Այգում (նկար)
Այգում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1885[1] |
բարձրություն | 170,5 սանտիմետր |
լայնություն | 112,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ | |
In the Garden (1885) by Pierre-Auguste Renoir in the Hermitage, Saint Petersburg Վիքիպահեստում |
«Այգում» (ֆր.՝ Dans le jardin), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի կարկառուն գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1885 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 170,5 × 112,5 սմ։ «Այգում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այգում» ստեղծագործությունը համարվում է Ռենուարի ականավոր աշխատանքներից մեկը, որը ստեղծվել է 1885 թվականին։ Այս կտավն իր մեջ պարունակում է ինքնակենսագրական երանգավորում։ 1885 թվականի մարտի 21-ին, նկարչի կինը՝ Ալինա Շարիգոն, ծնեց իր առաջնեկին՝ Պիեռ Ռենուարին։ Հենց այդ ժամանակիս սկած նրան մոտ սկսվեց իրական ընտանեկան կյանքը։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կտավում հեղինակը պատկերել է սիրո խոստովանության պահը։ Տղամարդն, ըստ էության, իր սիրեցյալին է առաջարկում ձեռքն ու սիրտը։ Արդեն իսկ բոլոր բառերն ասվել են և տղամարդը սպասում է կնոջ պատասխանին։ Աղջիկը պատկերված է այն վայրկյանին, երբ որոշում է կայացնում. վերջինիս դեմքն արտահայտում է մի փոքր շփոթվածություն և մտահոգություն։
Նկարի համար որպես բնորդ ծառայել է անձամբ նկարչի կինը՝ Ալինա Շարիգոն, ով այդ պահին 23 տարեկան էր։ Տղամարդու համար որպես մոդել հանդես է եկել ֆրանսիացի նկարիչ Անրի Լորան-Դերուսսոն։ Պահպանվել է «Այգում» կտավի փոքրիկ էտյուդը, որն այսօր անհատական հավաքածուի կազմում է. այստեղ պատկերված են հերոսների գլուխներն ու ուսերը, սակայն հայելային արտացոլանքով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այգում» ստեղծագործությունը երկար ժամանակ գտնվել է Պիեռ-Օգյուստ Ռենուարի անձնական հավաքածուում և ոչ մի տեղ չի ցուցադրվել։ 1901 թվականի դեկտեմբերի 7-ին այս կտավը հեղինակից գնել է ֆրանսիացի կոլեկցիոներ, մեկենաս Պոլ Դյուրան Ռուելը 10000 ֆրանկով։ Երկու տարի անց 50000 ֆրանկով այն վերագնեց գերմանացի կոլեկցիոներ Օտտո Գերստենբերգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կտավը զավթվել է խորհրդային զինվորների կողմից և ուղարկվել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք։ Երկար ժամանակ «Այգում» ստեղծագործությունը պահպանվել է Պետական Էրմիտաժում և առաջին անգամ հասարակության համար ցուցադրության է ներկայացվել է 1995 թվականին ռազմաավարի ցուցահանդես ժամանակ[3]։
2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված։ Իսկ 2014 թվականից ցայսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 408)[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29676/
- ↑ Государственный Эрмитаж. — Пьер Огюст Ренуар «В саду»
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 104—109.
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Огюста Ренуара.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այգում (նկար) կատեգորիայում։ |
|