Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ռենուար Օգյուստ |
| տարի | 1877 |
| բարձրություն | 56 |
| լայնություն | 46 |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | կտավ |
| գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
| հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
| սեփականատեր | Իվան Մորոզով |
| հիմնական թեմա | Ժաննա Սամարի |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը, 1877 թվականին ստեղծված կտավ, որ պատկանում է Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին, պատկերում է Կոմեդի ֆրանսեզ թատրոնի երիտասարդ դերասանուհուն։ Պահվում է Մոսկվայում՝ Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա)։
1877-1878 թվականներին Ռենուարը նկարել է Ժաննա Սամարիի չորս դիմանկար, որոնցից յուրաքանչյուրն իր չափերով, կառուցածքով և գունագեղությամբ էականորեն տարբերվում է մյուսներից։ Նախքան ամուսնությունը Ժաննա Սամարին ապրում էր Ռենուարի՝ Ֆրոշո փողոցի արվեստանոցին մոտ, և հաճախ էր այցելում նրան կեցվածք ընդունելու համար։

Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաննա Սամարիի այս դիմանկարը նկարչի իմպրեսիոնիստական նկարներից մեկն է։ Ժաննան, ով միաժամանակ ժպտում է և մտահոգ է, պատկերված է վարդագույն ֆոնի վրա նուրբ կանաչաերկնագույն հագուստով։ Դերասանուհին կզակը հենել է ձախ ձեռքին, որի դաստակը երիզված է ապարանջանով։ Նրա շիկակարմրավուն մազերը փոքր-ինչ տարածվում են տարբեր կողմեր։ Այս դիմանկարում Ռենուարին հաջողվել է ընդգծել իր բնորդուհու լավագույն որակները՝ գեղեցկությունը, նրբագեղությունը, միտքը, անկեղծ և անկաշկանդ հայացքը, լուսաշող ժպիտը։ Նկարի երանգավորումը կազմող հիմնական գույները վարդագույնի և կանաչի երանգներն են։ Նկարչի աշխատելաոճը շատ ազատ է, տեղ-տեղ՝ նույնիսկ անփույթ, ինչը ստեղծում է թարմության, հոգեկան պարզության և անվրդովության մթնոլորտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.։ Красная площадь, 2007. — С. 96. — ISBN 978-5-900743-34-9 (ռուս.)
| ||||||||
