագ (նորվ.՝ Nord-Trøndelag fylke՝ նուր Թրյոնդելագ ֆյուլքե), առաջին աստիճանի վարչաքաղաքական միավոր Նորվեգիայում, որն ունի կոմսության (ֆյուլքե) կարգավիճակ։ Տեղակայված է Կենտրոնական Նորվեգիայում։

Վարչական կենտրոնը Ստրեյնքհեր քաղաքն է։ Ստյորդալ, Լևանգեր, Նամսոս և Վերդալ քաղաքները կոմսության խոշորագույն արդյունաբերական կենտրոններն են, որոնք ունեն 12000-21000 բնակիչ։ Քաղաքային արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է սպասարկման ոլորտի ծառայությունների, թեթև և սննդի, անտառային արդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Այստեղ Նորվեգիայի ՀՆԱ-ի՝ մեկ մարդուն հասնող ամենաքիչ չափաբաժինն է երկրում։

Տարածքը 22 412 կմ² է, ըստ մեծության այն երկրի վեցերորդ կոմսությունն է։ Ներառում է 23 շրջան։ Առավել խիտ բնակեցված հատվածը Թրոնհեյմս ֆյորդի երկայնքով ձգվող Ինհերեդի շրջանն է, որտեղ բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ։ Դրանից հարավ ընկած է Ստյորդալենի շրջանը, իսկ հյուսիս՝ տարածքով ամենախոշորը՝ Նամդալենը։ Վերջինս ձգվում է Նորվեգական ծովի ափերից մինչև Սկանդինավյան լեռներ՝ սահմանակցելով Շվեդիայի հետ։ Նուր Թրյոնդելագը հարավից սահմանակցում է Սյուր Թրյոնդելագին, հյուսիսից՝ Նուրլանին։ Կոմսության արևելյան հատվածը զբաղեցնում են մի քանի ընդարձակ հովիտներ և անբնակ տարածքներ, որտեղ գտնվում են ազգային չորս պարկեր։ Նուր Թրյոնդելագի տարածքում գտնվում են մի քանի խոշոր լճեր՝ Սնոսավատնետը, Նամսենը, Վերդալսելվան, Ստյորդալսելվան։

Բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմել է 135 142 մարդ, միջին խտությունը՝ 6,9 մարդ/կմ²: Կոմսությունը բնակեցվել է վաղ ժամանակներից, իսկ միջնադարում եղել է կարևոր կենտրոն՝ վիկինգների շրջանում։ 1804 թվականի վարչական բաժանմամբ ստեղծվել է այս կոմսությունը, որը մինչև 1919 թվականը կրում էր Նորդր Թրոդենհեյմս անունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր Թրյոնդելագը հյուսիսից սահմանակցում է Նուրլանին, հարավից՝ Սյոր Թրյոնդելագին, արևմուտքում՝ Նորվեգական ծովին, իսկ արևելքում Շվեդիայի հետ ունեցած պետական սահմանն է։ Վարչական կենտրոնը Ստեյնկյեր քաղաքն է, որն ունի 20,527 բնակիչ (2005)։ Խոշորագույն լիճը Սնոսավատնետն է, իսկ ամենաերկար գետը՝ Նամսենը, որը Եվրոպայի՝ ամենասաղմոնառատ գետերից է։ Սաղմոնով հարուստ են Վերդասելվա և Ստյորդալսելվա գետերը։ Կոմսության տարածքում գտնվող Սալսվատնետ լիճը խորությամբ երկրորդն է Եվրոպայի տարածքում (482 մ)։ Նուր Թրյոնդելագի խոշորագույն քաղաքը Ստյորդալն է։

Tunnsjøen with trees.jpg

Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Թրոնհեյմս ֆյորդի ափին, որը գտնվում է հարավային հատվածում։ Հյուսիսում կան մի քանի այլ խոշոր ֆյորդեր, որոնցից հայտնի են Նամսեն ֆյորդը և Ֆոլդա ֆյորդը։ Թրոհհեյմսի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հայտնի են բարեբեր ագարակներով ու դաստակերտներով։ Դա ժամանակակից Նորվեգիայի առավել հայտնի երկրագործական կենտրոններից է, որտեղ զբաղվում են հացահատիկային ու բանջարանոցային բույսերի մշակմամբ։ Հիմնական բարձրությունը տարածվում է 600 մետրից ցած։

