Գրաֆիկական պլանշետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Wacom Bamboo ընկերության թաբլեթ և գրիչ
Wacom գրաֆիկական պլանշետ և գրիչ
Մեծ ֆորմատով մանուֆակտուրալ գրաֆիկական պլանշետ

Գրաֆիկական պլանշետը (հայտնի նաև դիջիթայզեր, նկարչական թաբլեթ, թվային նկարչական թաբլեթ կամ թվային արտտախտակ), համակարգչային հավելյալ աքսեսուար է, որն օգտագործում են պատկերներ նկարելու անիմացիոն և գրաֆիկական պատկերներ ստանալու համար: Այն բաղկացած է հատուկ գրչից և հարթ, զգայուն էկրանից: Այն կարող են օգտագործել, որպես համակարգչային տվյալների մուտքագրման և ձեռագիր ստորագրությունների համար: Այն միակ հարմար միջոցն է թվայնացման համար:

Սարքը բաղկացած է հարթ մակերևույթից, որի օգնությամբ այն օգտագործողն ավելի հեշտ է նկարում: Տվյալ պատկերը ցուցադրված է համակարգչի մոնիտորին: Սակայն այժմ կան որոշ թաբլեթներն, որոնք ունեն LCD էկրաններ և հարմար են պրակտիկ օգտագործման համար: Որոշ թաբլեթներ էլ փոխարինում են համակարգչային մկնիկներին, որպես հետևող սարք համակարգչի աշխատանքային սեղանի համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելոթոգրաֆն աշխարհում առաջին էլեկտրոնային ձեռագիր սարքն էր, որը հայտանգործել է Էլիշա Գրեյը 1888 թվականին[1]: Էլիշա Գրեյը լավագույնս հայտնի է, որպես Ալեքսանդր Գրեյբ Բելին ժամանակակից հեռախոսի գյուտարար: Առաջին էլոկտրոնային և գրաֆիկական պլանշետը, որը դիզայնով նման է ժամանակակից թաբլեթներին ստեղծվել է 1957 թվականին, որը կոչվում է Սթայլաթոր[2]: Ամենա հայտնի թաբլեթը դա RAND-ն է[3]: Այն հաճախ շփոթում են և անվանում առաջին թվայնացված թաբլեթ: Այն հայտնի է նաև իր՝ Գրաֆաքոն[4] անվանմամբ, որն առաջացել է անգլերեն գրաֆիկա և կոնվերտոր բառերից: Այն վաճառքի է 1964 թվականին:

1981 թվականին երաժիշտ Թոդ Ռունդգենը ստեղծեց անհատական համակարգիչների համար առաջին գունավոր գրաֆիկական թբալեթը, որը լիցենզավորված էր Apple ընկերության կողմից։

Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պլանշետների աշխատանքային հիմնական դետալներից է լարային ցանցը։ Աշխատանքային և տեխնոլոգիական սկզբունքների համաձայն կան տարբեր տեսակի թաբլեթներ։ Էլեկտրոմագնիսական գրիչը արտանետում է էլեկտրոմագնիսական ալիքներ, իսկ այս դեպքում ցանցը ծառայում է որպես ընդունիչ։

Wacom ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը հիմնված է էլետրոմագնիտ ռեզոնանսի հիման վրա։ Երբ ցանցը ստանում է ազդանշաններ։ Միևնույն ժամանակ, ցանցի կողմից թողարկված ազդանշանները օգտագործվում են գրիչի համար, որն էլ իր հերթին ուղարկում է արձագանքման ազդանշաններ։

Գոյություն ունեն պլանշետներ, որի գրչի մեխանիզմն ունի հատուկ հպման տեխնոլոգիա։ Ժամանակակից պլանշետների մակերեսը կարող է ֆիքսել գրչի առկայությունը նույնիսկ նրան չհպվելու դեպքում:

Ինչպես նաև պլանշետի հավաքածուի մեջ գրչի հետ կա հատուկ մկնիկ, որը տարբերվում է հասարակ համակարգչային մկնիկից և ունի նույն աշխատանքային տեխնիկան ինչ պլանծետի գրիչը: Այդպիսի մկնիկները կարող է աշխատել միայն պլանծետին կցված: Միայն այն պատճառով, որ պլանշետի տեխնիկական հնարավորություններն ավելի բարձր են քան սովորական համակարգչինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gray, Elisha (1888-07-31), Telautograph, United States Patent 386,815 
  2. Dimond, Tom (1957-12-01), Devices for reading handwritten characters, Proceedings of Eastern Joint Computer Conference, pp. 232–237, http://dl.acm.org/citation.cfm?id=1457765, վերցված է 2008-08-23 
  3. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-06-29-ին։ Վերցված է 2007-09-19 
  4. Engelbart, Douglas C. (March 1967), Display-Selection Techniques for Text Manipulation, IEEE Transactions on Human Factors in Electronics, pp. 5–15, http://dougengelbart.org/pubs/augment-133184.html#2, վերցված է 2013-03-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]