Աճուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճուրդ (անգլ.՝ auction), հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն), սա առևտրի այն ձևն է, երբ վաճառքը կատարվում է ոչ նախապես հայտարարված գնով, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդային առևտրի օբյեկտներ են արվեստի գործերը, հնարժեք ապրանքները, ծխախոտի և սիգարի յուրահատուկ տեսակները, ազնվացեղ կենդանիները և այլն։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին, ինչը պայմանավորում է շահագրգիռ անձանց միջև տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները։ Աճուրդը միշտ սկսվում է այնպիսի իրավիճակից, որին բնորոշ է տեղեկատվության անհամաչափ բաշխումը։ Աճուրդային իրավիճակները շարունակ փոփոխվում են։

Աճուրդի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական կամ դասական աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն անց է կացվում հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը, գործարքը համարվում է ավարտված, երբ մնում է միայն մեկ գնորդ։

Հոլանդական աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կատարվում է սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով։ Ապրանքը վաճառվում է այն գնորդին, որն առաջինը կհամաձայնի տվյալ պահին հայտարարված գնի մեծության հետ։

Գաղտնագրված աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մասնակիցները՝ գնորդները, իրենց նշած գները հայտնում են միաժամանակ։ Ապրանքը տրվում է նրան, ով կառաջարկի ամենաբարձր գինը։

Սկանդինավյան աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան աճուրդում առաջադրվում են շատ ցածր գներ, որոնք, սակայն, աուկցիոներին բերում են խոշոր եկամուտ։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Բիդի վճարը ավելի թանկ է, քան քայլի արժեքը. օրինակ՝ բիդ ձեռք բերելու համար մասնակիցը վճարում է 100 դրամ, բայց այդ բիդով նա կարող է լոտի արժեքը բարձրացնել ընդամենը 20 դրամով։

Օնլայն աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնլայն աճուրդն այն աճուրդն է, որն անցկացվում է համացանցի միջոցով։ Դրանք էլեկտրոնային առևտրի տարատեսակ են համարվում։ Օնլայն աճուրդերը, անցանց աճուրդներին համանման ունեն իրենց ենթատեսակները, որոնցից ամենատարածվածներն են անգլիականը, հոլանդականը և սկանդինավյանը։

Հայկական առաջին օնլայն աճուրդների կայքը LiveAuction-ն է՝ հիմնադրված 2015 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա. Տնտեսագիտության տեսություն. - Երևան, «Նահապետ», 2010 թ.,324 էջ