Կլոդ Մոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոդ Մոնե
ֆր.՝ Claude Monet
Claude Monet 1899 Nadar crop.jpg
Ի ծնե ֆր.՝ Oscar-Claude Monet
Ծնվել է նոյեմբերի 14, 1840(1840-11-14)[1][2][3][4]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[5]
Վախճանվել է դեկտեմբերի 4, 1926(1926-12-04)[2][3] (86 տարեկանում)
Մահվան վայր Ժիվերնի[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Կրթություն Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն նկարիչ
Ոճ իմպրեսիոնիզմ
Ժանր բնանկար, նատյուրմորտ և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներ Տպավորություն, Արևածագ, Այգի Սենտ Անդրեսում, Խորհրդարանի շենքը, Լա Կոնիշ Մոնակոյի մոտ և Ջրաշուշաններ
Ուսուցիչ Շարլ Գլեյր
Աշակերտներ Espérance Léon Broquet, Պոլ-Էմիլ Պիսսարո, Robert Antoine Pinchon և Louis Cario
Ամուսին Կամիլա Դոնսիե[6] և Alice Hoschedé
Զավակներ Միշել Մոնե և Ժան Մոնե
ստորագրություն
Claude Monet Signature.svg
Կլոդ Մոնե Վիքիքաղվածքում
Claude Monet Վիքիպահեստում

Օսկար Կլոդ Մոնե (ֆր.՝ Oscar Claude Monet, նոյեմբերի 14, 1840(1840-11-14)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5] - դեկտեմբերի 4, 1926(1926-12-04)[2][3], Ժիվերնի[6]), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրանն է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ 1858-1859 թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։

1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։

Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։

Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Նա ստեղծում է Վենետիկը, Թեմզան, Ռուանի տաճարը պատկերող նկարներ։ Այս գործերում պարզ երևում է, որ ակնթարթային տպավորությունների պատկերումով տարված Մոնեի նկարները կորցնում են իրենց ամբողջական, ավարտուն տեսքը՝ նմանվելով պատահական թռուցիկ էտյուդների։ Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները։

Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]