Սևազգեստ տիկնոջ դիմանկարը (նկար)
Սևազգեստ տիկնոջ դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար[1] |
տարի | 1876[1] |
բարձրություն | 65,5 սանտիմետր[2] |
լայնություն | 55,5 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Փարիզ |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ձմեռային պալատ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
սեփականատեր | Պետական Էրմիտաժ[1] և Սերգեյ Շչուկին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Woman in Black (c. 1876) by Pierre-Auguste Renoir in the Hermitage, Saint Petersburg Վիքիպահեստում |
«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» (ֆր.՝ Portrait de femme en noir), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչներից Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1867 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 65 × 55,5 սմ։ «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» կտավում պատկերված է «ռենուարյան կնոջ» տիպիկ կեցվածք. մեծաճարտար գունային լուծումներ՝ հատկապես սևաթույր հանդերձանքի վրձնահարվածներում։ Ռենուարը այս նկարով մոտենում է իր ստեղծագործության գլուխգործոցներից մեկին՝ «Հովանոցներ» կտավին, որտեղ նույնպես սևահանդերձ կանանց է պատկերել։
Նկարի տիկնոջ անունը ցայսօր էլ անհայտ է մնում։ Կան ընդամենը մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի դիմանկարում պատկերված է տիկին Արթմանը (նոտաների հրատարակչի կինը)[3]։ Մյուս վարկածի համաձայն, որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Մոնմարտրից Աննա անունով մի կին. ի դեպ, համարվում է, որ Պիեռ-Օգյուստ Ռենուարը նրան պատկերել է «Մերկը» նկարում, որն այսօր պահպանվում է Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[4]։ Արվեստագետների մոտ շրջանառվում է նաև այն վարկածը, ըստ որի բնորդուհին Հենրիետտա Հաուզեր անունով մի տիկին էր, ով առավել հայտնի էր Նանա անունով. վերջինս ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի «Նանա» վեպի համար նախատիպ է ծառայել։ Ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Էդուարդ Մանեն նույնպես նկարել է Նանային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը գնել է 1900-ականների սկզբներին մոսկվացի վաճառական և կոլեկցիոներ Սերգեյ Իվանովիչ Շչուկինը։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվում է, և կտավը այլ նկարների հետ միասին տեղափոխվում է Մոսկվայի Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ դրա լուծարումից հետո՝ 1948 թվականին նկարը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի տարեվերջից ցայսօր «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (407 սրահ)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Նանա». յուղաներկ, կտավ, 150 × 116, Էդուարդ Մանե
-
«Մերկը». յուղաներկ, կտավ, 92 × 73, Պիեռ-Օգյուստ Ռենուար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.։ Красная площадь, 2007. — С. 96. — ISBN 978-5-900743-34-9 (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28702/?lng=en
- ↑ 2,0 2,1 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28702/
- ↑ Государственный Эрмитаж. — Пьер Огюст Ренуар «Дама в черном».
- ↑ Перрюшо А. Жизнь Ренуара. — М.: Радуга, 1986. — С. 93—94.
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Огюста Ренуара
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sito Ufficiale del Museo dell'Ermitage (անգլերեն) (ռուսերեն)
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սևազգեստ տիկնոջ դիմանկարը (նկար) կատեգորիայում։ |