Կոմսության տարածքում շատ են անտառները, որտեղ գերակշռող ծառատեսակը եղևնին է, երբեմն՝ կեչին։ Հեդմարկից հետո Նուր Թրյոնդելագը Նորվեգիայում երկրորդն է՝ փայտահատման տեսանկյունից։ Տեղի անտառները եզակիներից են Նորվեգիայում, որտեղ կան միանգամից չորս տեսակի եղջերուներ (որմզդեղն, այծյամ, ազնիվ և հյուսիսային եղջերու)։ Լեռնիվեր բուսականությունը փոխվում է. հանդիպում են փշատերև անտառներ։ Ազգային պարկերից են Բլոֆյելա-Սկյակերֆյելա (խոշորագույններից մեկը Նորվեգիայում), Բյորգեֆել (մասամբ), Լիեռն և Սկարվան և Ռոլտդալեն (մասամբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր Թրյոնդելագի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել նախնադարում՝ մ.թ.ա. 7500-6000 թվականներին։ Գրեթե նույն ժամանակահատվածում նրանք հաստատվում են Թրոնհեյմս ֆյորդի ափերին։ Նոր քարի դարում՝ մ.թ.ա. 2000 թվականից առաջ, որսորդությունից, հավաքչությունից ու ձկնորսությունից զատ այստեղ սկսում են զբաղվել գյուղատնտեսությամբ։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, որը մարդկանց համար սննդի մշտական աղբյուր է դառնում։ Այդ ժամանակահատվածում լայնորեն տարածվում է եղևնին, և մոտ մեկ հազարամյակ անց՝ մ.թ.ա. 1300 թվականին մոտ, կոմսության տարածքը պատվում է եղևնու անտառներով, ինչպես այժմ։ Բրոնզի դարի վաղ շրջանում՝ մ.թ.ա. 1800-1000 թվականներին, Թրոնհեյմս ֆյորդի ափին ի հայտ են գալիս առաջին դամբարանադաշտերը։ Մարդիկ սկսում են զբաղվել երկրագործությամբ։

Մեր թվարկության առաջին դարում այստեղ սկսում են հանքաքարից երկաթ ստանալ։ Կառուցվում են առաջին երկաթաձուլարանները, որոնց արտադրանքն օգտագործվում էր ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական կյանքում։ 5-րդ դարում սկսվում է Ժողովուրդների մեծ գաղթը, որի հետևանքով երկրամասը լքում են հազարավոր բնակիչներ։ Կառուցվում են առաջին բերդերն ու ամրությունները, և կոմսության տարածքը բաժանվում է մի քանի մանր իշխանությունների։ 10-րդ դարում մշակվում է իրավական համակարգ, որը կիրառվում է ամբողջ տարածաշրջանում։ 997 թվականին Նորվեգիայի առաջնորդ Օլաֆ Տրյուգվասոնը հիմնում է Նիզառոսը՝ ժամանակակից Թրոնհեյմը, որը դառնում է իր նստավայրը։ Նորվեգիան ընդունում է քրիստոնեություն, և տեղի բնակիչները դառնում են քրիստոնյա։ Կառուցվում են մի քանի վանքեր ու եկեղեցիներ։

13-րդ դարում մշակվում է իրավական համակարգը, զարգանում է դատական համակարգը, և դատարանը 16-րդ դարում տեղափոխվում է Նիզառոս։ Վիկինգների դարաշրջանում բնակչությունը մեծանում է, հասնում 20,000-ի։ Սակայն Եվրոպայում տարածված սև մահը հասնում է նաև Նորվեգիա, ինչի պատճառով բազմաթիվ զոհեր են լինում։ Որոշ բնակավայրեր ամայանում են։ Հետագա երկու դարերի ընթացքում այստեղ են տեղափոխվում սաամները։ 1532 թվականին ավարտին է հասցվում Ստեյնվիկհոլմի ամրոցի կառուցումը։ Այն դառնում է տեղի կաթոլիկական առաջնորդանիստը մինչև 1537 թվականը։ Այդ ժամանակ՝ լյութերական ռեֆորմացիայի արդյունքում, թագավորը խլում է եկեղեցապատկան հողերը՝ ընդհանուր առմամբ երկրի 40%-ը։ Դրան զուգահեռ՝ մեծանում են սեփական ագարակ-տնտեսությունները։ Զարգանում է ձկնարդյունաբերությունը. սկսում է ձկան արտահանումը։

