Սիգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսահերմետիկ փողակով սիգար և երկակի գիլոտինյան տիպի կտրոց

Սիգար (իսպ.՝ cigarro), ծխախոտի տերևներից փաթաթված ծխագլան, որը կարելի է ծխել այն տեսքով, ինչպես որ այն կա։ Սիգար ծխելու հիմնական նպատակն՝ ծխախոտի բուրմունքից հաճույք ստանալը։

Ժամանակակից սիգարի անմիջական նախատեսակները՝ ծխախոտի տերևի առաջին փաթեթները կիրառվում էին Հարավային և Կենտրոնական Ամերիկայի բնակիչների կողմից եվրոպացիների ժամանումից շատ առաջ։ Առաջին սիգարները հանրաճանաչելիություն են սկսել ունենալ դեռ 18-րդ դարում՝ իսպանացի կոնկիստադորներից շրջանակներում, իսկ հարյուր տարի անց հայտնվել են նաև Եվրոպայում։ 1817 թվականին կուբայական ծխախոտի իսպանական մենաշնորհի չեղարկումից հետո կուբայական ծխախոտը տարածվել է ողջ աշխարհով։ Այսօր սիգարների հանրաճանաչ մարկաները արտադրվում են Կուբայում, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետությունում, Հոնդուրասում և Կարիբյան ավազանի այլ երկրներոխմ։ Եվրոպայում սիգարներ են արտադրվում Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայի Կանարյան կղզիներում։

Անվանման ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիգար» անվանումը ծագում է իսպաներեն cigarro[1] բառիցը, որը, հավանաբար, առաջացել է sik’ar (կամ sic’ar) բառից, որն էլ իր հերթին մայաների յուկատեկերենով նշանակում էր ծխախոտի ծխելու գործընթացը[2][3].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներից պատրաստված փաթեթի ծխելու եղանակը Եվրոպա է եկել հնդկացիներից՝ Քրիստափոր Կոլոմբոսի արշավների արդյունքում։ 1492 թվականի հոկտեմբերին Հարավային Ամերիկայում ափ իջած եվրոպացիներ նկատել են, որ ծիսակատարությունների ժամանակ ներշնչելու համար տեղաբնիկները օգտագործում են «cohiba» բույսի տերևների շուրջ փաթաթված մայիսի (եգիպտացորենի) վառած տերևները, որի այրման արդյունքում ստացվում է բուրավետ ծուխ է առաջանում։ Հետագայում այդ բառով Կուբայում անվանել են սիգարի հայտնի ապրանքանիշ։ Իսկ ծխախոտ ծխած առաջին եվրոպացիներ էր Կոլոմբոսի ուղեկից կապիտան Ռոդրիգո դե Խերեսը, ով հետագայում այնքան է հակվել ծխախոտով, որ Իսպանիա վերադառնալուց հետո «ծուխ խմելու» ունակությունների հրապարակային ցուցադրումներից հետո իշխանությունների կողմից բանտ է նետվել, քանի որ նրանք կարծել են, որ դե Խերեսը տարված է սատանայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆասմեր Մ., Этимологический словарь русского языка, հ. 3, Մոսկվա, «Պրոգրես», 1964–1973 — 617 էջ։
  2. Eric Partridge, Origins: A Short Etymological Dictionary of Modern English (4, revised), «Routledge», 1977 — 511 էջ — 992 p, ISBN 0203421140, 9780203421147։
  3. «Definition of cigar» (անգլերեն)։ // Collins English Dictionary։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-2-26