Սան Պաուլոյի արվեստի թանգարան
Սան Պաուլոյի արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և մշակութային կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սան Պաուլո և Bela Vista District? |
Վայր | Պաուլիստա պողոտա |
Հասցե | Avenida Paulista, 157, 801310-200, São Paulo - Brasil[2]01310-200[2]Պաուլիստա պողոտա (1578) |
Հիմնադրվել է | 1947 |
Հիմնադիր | Assis Chateaubriand? |
Այցելուներ | 729 325 մարդ (2019)[3] |
Տնօրեն | Heitor Martins? |
Կայք | masp.org.br(պորտ.) |
![]() | |
![]() |
Սան Պաուլոյի արվեստի թանգարան (պորտ.՝ Museu de Arte de São Paulo), գեղարվեստի թանգարան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում[4]։ Լատինական Ամերիկայի առավել հայտնի և կարևոր թանգարաններից է։ Հանդիսանում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը։ 2009 թվականին ունեցել է ավելի քան 679 019 այցելու։
Թանգարանը մասնավոր, շահույթ չհետապնդող կառույց է։ Հիմնադրվել է 1947 թվականին՝ գործարար Ասիս Շատոբրիանի և իտալացի գրող, կոլեկցիոներ Պիետրո Մարիա Բարդիի կողմից, բացվել է 1968 թվականին՝ Պաուլիստա պողոտայում։ Թանգարանն առանձնանում է բազում կարևոր նախաձեռնություններով, որոնք վերաբերվում են Բրազիլիայում թանգարանագիտությանը և կրթությանը արվեստի ոլորտում․ համարվում է նաև մշակութային առաջատար կենտրոն[5]։
Ունի 10 000 մ² մակերես։ Թանգարանը միջազգային ճանաչում ունի Եվրոպական արվեստին վերաբերող հավաքածուի շնորհիվ, որը համարվում է ամենալավը Լատինական Ամերիկայում և ամբողջ Հարավային կիսագնդում[6][7]։ Հավաքածուի մեջ մտնում են նաև Բրազիլիական արվեստի նմուշներ, կտավներ, փորագրանկարներ, փոքրիկ հավաքածու աֆրիկական և ասիական արվեստից, հնաոճ իրեր, դեկորատիվ արվեստի նմուշներ և այլն։ Հաշվվում է ավելի քան 8000 ցուցանմուշ։ Թանգարանում է տեղակայված նաև երկրի ամենամեծ արվեստի գրադարաններից մեկը։ Ամբողջ հավաքածուն ընդգրկված է Բրազիլիայի ազգային ժառանգության ցանկում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 https://masp.org.br/eventos/masp-fechado
- ↑ Relatõrio Anual de Atividas MASP 2019 (порт.) — P. 43.
- ↑ Authorities seek shut-down of renowned São Paulo art museum, CBCNews, 2008-01-19, http://www.cbc.ca/arts/artdesign/story/2008/01/19/saopaulo-museum-court.html, վերցված է 2009 թ․ հունիսի 25
- ↑ (պորտուգալերեն) Preciosidades de um MASP sessentão, Hipermeios, արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, https://web.archive.org/web/20090710080155/http://www.hipermeios.com.br/spip.php?article59, վերցված է 2009 թ․ հունիսի 25
- ↑ São Paulo Museum of Art, Encyclopaedia Itaú Cultural Visual Arts, արխիվացված օրիգինալից 2009-07-10-ին, https://web.archive.org/web/20090710135730/http://www.itaucultural.org.br/aplicexternas/enciclopedia_ic/index.cfm?fuseaction=marcos_texto_ing&cd_verbete=4111&cd_item=10&cd_idioma=28556, վերցված է 2009 թ․ հունիսի 25
- ↑ (պորտուգալերեն) O Masp pede socorro, Forum Permanente, արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, https://web.archive.org/web/20090710101910/http://forumpermanente.incubadora.fapesp.br/portal/.imprensa/veja_sp, վերցված է 2009 թ․ հունիսի 25
- ↑ (պորտուգալերեն) IPHAN – Official note, IPHAN, արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին, https://web.archive.org/web/20081217075139/http://www.cultura.gov.br/site/2007/12/21/assalto-ao-masp/, վերցված է 2009 թ․ հունիսի 25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական վեբ-կայք (պորտ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սան Պաուլոյի արվեստի թանգարան կատեգորիայում։ |