Նոր ժամանակներում Նուր Տրյունդելագը տեղափոխվում է ինդուստրիական զարգացման փուլ. զարգանում է կրթական համակարգը, բացվում են դպրոցներ։ 1770-ական թվականներին ներմուծում է կարտոֆիլը, որը մեծ դեր է սկսում խաղալ գյուղատնտեսության մեջ։ 1804 թվականին՝ դեռ Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության կազմում, ստեղծվում է Նորդր Թրոնհյեմս վարչական շրջանը, որը 1919 թվականին անվանափոխվում է որպես Նուր Տրյունդելագ։ 1838 թվականին տարածքը բաժանվում է 18 շրջանների։ Հիմնադրվում են մի քանի բնակավայրեր և համայնքներ, որոնցից են Լևանգերը (1836), Նամսոսը (1845) Ստեյնկյերը (1857). Նրանց քանակը մոտենում է 50-ի։ 19-րդ դարի երկրորդ կեսին բնակչության ստվար զանգված տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա։

20-րդ դարի ընթացքում այստեղ հաստատվում է տրանսպորտի ու կապի, էլեկտրաէներգիայի կայանների, գործարանների ցանց[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
Տարեթիվ Բնակ․ ±%
1951 109 948 —    
1961 116 760 +6.2%
1971 117 998 +1.1%
1981 125 835 +6.6%
1991 127 226 +1.1%
2001 127 261 +0.0%
2011 132 140 +3.8%
2021? 142 638 +7.9%
2031? 152 108 +6.6%
Աղբյուր՝ Statistics Norway.[3]

2010 թվականի դրությամբ Նուր Թրյոնդելագն ունեցել է 131,555 բնակիչ[4]։ Հաշվվել է 55,910 տնտեսություն՝ յուրաքանչյուրին բաժին է ընկել 2.3 մարդ[5]։ Կյանքի միջին տևողությունը կազմել է 77.7 տարի՝ տղամարդկանց, և 82.4 տարի՝ կանանց համար։

Հաշվվել է 5,942 օտարերկրացի, ովքեր կազմել են բնակչության 4.5%-ը, այդ թվում՝ նորաբնակների նորվեգացի երեխաները[6]։ 4,699 մարդ ունեցել է արտասահմանյան քաղաքացիություն, որը ամենաքիչն է՝ Նորվեգիայի բոլոր կոմսությունների հետ համեմատած՝ թե բացարձակ, թե հարաբերական թվով[7]։ Ներգաղթյալները հիմնականում Արևելյան Եվրոպայից ու Ասիայից են[6]։

Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն (91.22 %)։ 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ 5,061 (3.8%) մարդ գրանցված չի եղել Նորվեգական եկեղեցում։ Նրանցից 2,581-ը (1.9%) եղել են այլադավան քրիստոնյաներ, իսկ 1,762-ը (1.3%)՝ աթեիստներ։ Իսլամադավանների թիվը եղել է 508 (0.3%), բուդդայականներինը՝ 158, ևս 52 մարդ պատկանել է այլ կրոնների[8]։ Այլակրոնների հիմնական մասը ներգաղթյալներ են։

Բնակիչների բարբառը նորվեգերենի տրյոնդերյան ճյուղն է[9] ։ Այն մոտ է հին նորվեգերենին։ Ընդհանուր նորվեգերենի՝ որպես գրական լեզվի տարածման շնորհիվ, այն վերածվել է միայն խոսակցական բարբառի։ Սաամները, որոնց քանակը հասնում է 300-ի[10] խոսում են հարավային սաամերենով։ Վերջինս պատկանում է ուրալյան լեզվաընտանիքին և խիստ տարբերվում է հնդեվրոպալեզու նորվեգերենից[11]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր Թրյոնդելագի նահանգապետարանը ղեկավարում է 3000 կմ ներքին նշանակության ճանապարհներ[12], հասարակական տրանսպորտը[13], տասնմեկ ավագ դպրոցներ՝ 7,000 աշակերտով[14], տեղական ինքնակառավարումը, կոմսության տնտեսական զարգացումը[15]։ Նահանգապետարանը ղեկավարվում է 35 անդամից բաղկացած կոմսության խորհուրդը, որը իրենից ներկայացնում է բազմակուսակցական մարմին[16]։ Վարչական կառավարումն իրականացնում է կոմսության կառավարությունը, որը բաղկացած է վեց անդամից։ Նրանք ներկայացնում են Նորվեգիայի հետևյալ կուսակցությունները՝ Աշխատանքային, Պահպանողական, ազատական և Քրիստոնյա դեմոկրատական։ Կառավարության ղեկին է աշխատավորական Ալֆ Դանիել Մոյենը[17], իսկ Գուննար Վիկենը, ով զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, պահպանողական կուսակցությունից է[18]։

