Աղջիկները դաշնամուրի մոտ (նկար, Ռենուար)
Աղջիկները դաշնամուրի մոտ ֆր.՝ Jeunes filles au piano | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1892 |
բարձրություն | 116 |
լայնություն | 90 |
ժանր | կենցաղային ժանր, մարդու ձևի գեղանկարչություն և դիմապատկեր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Jeunes Filles au piano by Pierre-Auguste Renoir (Musée d'Orsay) Վիքիպահեստում |
Աղջիկները դաշնամուրի մոտ (ֆր.՝ Jeunes filles au piano), նկարը, պատկերվել է 1892 թվականին ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) կողմից։ Նկարի չափսերն են 116×90, շրջանակի չափսերը՝ 159,5 × 132 սմ [2][3]։ Գոյություն ունեն նույն նկարի անվանման նաև այլ թարգմանություններ՝ «Երկու աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկնեը ռոյալի մոտ»։
Նկարագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանցից մեկը նստած է դաշնամուրի մոտ, իսկ մյուսը կանգնած է նրա կողքին։ Երկու աղջիկներն էլ ուշադիր և տարված դիտում են նոտաները, ենթադրվում է, որ նվագում են որևէ մեղեդի։ Այդպիսի հանգիստ կատարելության հասնող նկարը հանդիսանում էր որպես սիմվոլ ֆրանսիական բուրժուական հասարակության համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ցուցադրվել է Ռենուարի անհատական ցուցահանդեսում 1892 թվականին, և նույն թվականին էլ գնվել է Լյուքսեմբուրգյան հովտի ցուցասրահի կողմից։ Դա եղել է նկարչի առաջին նկարը (որն այն ժամանակ արդեն 50 տարի է ինչ գոյություն ուներ), որը գնվել էր կառավարության համար Լուվրից։ Իսկ 1947 թվականից - ազգային պատկերասրահում Ժե Դե Պոմ ֆր.՝ Jeu de Paume։ 1986 թվականին նկարը փոխադրվել է Օրսեի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ օրս[2]։
Այլ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ամենաքիչը երեք այլ Ռենուարի նմանօրինակ նկարներ - երկուսը անհատական հավաքածուներում[3] և մեկը Նյու Յորքի Մետրոպոլիտենի ցուցասրահում[4][5]։ Բացի այդ գոյություն ունի յուղաներկի էսքիզ, որը գտնվում է Փարիզի Օրանժերյան թանգարանում[6], և պաստելով գծանկար անհատական հավաքածուում[3]։ Եվս մեկ ճեպանկար գտնվում է պետական Էրմիտաժում, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում - այն այնտեղ է հայտնվել Հոլցդորֆից Օտտո Կրեբսի նախկին հավաքածուից[7]։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 «Pierre Auguste Renoir — Jeunes filles au piano» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Pierre Auguste Renoir — Jeunes filles au piano / Young Girls at the Piano» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
- ↑ «Auguste Renoir — Two Young Girls at the Piano (1892)» (HTML). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
- ↑ «Two Young Girls at the Piano, Auguste Renoir» (HTML). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
- ↑ «Pierre-Auguste Renoir — Jeunes Filles au piano (1892)». Musée de l’Orangerie. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
- ↑ «Девушки за фортепиано — Ренуар, Пьер Огюст (ок.1892)» (HTML). Государственный Эрмитаж, www.hermitagemuseum.org.