Սանդվիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանդվիկա
նորվ.՝ Sandvika
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԲԾՄ12±1 մետր
Բնակչություն115 543 մարդ (2021)
Պաշտոնական կայքsandvikaby.no
Սանդվիկա (Նորվեգիա)##
Սանդվիկա (Նորվեգիա)

Սանդվիկա[1] (նորվ.՝ Sandvika), Աքերսհուս կոմունաի վարչական կենտրոն, Նորվեգիա։ Սանդվիկան քաղաքի կարգավիճակ ստացել է 2003 թվականի հուլիսի 4-ին։

Սանդվիկան տեղակայված է մայրաքաղաք Օսլոյից 15 կմ դեպի արևմուտք, ունի ավտոբուսային և երկաթգծային կայաններ։ Սանդվիկանյում է գտնվում Flytoget-ի կանգառներից մեկը՝ արագընթաց գնացք դեպի Օսլոի օդանավակայան։ Սանդվիկանյից դեպի օդանավակայան ճանապարհը տևում է 39 րոպե։

Սանդվիկանում է գտնվում Sandvika storsente առևտրի կենտրոնը։ Զբաղեցնելով 5000 մ², այն իր մեջ պարունակում է 190 խանութներ։ Ինչպես նաև քաղաքում կա հանրային գրադարան, 8 դահլիճից բաղկացած կինոթատրոն և վերջերս շահագործման հանձնված մշակույթի տուն։

Վաղ շրջանում այստեղ գործել է Նորվեգիայի մենեջմենթի դպրոցը։ 2005 թվականի օգոստոսին դպրոցը տեղափոխվել է Օսլոյում գտնվող Նյուդալեն շրջան։

2014 թվականին քաղաքը դարձել է Նորվեգիայի առաջին քաղաքը, որտեղ ստեղծվել է էներգիաարդյունավետ հասարակական շենք[2]։

1895 թվականին այստեղ ժամանել է Կլոդ Մոնեն։ Նա նկարել է մի քանի կտավներ քաղաքի լանդշաֆտներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России, 2002. (Стереотипное издание, отпечатанное в 2002 г. с диапозитивов 1999 г.) — 563 стр. ISBN 5-85120-055-3
  2. В Норвегии построено первое в мире здание, которое производит больше энергии, чем тратит Արխիվացված 2014-07-13 Wayback Machine // Нефть России — 30 мая 2014.(Ստուգված է 13 Հունիսի 2014)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդվիկա» հոդվածին։