Սան Պաուլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սան Պաուլուից)
Jump to navigation Jump to search
Սան Պաուլո
պորտ.՝ São Paulo
Դրոշ Զինանշան
Bandeira da cidade de São Paulo.svg Brasão da cidade de São Paulo.svg

São Paulo Poster.jpg
Կոորդինատներ: 23°30′0″ հվ. լ. 46°37′0″ ամ. ե. / 23.50000° հս․. լ. 46.61667° ավ. ե. / 23.50000; 46.61667
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ԵրկրամասՍան Պաուլո
Ներքին բաժանումZona Central de São Paulo, Zona Centro-Sul de São Paulo, Zona Leste de São Paulo, Zona Nordeste de São Paulo, Zona Noroeste de São Paulo, North Zone of São Paulo?, Zona Oeste de São Paulo, Zona Sudeste de São Paulo, Zona Sudoeste de São Paulo և Zona Sul de São Paulo
ՔաղաքապետԺիլբերտու Քասսաբ
Հիմնադրված էհունվարի 25, 1554 թ.
Առաջին հիշատակում25 Հունվարի 1554
Մակերես1523 կմ²
ԲԾՄ760 մետր
Պաշտոնական լեզուՊորտուգալերեն
Բնակչություն11.316.150 մարդ (2011)
Խտություն7 216.3 մարդ/կմ²
Ագլոմերացիա19.889.560
Ազգային կազմՊորտուգալացիներ, իտալացիներ, իսպանացիներ, հայեր այլ ազգեր
Կրոնական կազմԿաթոլիկություն, բողոքականություն, Հայ Առաքելական եկեղեցի, աթեիզմ, իսլամ
ՏեղաբնականունՊաուլոցի
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+55 11
Փոստային ինդեքս01000-000
Փոստային ինդեքսներ01000-000
Պաշտոնական կայքprefeitura.sp.gov.br/portal/index.php
##Սան Պաուլո (Բրազիլիա)
Red pog.png

Սան Պաուլո (պորտ.՝ São Paulo), Բրազիլիայի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք (38.000)։ Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12708․6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է։ Զարգացած է մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պաուլոն հանդիսանում է Բրազիլիայի ամենամեծ տնտեսություն ունեցող քաղաքը և համարվում է Բրազիլիայի ֆինանսական մայրաքաղաքը: Այստեղ են կենտրոնացված Բրազիլիայի բազմաթիվ խոշոր բանկեր, կորպորացիաներ և այլ ֆինանսատնտեսական կազմակերպություններ:

Սան Պաուլոյում է կենտրոնացված Բրազիլիայի ՀՆԱ-ի 12.26%-ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]