Պարահանդես Մուլեն դը լա Գալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պարահանդես Մուլեն դը լա Գալետ
ֆր.՝ Bal du moulin de la Galette
Pierre-Auguste Renoir, Le Moulin de la Galette.jpg
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1876
բարձրություն131
լայնություն175
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ
գտնվում էԼյուքսեմբուրգի թանգարան, Galerie nationale du Jeu de paume? և Օրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՖրանսիա
մակագրությունRenoir 76
Bal du moulin de la Galette by Renoir Վիքիպահեստում

Պարահանդես Մուլեն դը լա Գալետ (ֆր.՝ Bal du moulin de la Galette), նկարել է ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարը (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841—1919) ) 1876 թվականին։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին Ռենուարը Մոնմարտրում վարձակալել էր արվեստանոց, որը գտնվում էր Մուլեն դը լա Գալետի հարևանությամբ, որը Մոնմարտրի[2][3] հարևանությամբ գտնվող ռեստորանի պարահրապարակն էր։ Այն իր անունը ստացել է հարևանությամբ գտնվող ջրաղացի անունից։ Բարենպաստ եղանակի դեպքում գործողությունները կատարվում էին փողոցում, որտեղ շրջանաձև դրված էին սեղաններ և նստարաններ։ Ռենուարը սիրում էր նման ուրախ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ էլ և ստեղծում էր իր նկարների առաջին ուրվանկարները։ Բնորդների դերում գրեթե միշտ ներկայանում էին իր ընկերները, որոնցից շատերին կարելի է անգամ ճանաչել պարողներից կամ սեղանների շուրջ նստածներից։ Նկարելու ընթացքում նկարիչը դժվարությամբ է հաղթահարել արևի ճառագայթների արտացոլանքը պատկերելու խնդիրը, որոնք ակացիաների սաղարթի միջից ընկնում էին մարդկանց դեմքերին և հագուստների վրա։ «Պարահանդես Մուլեն դը լա Գալետ» նկարը 1877 թվականին ցուցադրվել է իմպրոսիոնիստների 3-րդ ցուցահանդեսի ժամանակ, նկարը համարվում է Ռենուարի 1870-ականների հիմնական աշխատանքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 JocondeLab — 2014.
  2. Бал в Мулен де ла Галетт (Пьер Огюст Ренуар) (HTML). www.artrussia.ru. Проверено 2 мая 2012. Архивировано из первоисточника 20 сентября 2012(ռուս.)
  3. М. С. Лебедянский. Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X.(ռուս.)
  4. Auguste Renoir — Bal du moulin de la Galette (HTML). Musée d’Orsay. Проверено 2 мая 2012. Архивировано из первоисточника 20 сентября 2012.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dance at Le Moulin de la Galette, 1876, Auguste Renoir, Google Art Project, www.googleartproject.com(անգլ.)