Վարդագույնն ու երկնագույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույնն ու երկնագույնը
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1881[1]
բարձրություն119 սանտիմետր
լայնություն74 սանտիմետր
ստեղծման երկիր Բրազիլիա
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՍան Պաուլոյի արվեստի թանգարան[1]
հավաքածուՍան Պաուլոյի արվեստի թանգարան[1]
պատվիրատուLouis Raphaël Cahen d'Anvers?
կայք
Ծանոթագրություններ
 Pink and Blue (Renoir) Վիքիպահեստում

«Վարդագույնն ու երկնագույնը» (ֆր.՝ Rose et bleu), ինչպես նաև «Մադմուազելներ Քահեն դ’Անվեր» (ֆր.՝ Les Demoiselles Cahen d'Anvers) և «Ալիսա և Էլիզաբեթ Քահեն դ’Անվեր» (ֆր.՝ Alice et Élisabeth Cahen d'Anvers), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1881 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 119 × 74 սմ։

Այսօր «Վարդագույնն ու երկնագույնը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում (Սան Պաուլո, Բրազիլիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված են երկու աղջիկ, որոնք կանգնել են ծանր մուգ կարմրավոր վարագույրի առջև, որը հետ է քաշված ու երևում է ինտերիերի շքեղությունը։ Նրանք միանման երեկոյան զգեստ են հագել. զգեստի մասերից են ժապավենները, գոտիներն ու գուլպաները, սակայն տարբեր գույների։ Աջ կողմի աղջիկը, որն ավելի տարիքով է, երկնագույն զգեստով է պատկերված, իսկ փոքրը՝ ձախ կողմինը՝ վարդագույն։ Աղջիկներն անթերի սանրված են։ Նկարում քույրերը պատկերված են ձեռք ձեռքի։ Փոքրիկը նայում է դիտողին, ու ասես, հենց հիմա, արտասվելու է։ Իսկ մեծը, հակառակ, հպարտորեն կեցվածք է ընդունել դիմանկարի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարդագույնն ու երկնագույնը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1881 թվականին Փարիզի Մոնտեն պողոտայի 66 տանը, որտեղ 1873 թվականից ապրում էին ազնվական բանկիր Քահեն դ’Անվերների ընտանիքը։ Ռենուարին պատվիրատուի հետ ծանոթացրել է կոլեկցիոներ Շառլ Էֆրուսին։ Ռենուարը ընտանիքի երեք աղջիկներին էլ նկարել է, որից հետո մեկնել է Ալժիր[2]։ 1881 թվականի մարտի 4-ի նամակում հեղինակը Թեոդոր Դյուրեին գրում է․

«Ես միանգամից մեկնեցի, երբ ավարտեցի Քահեն աղջիկների դիմանկարները և, այնպես հոգնեցի, որ նույնիսկ չեմ կարող ասել, թե նկարները լա՞վն են, թե չէ»[3]։
- Ռենուար

«Վարդագույնն ու երկնագույնը» կտավը և բանկիրի ավագ աղջկա նկարն առաջին անգամ ցուցադրվել են 1881 թվականին Փարիզյան սալոնում։ Նկարի պատվիրատուները, ըստ էության, գոհ չեն եղել աշխատանքից։ Հեղինակին ընդհատումներով վարձատրել են 1500 ֆրանկ, իսկ բուն կտավը փակցրել են տան կողային շենքում, որտեղ ապրում էր աղախինը։

1910-1913 թվականներին նկարը ցուցադրվել է փարիզյան Բերնհայմ-Ժյուն պատկերասրահում[4]։ Հետո Մոնտե Կառլոյում Գաստոն Բեռնհայմ դը Վիլիերի մասնավոր հավաքածուում է հայտնվել, իսկ դրանից հետո նկարը վաճառել են ամերիկացի կոլեկցիոներ Սեմ Զալցին։ Մագնատը նկարը պահել է իր նյույորքյան նստավայրում։ 1952 թվականին «Վարդագույնն ու երկնագույնը» կտավը հանվել է աճուրդ վաճառքի Նյու Յորքի Վիլդենշտեյնի պատկերասրահում։ Նույն թվականի հուլիսի 7-ին նկարը գնում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանը՝ Ասիս Շատոբրիանի՝ թանգարանի հիմնադրամի հանգանակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://masp.org.br/acervo/obra/rosa-e-azul-as-meninas-cahen-danvers
  2. Bardi P. M. Museu de Arte de São Paulo Assis Chateaubriand. Catálogo – I França e Escola de Paris : [порт.]. — São Paulo : MASP, 1979. — P. 82.
  3. Duret Th. Histoire des peintres impressionnistes : [фр.]. — Paris : L’Espirit nouveau, 1922. — Vol. II. — P. 138.
  4. Exposition A. Renoir. Catálogo da Exposição. — Paris : Galeries Bernheim-Jeune et Fils, 1900. — P. n. 15.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bardi, Pietro M. & Camesasca, Ettore. Museu de Arte de São Paulo Assis Chateaubriand. Catálogo – I França e Escola de Paris. São Paulo: São Paulo Museum of Art, 1979, pp. 82.
  • Julian, Ph. Rose' de Renoir retrouvé. In: Le Figaro littéraire. Paris, 1962, pp. 22.
  • Marques, Luiz (org). Catálogo do Museu de Arte de São Paulo Assis Chateaubriand: Arte Francesa e Escola de Paris. São Paulo: Prêmio, 1998, pp. 124–141.