Պարը քաղաքում (նկար, Ռենուար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պարը քաղաքում
Danse à la ville
Pierre-Auguste Renoir 019.jpg
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1883
բարձրություն179.7
լայնություն89,1
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
մասն է'La Dance' collection?

Պարը քաղաքում (ֆր.՝ Danse à la ville), ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարի (1841-1919) նկարը՝ ստեղծված 1883 թվականին։ Պատկերի չափերը՝ 179.7 × 89,1 սմ, շրջանակի չափը՝ 205,5 × 115,2 սմ[2][3]:

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենուարը պարի թեմային անդրադարձել է նաև նախկինում, օրինակ՝ «Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» (1876) կտավը, որում պատկերված են պարող բազմաթիվ զույգեր։ 1883 թվականին Ռենուարը ստեղծել երեք նկարներ, որտեղ նա անձնավորում է պատմությունը և կենտրոնանում է մեկ զույգի վրա՝ նրան նկարելով ամենայն մանրամասնությամբ։ Այդ նկարներն են՝ «Պարը քաղաքում», «Պար Բուժիվալում» և «Պարը գյուղում»[4][5]։

Նկարում պատկերված կնոջ նախատիպը Սյուզաննա Վալադոնն է (Suzanne Valadon, իսկական անունը՝ Մարի-Կլեմենտինա Վալադոն), ով այն ժամանակ Ռենուարի բնորդուհին էր, հետագայում դարձավ հայտնի նկարչուհի[4][5], իսկ տղամարդու նախատիպը Պոլ Լոտն է (Paul Lhôte)[6][7][8]: Նա եղել է Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող[9]։ Սյուզաննա Վալադոնն ու (ենթադրաբար) Պոլ Լոտը որպես բնորդ հանդես են եկել նաև «Պարը Բուժիվալում» նկարի համար[6][7]։

1886 թվականից նկարի սեփականատերն էր ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel)։ 1978 թվականից այն եղել է Լուվրի հավաքածուի մաս և ցուցադրվել է Ժե Դե Պոմ ազգային պատկերասրահում (ֆր.՝ Jeu de Paume)։ 1986 թվականին նկարը տեղափոխվել է Օրսե թանգարան, որտեղ այն պահվում է ներկայում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 «Pierre Auguste Renoir — Danse à la ville» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 03.06.2012 
  3. «Pierre Auguste Renoir — Danse à la ville. Danse à la campagne / City Dance. Country Dance» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 03.06.2012 
  4. 4,0 4,1 «Танец в Буживале (Пьер-Огюст Ренуар)» (HTML)։ www.rodon.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  5. 5,0 5,1 М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
  6. 6,0 6,1 «Renoir, Impressionism, and Full-Length Painting» (PDF)։ The Frick Collection — www.frick.org։ Վերցված է 06.02.2015 
  7. 7,0 7,1 «First comprehensive study of Renoir's full-length canvases at the Frick Collection» (HTML)։ www.artdaily.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  8. «Pierre-Auguste Renoir — Dance at Bougival (Suzanne Valadon and Paul Lhote)» (HTML)։ www.abcgallery.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012 
  9. Susan Vreeland։ «Luncheon of the Boating Party — The Models» (HTML)։ www.svreeland.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-23-ին։ Վերցված է 03.06.2012