Նուր Թրյոնդելագի նահանգապետը պետության ներկայացուցիչն է կոմսությունում։ 2009 թվականից նրա պաշտոնում է Ինգե Ռայանը, ով նախկինում եղել էր խորհրդարանի պատգամավոր՝ Սոցիալիստական ձախ կուսակցությունից[19]։ Կոմսությունն ունի երեք գավառային դատարաններ՝ Ինդերյոյի, որը տեղակայված է Ստեյնկյերում[20], Ստյոր և Վերդալ՝ Լևանգերում[21], և Նամդալի, որը գտնվում է Նամսոսում[22]։ Նրանք բոլորը ենթարկվում են Վերաքննիչ քաղաքացիական դատարանին[23]։ Ոստիկանական համակարգը նույնպես կոչվում է կոմսության անունով[24]։

Նորվեգական խորհրդարանում կոմսությունը ներկայանում է վեց կուսակցությունների ներկայացուցիչներով[25]։

Նուր Թրյոնդելագը բաժանված է 23 շրջանների։

Նուր Թրյոնդելագի շրջանները
Շրջան Բնակչություն Տարածք
(կմ2)
Տարածք
(քառ. մղոն)
Կենտրոն Ծան.
Գրոնգի շրջան 2361 1,114.3 430.2 Մեդյո [26]
Ինդերյոյի շրջան 5897 145.1 56.0 Սակշաուգ [27]
Լեկայի շրջան 593 108.0 41.7 Լեկնես [28]
Լեկսվիկի շրջան 3528 400.2 154.5 Լեկսվիկ [29]
Լիեռնի շրջան 1435 2,640.0 1,019.3 Սանդվիկա [30]
Լևանգերի շրջան 18 580 611.3 236.0 Լևանգեր [31]
Հյոյլանդետի շրջան 1270 705.2 272.3 Հյոյլանդետ [32]
Մերոկերի շրջան 2471 1,273.4 491.7 Միդտբյոգա [33]
Նամդալսայդի շրջան 1697 737.9 284.9 Նամդալսայդ [34]
Նամսոսի շրջան 12 795 757.1 292.3 Նամսոս [35]
Նամսկոգանի շրջան 928 1,368.1 528.2 Նամսկոգան [36]
Նյարյոյի շրջան 4990 1,013.5 391.3 Կոլվերեյդ [37]
Ռյոյրվիկի շրջան 495 1,334.6 515.3 Ռյոյրվիկ [38]
Սնոսայի շրջան 2164 2,160.4 834.1 Սնոսա [39]
Ստեյնկյերի շրջան 21 080 1,427.5 551.2 Ստեյնկյեր [40]
Ստյորդալի շրջան 21 375 919.8 355.1 Ստյորդալ [41]
Վերդալի շրջան 14 222 1,488.5 574.7 Վերդալսյորա [42]
Վեռանի շրջան 2914 558.5 215.6 Մալմ [43]
Վիկնայի շրջան 4122 310.2 119.8 Ռյորվիկ [44]
Օվերհալայի շրջան 3577 699.0 269.9 Ռանեմսլետա [45]
Ֆլատանգերի շրջան 1104 434.8 167.9 Լոյվսնես [46]
Ֆոսնեսի շրջան 670 474.6 183.2 Յոա [47]
Ֆրոստայի շրջան 2495 74.3 28.7 Ֆրոստա [48]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր Թրյոնդելագը 2007 թվականին ունեցել է աճող համախառն ներքին արդյունք՝ 242,895 նորվեգական կրոնի չափով և եկամուտ՝ 165,075-ի չափով պակաս քան որևէ այլ նորվեգական կոմսություն։ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող արտադրանքով այն գտնվում է ազգային տնտեսության 67% միջին արդյունքում, չհաշված ցամաքային հատվածը, և երեք անգամ զիջում է մայրաքաղաք Օսլոյին[49]։

