Շարֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիգի Շմիդի Ֆուտբելային ոճի շարֆ
Նորաձևության մոդերն, գունավոր շարֆ

Շարֆի տեսակները բազմազան են, շարֆերը օգտագործում են արևից պաշտպանվելու, ջերմություն ապահովելու, մաքրության, նորաձևության կամ կրոնական պատճառերով։ Շարֆ պատրաստում են տարբեր նյութերից՝ բրդից, բամբակից, Մետաքսից կամ սպիտակեղենից։ Շարֆը պարանոցի հագուստի տեսակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարֆերն օգտագործվում են դեռ հին ժամանակներից[1]։ Մ․թ․ա 9 -րդ դարից՝ Աշուրնազիպալ II-ի արձանը, այն պատկերում է կայսրին՝ վզին շալ գցած։ Հին Հռոմում շարֆը օգտագործվում էր մաքրության համար, այլ ոչ թե տաքանալու: Այն կոչվում էր focale կամ sudarium (լատիներենից թարգմանաբար sudarium նշանակում է «քրտինքի կտոր»), և այն օգտագործվում էր տաք եղանակին՝ վզից կամ դեմքից քրտինքը սրբելու համար։ Շարֆ օգտագործում էին միայն տղամարդիկ՝ պարանոցին կամ գոտկատեղին կապելու համար։

Պատմաբանները կարծում են, որ Չինական կայսր Չենգ թագավորության օրոք, կտորից պատրաստված շարֆեր օգտագործվում էին սպաների կամ չինացի մարտիկների զինվորական աստիճանը որոշելու համար[փա՞ստ]։

Հետագա ժամանակներում՝ 17-րդ դարից, շարֆեր հագնում էին նաև Խորվաթիայի բոլոր զինվորները։ Զինվորների շարֆերի միակ տարբերությունը զինվորական աստիճանն էր, այն էր, որ սպաներն ունեին մետաքսե շարֆեր, իսկ մնացած զինվորները՝ բամբակյա շարֆեր։ Խորվաթիայի զինվորներից ոմանք ծառայում էին որպես վարձկաններ՝ ֆրանսիական զորքերի հետ։ Տղամարդկանց շարֆերը երբեմն անվանում էին «cravats»՝ ֆրանսիական կռվից[փա՞ստ]։

19-րդ դարի սկզբից շարֆը դարձավ իսկական նորաձևության պարագա, ինչպես տղամարդկանց՝ այնպես էլ կանանց համար։ 20–րդ դարի կեսերին շարֆերը դարձան ամենակարևոր և բազմակողմանի հագոստի պարագաներից մեկը[փա՞ստ]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը կլիմայի պայմաններում հիմնականում օգտագործվում է բրդյա շարֆ՝ պարանոցի շուրջ, ջերմություն ապահովելու համար։ Այն սովորաբար օգտագործվում է ծանր բաճկոնի կամ տաք շորերի հետ։ Բացի այդ, շարֆը նաև օգտագործվում է դեմքի և ականջների շուրջը փաթաթելու և ցրտից լրացուցիչ պաշտպանելու համար։

Ավելի չոր, տաք կլիմայական պայմաններում կամ այնպիսի միջավայրում, որտեղ կան բազմաթիվ օդային աղտոտիչներ, մազերը մաքուր պահելու համար օգտագործվում է որպես բարակ գլխաշոր՝ շարֆ։ Ժամանակի ընթացքում այս սովորությունը վերաճել է, ձևավորվել է որպես մշակույթ, հատկապես կանանց շրջանում՝ նորաձևության։ Խորվաթը՝ շարֆերի և փողկապների նախահայրը, զարգացել է հենց Խորվաթիայում[2]։

Հնդկաստանում բամբակյա շարֆերը օգտագործում էին որպես փողկապ կամ ներկման տեխնիկա, այն սովորաբար օգտացորխվում է Գուջարաթ նահանգի Կուտ շրջանի Բուժի և Մանդվի քաղաքներում:

Շարֆերը, որոնք օգտագործվում են հիմնականում դեմքի ստորին մասը ծածկելու համար, երբեմն կոչվում են «cowl»[3]։ Շարֆերը նաև կարելի է անվանել պարանոցի փաթաթան[փա՞ստ]։

Կրոնական և մշակութային օգտագործման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի քրիստոնեական դավանանքներ ներառում են շարֆը որպես պարկեշտություն, որպես աղոթքի նաև պատարագի հագուստ։

Համազգեստով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսե շարֆերն օգտագործում էին վաղ ինքնաթիռի օդաչուները, որպեսզի թռչելիս յուղոտ արտանետվեղ օդը բերան չմտնի։

Միացյալ Թագավորության ուսանողները կրում են ակադեմիական շարֆեր որոնք դասկարգվում էին կոմբինացիաների և տարբերակում էին քոլեջներն ու համալսարանները։

Շարֆերի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարֆերի նման տրիկոտաժե հագուստի արհեստը որոշ երկրներում կարևոր առևտուր է։

Տպագիր շարֆերը պահանջում են միջազգայնորեն բարձր մակարդակի դիզայն։ Ֆեյշն ոճում հայտնի են՝ Burberry, Missoni, Alexander McQueen, Cole Haan, Chanel, Etro, Lanvin, Hermès, Nicole Miller, Ferragamo, Emilio Pucci, Dior, Fendi, Louis Vuitton և Prada –ն։

Գուղություն ունեն շարֆի երեք հիմնական ձևեր՝ քառակուսի, եռանկյունաձև և ուղղանկյուն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mackrell Alice (1986)։ Shawls, stoles, and scarves։ London: Batsford։ ISBN 0713448768 
  2. "Necktie." World of Invention, Gale, 2006. Biography In Context, http://link.galegroup.com/apps/doc/CV1647500543/BIC?u=lom_waynesu&sid=BIC&xid=a9ae2de6. Accessed 1 Feb. 2019.
  3. 3,0 3,1 Perry, Patricia, (1971). "Everything About Sewing Ponchos Capes Scarves & Stoles", New York: Butterick Fashion Marketing Company. 70-169062