Պիեռ-Օգյուստ Ռենուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օգյուստ Ռենուարից)
Picto infobox artiste.png
Պիեռ-Օգյուստ Ռենուար
PARenoir.jpg
'
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Pierre-Auguste Renoir
Ծնվել է 1841 թ. փետրվարի 25
Ծննդավայր Լիմոգես
Մահացել է 1919 թ. դեկտեմբերի 3
Մահվան վայր Կանյ սյուրՄեր
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ոճ Իմպրեսիոնիզմ
Ժանր դիմանկար, բնանկար, նատյուրմորտ
Կրթությունը Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (Փարիզ)
Աշխատանքները Աղջիկները սևով, Q630121?, Q74339?, Q1167907? և Q10908882?
Գործունեություն գեղանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Պիեռ Օգյուստ Ռենուար (ֆր. Pierre-Auguste Renoir), (1841 թ. փետրվարի 25, Լիմոգես, – 1919 թ. դեկտեմբերի 3) իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Օգյուստ Ռենուարը 1844 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում)։ 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ, հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց։ 1860 թվականին Լուվրում եղել է պատճենահան։ 1862–1864 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր։

Ստեղծագործություն[խմբագրել]

Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ։ Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը։ Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880) , «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875, «Մուլեն դը լա Գալետ», 1876, «Ճաշից հետո», 1879, «Պար Բուժիվալում», 1882, «Զբոսանք», 1895, «Ծաղրածուն», 1909 և այլն)։ Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876, «Սևազգեստ աղջիկներ», 1883 և այլն)։ Ռենուարի աշխատանքները պահվում են Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Լոնդոնի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք), Լուվրի թանգարանում, Ստոկհոլմի թանգարանում և այլ թանգարաններում։

Ազդեցություն[խմբագրել]

1880-ական թվականներին Ռենուարը ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր։ Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869)։ Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874)։ Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված։ Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով։ Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914–1916, «Մայրություն», 1916, «Մեծ լվացարարուհին», 1917 և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել]

Հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին Ռենուարը գամված էր հաշմանդամի սայլակին։ Երբ վերջնականապես թուլացել էին նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել, ինչի հետ կապված կատակել է.

Aquote1.png «Ես երջանիկ մարդ եմ, քանզի այժմ նկարելուց բացի ոչնչի ընդունակ չեմ»: Aquote2.png

Գնահատական[խմբագրել]

1900 թվականին Ռենուարը արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի։ Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png