NSB Di 4 653 at Namskogan.jpg

Թրոնհեյմս ֆյորդի տարածքում առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Դրանով աչքի են ընկնում նաև Նամդալի և Նյարյոյի ցածրադիր վայրերը[50]։ Տարածքից 876 քառ. կմ-ը գործածվում է գյուղատնտեսության համար, որից 310 քառակուսի կմ-ը՝ հացահատիկային մշակաբույսերի[51] համար[52]։ Նորվեգիայի գյուղատնտեսական արտադրանքի 10 տոկոսը բաժին է ընկնում այս մազին, ընդ որում՝ 18 այլ կոմսություններից ոչ մեկը չունի նման տվյալներ[53]։ Տարածված է ձկնորսությունը[54]։ Մասնավորապես տարածված է սաղմոնի ձկնարդյունաբերությունը, որը սկսել է 1970-ական թվականներին։ Նորվեգիան ձուկ է արտահանում Կենտրոնական Եվրոպա, մասամբ նաև՝ Հեռավոր Արևելք[55]։

Տարածքի 40 տոկոսն անտառապատ է[56]։ Դրանց մի մասը պահպանվում է պետության կողմից. հիմնադրվել են մի քանի արգելավայրեր[57]։ Փայտահատման ծավալները հասնում են տարեկան 800000 խորանարդ մետր, որի 95%-ը եղևնու, իսկ 3%-ը սոճու փայտն է[58]։ Կոմսության տարածքով է անցնում Նուրլանին կապող բոլոր մայրուղիները և երկաթուղիները։


Ստեյնկյեր՝ Նուր Թրյոնդելագի կենտրոնը
Ստեյնկյեր՝ Նուր Թրյոնդելագի կենտրոնը


Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

նորվեգական բաց սենդվիչ՝ պատրաստված ձկնեղենից

Կոմսությունում գտնվում են չորս ազգագրական ավագ դպրոցներ՝ Սունդի, Սկոնի, Նամդալի և Բակկետունի[59]։ Պետական քոլեջներից է Նուր Թրյոնդելագի համալսարանական դպրոցը, որը ուսանողական թաղամասեր ունի Լևանգերում, Ստեյնկերում, Ստյորդալում և Նամսոսում՝ ընդհանուր առմամբ 4,460 աշակերտի համար[60]։ Ստյորդալում է գտնվում Կենտրոնական Նորվեգիայի առողջապահական կենտրոնը[61], որի ղեկավարման տակ են գտնվում մի քանի խոշոր հոսպիտալներ[62]։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է տարեկան 2 900 մեգավատի[63]՝ քամու ու ջրաէլեկտրակայանների միջողով[64]։

Ավանդական խոհանոցը ներկայանում է ձկնատեսակներով ու հացազգիների խորտիկներով։ Կարտոֆիլը նորվեգական խոհանոց է մուտք գործել 19-րդ դարում[65]։ Տեղացիները, մասնավորապես՝ լեռնային շրջանների բնակիչները, մասնագիտացել են զանազան խմիչքների ու քսուքների պատրաստման մեջ[66]։

Վերդալսյորա քաղաքում գտնվում է Նուր Թրյոնդելագի թատրոնը, որը պրոֆեսիոնալ շուրջամյա թատրոն է[67]։ Հիմնադրվել է 1954 թվականին[68]։ Երաժշտական ասպարեզում հայտնի են Åge Aleksandersen, Hans Rotmo և D.D.E. խմբերը։ Դրանցից առաջին երկուսը հիմնվել են 1970-ական, իսկ վերջինը՝ 1990-ական թվականներին[69]։ Լևանգեր ՀԱ-ն հայտնի է հանդբոլում. այն մասնակցում է երկրի կանանց հանդբոլի առաջնությանը[70]։

