Հովհարով աղջիկը (նկար, Ռենուար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հովհարով աղջիկը
ֆր.՝ La Femme à l'éventail
Pierre-Auguste Renoir 035.jpg
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1881
բարձրություն65
լայնություն50
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Femme à l'éventail by Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում

Հովհարով աղջիկը (ֆր.՝ La Femme à l'éventail) նկարել է ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարը (Pierre-Auguste Renoir, 1841—1919) 1881 թվականին[3] (այլ տվյալներով 1880 թվականին)։ Պատկանում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժին, ցուցադրվում է 66-րդ սրահում՝ «Ռենուարի սրահ»։ Նկարի չափսերն են 65×50 սմ[4]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ որպես նկարի բնորդ ծառայել է Փարիզից փոքր-ինչ արևմուտք գտնվող Սենա գետի ափին տեղակայված Ֆուռնեզ ռեստորանի տիրոջ աղջիկը՝ Ալֆոնսինա Ֆուռնեզը (Alphonsine Fournaise)։ Շատույում, որտեղ գտնվում է ռեստորանը, Ռենուարը նկարել է իր հայտնի «Թիավարների նախաճաշը» կտավը, որտեղ Ալֆոնսինան կերպարներից մեկի բնորդն է եղել[5]։ 1881 թվականի հունվարին հայտնի մարշալ Պոլ Դյուրան-Ռուելը Ռենուարից ձեռք բերեց մի քանի կտավներ, այդ թվում «Հովհարով աղջիկը», որի համար մարշալը վճարեց 500 ֆրանկ։ 1882 թվականի մարտին «Հովհարով աղջիկը» Ռենուարի մյուս կտավների հետ միասին ցուցադրվեց Փարիզում անցկացվող իմպրեսիոնիստների 7-րդ ցուցահանդեսին։ Նկարը Դյուրան-Ռուելի մոտ մնաց մինչև 1908 թվականը, իսկ հետո նկարը վաճառեց ռուս գործարար և կոլեկցիոներ Իվան Մոռոզովին 30 000 ֆրանկով։ 1919 թվականին Իվան Մոռոզովի հավաքածուն տրվեց արևմտյան գեղանկարչության 2-րդ թանգարանին։ 1923 թվականին թանգարանը միավորվեց արևմտյան գեղանկարչության 1-ին թանգարանի հետ, և արդյունքում ստեղծվեց նոր արևմտյան արվեստի պետական թանգարանը, որտեղ «Հովհարով աղջիկը» մնաց մինչև 1930 թվականը, որից հետո նկարը տեղափոխվեց Էրմիտաժ և մինչ օրս այնտեղ է[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28705/
  2. 2,0 2,1 http://www.historiadelarte.us/impresionismo/renoir-el-almuerzo-de-los-remeros.html
  3. Девушка с веером, 1881 г., Ренуар, Пьер Огюст (HTML). Государственный Эрмитаж — www.hermitagemuseum.org (ռուս.)
  4. Colin B. Bailey, Linda Nochlin, Anne Distel. Renoir's Portraits: Impressions of an Age. — New Haven and London/ Ottawa: Yale University Press/ National Gallery of Canada, 1997. — С. 175—177. — 384 с. — ISBN 9-780-888-84668-6 (անգլ.)
  5. Luncheon of the Boating Party — Pierre-August Renoir (HTML). The Phillips Collection, www.phillipscollection.org. (անգլ.)
  6. Девушка с веером (N 212522) (HTML). http://school-collection.edu.ru.+Проверено 7 октября 2014(ռուս.)