Ձեռնոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մի զույգ կաշվե ձեռնոց
Կանացի երեկոյան երկար ձեռնոցներ
Լատեքսից բժշկական ձեռնոցներ
Բաց տիեզերքում աշխատելու համար ձեռնոցներ
Մոտոցիկլետային ձեռնոցներ՝ առանց մատերի (կրագ)

Ձեռնոցներ՝ ձեռքի մատների համար նախատեսված հագուստի տեսակ, ի տարբերություն թաթպանի, յուրաքանչյուր մատի համար ունի նախատեսված բաժանարար հատված։

Պատրաստվում է կաշվից, ռեզինից, կտորից և այլ նյութերից։

Անվան առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն «պերչատկի» բառն առաջացել է պերստ բառից, այսինքն՝ մատ։ Հայտնի են հետևյալ վարկածները․

  • «պերստատկի»;
  • պերեշատկա, որը պերստատկի բառի հնչյունափոխված ձևն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնոցները գոյություն են ունեցել դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ դրանք բարձր դիրքի խորհրդանիշ էին։ Հնէաբանների կողմից ամենահին ձեռնոցը հայտնաբերվել է եգիպտացի փարավոն Թութանհամոնի դամբարանում [1]։ Սկզբում այդ ձեռնոցները մատների համար տեղ չեն ունեցել և օգտագործվել են ուտելիս և նիզակ օգտագործելուց մատները պաշտպանելու համար։ Միջնադարում ասպետական համազգեստի պարտադիր տարր է եղել ձեռնոցը․ սկզբում դրանք իրենցից ներկայացնում էին հագուստի թևքի շարունակությունը՝ օղազրահ, հետո սկսեցին առանձին պատրաստվել։ Երբ գործածության մեջ հայտնվեց զրահը մատների պաշտպանության էվոլյուցիայում սկսեցին մատների թիկունքային մասում ամրացվեցին մետաղական թիթեղ, որը պաշտպանում էր ձեռքն ու մատները։ Բազեաորսի ժամանակ հագնում էին հաստ կաշվից սռնապաններ։

Ձեռնոցների դերը նաև ձևական բնույթ է կրել, այն որոշակի սոցիալական ֆունկցիա է իրականացրել՝ որպես տարբերակիչ նշան։ Միջնադարում ձեռնոցները թալիսմանի և հատուկ գավազանի հետ տվել են այն մարդուն, որը դարձել է եպիսկոպոս՝ որպես նրա իշխանության նշան։ Կանայք երկրպագուներին, որպես սիրո նշան, ձեռնոց են նվիրել։ Այդ նվերն ամրացրել են գլխարկին, զինվորներին ասպետ կնքելիս նվիրել են ձեռնոցներ[1]։Հայտնի է, որ ձեռնոցն օգտագործել են մարտահրավեր նետելու ժամանակ (մինչև հիմա հայտնի է՝ «ինչ որ մեկին ձեռնոց նետել» արտահայտությունը)։ Բայցի դրանից անհարգալից է համարվել ինչ որ մեկին բարևելն առանց ձեռնոցը հանելու։ Եկեղեցում նույնպես պետք է հանեին ձեռնոցները (այս կանոնը ներկայումս գործում է կաթոլիկ վանքերում)։

12-րդ դարում սկզբում Իտալիայում, հետո Ֆրանսիայում ստեղծվել են ձեռնոցների կարի արհեստանոցներ, սա շատ հարգի արհեստ էր, ձեռնոցները շքեղության նշան էին համարվում[1]։

14-րդ դարում ձեռնոցի երկարությունը հասնում է մինչև արմունկ, և առաջին անգամ 1566 թվականին այդպիսի ձեռնոցներ է կրում Անգլիայի թագուհի Ելիզավետա I՝ Օքսֆորդում ընդունելության ժամանակ։

15-17-րդ դարերում ռուսական հրաձգային զորքի սպաները շարքայիններից տարբերվել են հագուստով, զենքով և ձեռնոցներով։

Ձեռնոցների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասական ձեռնոցներ
  • Թաթպաններ՝ առանց մատերի ձեռնոցներ
  • Երկար երեկոյան ձեռնոցներ (կանացի)
  • Վիրաբուժական ձեռնոցներ
  • Մոտոցիկլետային ձեռնոցներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Как свои пять пальцев. // The New Times, 08.11.2010
  2. «Gloves 1824 American»։ The Metropolitan Museum of Art (անգլերեն)։ Վերցված է 2020-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]