Նուր Թրյոնդելագում հրատարակվող պարբերականներից հայտնի են Trønder-Avisa, Adresseavisen, Namdalsavisa և այլ թերթեր ու ամսագրեր[71]։ Կոմսությունն ունի սեփական ռադիոալիքն ու հեռուստաալիքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Folkemengde og befolkningsendring, 2. kvartal 2014
  2. Aune, Tormod (1995). Hilsen Nord-Trøndelag (in Norwegian). Namsos: Trønderbok. ISBN 82-993613-0-3.
  3. Projected population – Statistics Norway
  4. «Population, by age and county. Absolute figures. 1 January 2010»։ Statistics Norway։ Վերցված է 22 December 2010 
  5. «Private households and persons per private household, by county. 1960, 1970, 1980, 1990, 2001 and 2010»։ Statistics Norway։ Վերցված է 22 December 2010 
  6. 6,0 6,1 «Life expectancy – remaining years for males and females at selected ages, by county»։ Statistics Norway։ Վերցված է 22 December 2010 
  7. «Foreign citizens. Number and as a percentage of population, by county. 1 January 1976–2010»։ Statistics Norway։ Վերցված է 22 December 2010 
  8. «Members of religious and life stance communities outside the Church of Norway, by religion/life stance»։ Statistics Norway 
  9. Halvorsen, Jemterud & Semmen 2000, էջ. 398
  10. «Saami, South»։ Ethnologue։ Վերցված է 3 January 2011 
  11. Aune 1995, էջ. 203
  12. «Veg» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  13. «Kollektivtrafikk» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  14. «Utdanning» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  15. «Regional utvikling» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  16. «Medlemmer» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  17. «Fylkesrådet» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  18. «Fylkesordfører» ((նորվ.)Նուր Թրյոնդելագի նահանգապետարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  19. «Om fylkesmannen» ((նորվ.))։ Nord-Trøndelag County Governor։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  20. «Inderøy tingrett» ((նորվ.)Նորվեգիայի ազգային դատարանի վարչություն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  21. «Stjør- og Verdal tingrett» ((նորվ.)Նորվեգիայի ազգային դատարանի վարչություն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  22. «Namdal tingrett» ((նորվ.)Նորվեգիայի ազգային դատարանի վարչություն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  23. «Frostating lagmannsrett» ((նորվ.)Նորվեգիայի ազգային դատարանի վարչություն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  24. «Nord-Trøndelag politidistrikt» ((նորվ.)Նորվեգիայի ոստիկանական ծառայություն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  25. «Dagens møtende» ((նորվ.)Նորվեգիայի խորհրդարան։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  26. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Grong kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  27. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Inderøy kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  28. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Leka kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  29. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Leksvik kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  30. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Lierne kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  31. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Levanger kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  32. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Flatanger kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  33. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Meråker kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  34. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Namdalseid kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  35. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Namsos kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  36. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Namsskogan kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  37. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Nærøy kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  38. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Røyrvik kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  39. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Snåsa kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  40. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Steinkjer kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  41. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Stjørdal kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  42. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Verdal kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  43. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Verran kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  44. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Vikna kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  45. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Overhalla kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  46. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Flatanger kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  47. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Fosnes kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  48. Նորվեգիայի վիճակագրություն։ «Tall om Frosta kommune» ((նորվ.))։ Վերցված է 26 դեկտեմբերի 2010 
  49. Statistics Norway։ «BNP per sysselsatt høyest i Oslo» ((նորվ.))։ Վերցված է 26 October 2009 
  50. Aune 1995, էջ. 137
  51. «Jordbruksareal, etter fylke og bruken av arealet» ((նորվ.))։ Statistics Norway։ Վերցված է 22 December 2010 
  52. Aune 1995, էջ. 139
  53. Aune 1995, էջ. 131
  54. Aune 1995, էջ. 101
  55. Aune 1995, էջ. 108
  56. Aune 1995, էջ. 147
  57. Aune 1995, էջ. 148
  58. Aune 1995, էջ. 149
  59. Aune 1995, էջ. 234
  60. «English»։ Nord-Trøndelag University College։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  61. «Ledelse» ((նորվ.))։ Central Norway Regional Health Authority։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  62. «Helse Nord-Trøndelag» ((նորվ.))։ Central Norway Regional Health Authority։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  63. Aune 1995, էջ. 235
  64. «Vindkraft» ((նորվ.)Nord-Trøndelag Elektrisitetsverk։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  65. Aune 1995, էջ. 119
  66. Aune 1995, էջ. 121
  67. «Om teatret»։ Նուր Թրյոնդելագի թատրոն։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  68. Aune 1995, էջ. 161
  69. Aune 1995, էջ. 176
  70. «Postenligaen Kvinner, sesongen 1011»։ Norwegian Handball Federation։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010 
  71. «MEideregisteret»։ Norwegian Media Authority։ Վերցված է 22 դեկտեմբերի 2010