Սենսորային էկրան

Սենսորային էկրան — մուտքի և ելքի սարք, որը ղեկավարվում է ձեռքի կամ հատուկ գրիչի հպումով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենսորային էկրանը ստեղծվել է ԱՄՆ-ում, որպես ծրագրավորման ուսուցման հետազոտություն: PLATO համակարգչային համակարգը, որն ստեղծվել է 1972 թվականին, ուներ ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրան, բաղկացած էր 16×16 բլոկներից: Էկրանի համապատասխան տեղում հպում կատարելով, օգտվողն ստանում էր փոքր-ինչ սխալմունքով պատասխան: 1971 թվականին Սեմուել Հերստը[en], (Elographics ընկերության հիմնադիրը, հետագայում Elo Touch Solutions) նախագծում էր էլոգրաֆ — գրաֆիկական պլանշետ, որն աշխատում էր չորս լարային դիմադրության սկզբունքով (Կաղապար:US patent): 1974 թ-ին նա կարողացավ էլոգրաֆիան դարձնել թափանցիկ, իսկ 1977 թվականին մշակեց հինգ լարային դիմադրության սկզբունքով աշխատող էկրան[1]: Համագործակցելով Siemens- ի հետ, Elographics-ը նրանք կարողացան կիրառել այդ ժամանակի կինոցուցադրումների սարքերում (кинескоп): 1982 թվականին Elographics ընկերությունը համաշխարհային շուկային ներկայացրեց սենսորային էկրանով հեռուստացույց [2]: 1983 թվականին ստեղծվեց HP-150[en] համակարգիչը, որն աշխատում էր ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրանի ղեկավարումով [3]: Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում նմանատիպ էկրանները օգտագործվել են հիմնականում արդյունաբերական և բժշկական սարքավորումներում:
Ինֆրակարմիր սենսորային էկրաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆրակարմիր սենսորային վահանակի շահագործման սկզբունքը պարզ է` հորիզոնական և ուղղահայաց ինֆրակարմիր ճառագայթներով կազմված ցանցը ընդհատվում է, երբ մոնիտորը շոշափում է որեւէ օբյեկտ: Հսկիչը որոշում է, թե որտեղ է ազդանշանը դադարեցվել:
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆրակարմիր սենսորային էկրանները վախենում են աղտոտվածությունից, հետևաբար, օգտագործվում են այն սարքավորումներում, որտեղ պատկերը կարևոր է, օրինակ, էլեկտրոնային գրքերում[4]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սենսորային էկրան կատեգորիայում։ |
|