Բնանկար Սենի ափին
Բնանկար Սենի ափին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար[1] |
տարի | մոտ 1879[1] |
բարձրություն | 14 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 23,2 ± 0,1 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար[1] |
նյութ | յուղաներկ և Վուշե գործվածք |
գտնվում է | Բալթիմորի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Բալթիմորի գեղարվեստի թանգարան[1] |
պատկերված են
| |
https://collection.artbma.org/objects/89617 կայք | |
Ծանոթագրություններ |
«Բնանկար Սենի ափին» (ֆր.՝ Paysage bords de Seine)[2], ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ-Օգյուստ Ռենուարի յուղանկարը։ 1951 թվականին կտավը գողացվել է Բալթիմորի գեղարվեստի թանգարանից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը պատկերվել է 1879 թվականին։ Այն ձեռք է բերվել փարիզյան Բերնեհիմ-Ժիոն (ֆր.՝ Bernheim-Jeune) պատկերասրահի կողմից, ենթադրաբար գնվել է Ալֆոնսին Ֆուրնեզ Պապիյոնի (ֆր.՝ Alphonsine Fournaise Papillon) կողմից։ Վերջինս պատկերված է նկարչի «Թիավարների նախաճաշը» կտավի վրա[2]։
1926 թվականին կտավը պատկերասրահից գնել է կոլեկցիոներ Սեյդի Մեյը։ 11 տարի անց նա կտավը փոխանցել է Բալթիմորի գեղարվեստի թանգարանին[3][4]։ Ինքը, կոլեկցիոները, մահացել է 1951 թվականի մայիսի 28-ին[5]։
Կտավի կողոպուտ և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականի նոյեմբերի կեսերին «Էնգրից մինչև Գոգեն» (անգլ.՝ From Ingres to Gauguin) ցուցահանդեսի ժամանակ կտավը գողացվել է[6]։ Թանգարանի ստացած ապահովագրական վճարները կազմել են 2500 ԱՄՆ դոլար[3][7]։ 2012 թվականի հուլիսին ամերիկուհի Մարսիա Ֆուկուան (անգլ.՝ Marcia Fuqua) կտավը բերել է աճուրդի Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաք` վաճառելու[3][8]։ Ֆուկուան հայտարարել է, որ կտավը գնել է 2009 թվականի վերջին հնոտիքի շուկայում, Արևմտյան Վիրջինիայում` իբր թե 7 դոլար վճարելով կոկիկ շրջանակի համար[4]։ Սակայն նրա բարեկամը տեղեկացրել է, որ կտավն ընտանիքին է պատկանել 50-60 տարի[8], ինչն ի վերջո հաստատել են Ֆուկուայի ընտանիքի ծանոթները[9][10]։ Կտավը հանվել է աճուրդից, իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել կտավի կողոպուտի վերաբերյալ[8]։
Վերադարձ Բալթիմորի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի վերջո, 2014 թվականի հունվարի 10-ին դաշնային դատավոր Լեոնի Բրինկեման որոշում է կայացրել կտավը Բալթիմորի թանգարանին վերադարձնելու մասին[11]։ Կտավի իրական արժեքը կարող է հասնել մինչև 100.000 դոլար[2]։ Կտավը վերադարձնելուց կարճ ժամանակ անց Բալթիմորի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է «Ռենուարի վերադարձը» խորագրով ցուցահանդես, որը տևել է 2014 թվականի մարտի 30-ից մինչև հուլիսի 20-ը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://collection.artbma.org/emuseum/view/objects/asitem/search@/0?t:state:flow=1e353f08-ab69-4baf-83e6-252dafb67964
- ↑ 2,0 2,1 2,2 Ian Shapira (2012 թ․ սեպտեմբերի 11). «Renoir found at W.Va. flea market likely to fetch $100,000 at auction» (անգլերեն). Վաշինգտոն Փոստ. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Ian Shapira (2012 թ․ սեպտեմբերի 27). «Flea-market Renoir allegedly was stolen from Baltimore museum; auction canceled» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 4,0 4,1 Lacey Johnson (2014 թ․ հունվարի 11). «Renoir bought for $7 at W. Virginia flea market ordered returned to museum» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ McCauley, Mary Carole (2014 թ․ փետրվարի 15). «A First Look at Stolen Renoir Reveals, Retains Some Secrets». Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ Mary Carole McCauley (2013 թ․ դեկտեմբերի 4). «Baltimore Museum of Art asks judge to dismiss woman's claims to Renoir painting» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Mary Carole McCauley (2014 թ․ հունվարի 10). «Title to Renoir painting stolen in 1951 awarded to Baltimore Museum of Art» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Ian Shapira (2013 թ․ ապրիլի 4). «'Renoir Girl' unmasked as Loudoun County's Marcia 'Martha' Fuqua» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ian Shapira (2013 թ․ մայիսի 4). «Witnesses say flea-market Renoir was seen in family's home decades ago». Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ian Shapira (2013 թ․ դեկտեմբերի 5). «'Renoir Girl' may have been trying to sell stolen landscape painting on the sly» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ian Shapira (2014 թ․ հունվարի 10). «'Flea market' Renoir ordered back to Baltimore Museum of Art by federal judge» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Upcoming Exhibitions». Baltimore Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Baltimore Museum of Art. «On the Shore of the Seine». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- Baltimore Museum of Art. «Renoir's On the Shore of the Seine returns to the BMA in special exhibition celebrating collector Saidie May» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- Shapira, Ian (2012 թ․ նոյեմբերի 15). «Flea-market Renoir reignites tensions between museum and art donor's descendants». Washington Post.
- Shapira, Ian (2013 թ․ ապրիլի 13). «Flea market Renoir was first offered to different auction house with different story, employee says». Washington Post.
- Shapira, Ian (2013 թ․ նոյեմբերի 28). «Flea-market Renoir legal battle tears two siblings apart». Washington Post.
|