Պարը գյուղում (նկար, Ռենուար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պարը գյուղում
Danse à la campagne
Pierre-Auguste Renoir - Danse à la campagne.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ Օգյուստ Ռենուար
տարի1883
բարձրություն180,3
լայնություն90
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
քաղաքՓարիզ
մասն է'La Dance' collection?
Danse à la campagne (1883) by Pierre-Auguste Renoir in the Musée d'Orsay Վիքիպահեստում

Պարը գյուղում (ֆր.՝ Danse à la campagne), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարը՝ ստեղծված 1883 թվականին (Pierre-Auguste Renoir, 1841—1919)։ Չափերը՝ 180,3x90սմ[2][3]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենուարի մատիտով ուրվանկար

1883 թվականին Ռենուարը նկարել է պարող զույգերի երեք նկար՝ «Պարը քաղաքում», «Պար Բուժիվալում» և «Պարը գյուղում»։ Ի տարբերություն «Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» (1876) նկարի, որտեղ Ռենուարը պատկերել է պարող բազմաթիվ զույգեր, այստեղ նա կենտրոնացել է մեկ զույգի վրա և նրանց պատկերել է ամենայն մանրամասնությամբ[4][5]։

Նկարում պատկերված է ռեստորանի պատշգամբում շագանակագույն ֆոնի վրա պարող զույգ։ Պարող զույգից աջ պատկերված է սփռոցով ծածկված սեղան, որի շուրջ, ամենայն հավանականությամբ, նստել է զույգը մինչ պարելը[6]։ Նկարի բնորդուհին Ալինա Շարիգոն է (Aline Charigot), Ռենուարի ապագա կինը, իսկ բնորդը՝ Պոլ Լոտը (Paul Lhôte)[6][7], Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող[8]։

«Օրսեի թանգարանի գլուխգործոցների» ցուցահանդեսի շրջանակներում, որը նվիրված էր Տրետյակովյան պետական պատկերասրահի 150-ամյակին, 2006 թվականի ապրիլի 26-ից մինչև հուլիսի 17-ը նկարը ցուցադրվել է Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում[9][10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 http://jocondelab.iri-research.org/jocondelab/notice/67897/ — 2014.
  2. «Pierre Auguste Renoir — Danse à la campagne» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 02.06.2012 
  3. «Pierre Auguste Renoir — Danse à la ville. Danse à la campagne / City Dance. Country Dance» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  4. «Танец в Буживале (Пьер-Огюст Ренуар)» (HTML)։ www.rodon.org։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  5. М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
  6. 6,0 6,1 «First comprehensive study of Renoir's full-length canvases at the Frick Collection» (HTML)։ www.artdaily.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  7. «Pierre-Auguste Renoir — Dance at Bougival (Suzanne Valadon and Paul Lhote)» (HTML)։ www.abcgallery.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  8. Susan Vreeland։ «Luncheon of the Boating Party — The Models» (HTML)։ www.svreeland.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  9. «Музей Орсе в Третьяковской галерее» (HTML)։ www.museum.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  10. «Невероятный успех выставки "Шедевры музея Орсе" в Третьяковской галерее» (HTML)։ www.museum.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Country Dance, 1883, Pierre Auguste Renoir, Google Art Project, www.googleartproject.com (անգլ.)