Երկու քույր (Պատշգամբում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Երկու քույր (Պատշգամբում)
ֆր.՝ Les Deux Sœurs (Sur la terrasse)
Pierre-Auguste Renoir - Two Sisters (On the Terrace) - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ-Օգյուստ Ռենուար
տարի1881
բարձրություն100,5
լայնություն81
ստեղծման վայրmaison Fournaise?
ժանրդիմապատկեր և կենցաղային ժանր
նյություղաներկ, կտավ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[1]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ
Two Sisters (On the Terrace) by Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում

Երկու քույր կամ Պատշգամբում (ֆր.՝ Les Deux Sœurs (Sur la terrasse), անգլ.՝ Two Sisters (On the Terrace)), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1881 թվականին: Նկարի չափերը՝ 39916×3778 դյույմ (100,5×81  սմ)[2]: «Երկու քույր» (ֆր.՝ Les Deux Sœurs) խորագիրը նկարին տվել է Ռենուարը, իսկ «Պատշգամբում» խորագիրը՝ նկարի առաջին սեփականատեր Պոլ Դյուրան-Ռյուելը[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարվել է Ֆուրնեզ տան պատշգամբում։ Այն ռեստորան էր, որ տեղակայված էր Սենա գետի կղզնիներից մեկում՝ Փարիզի արևմտյան արվարձանում։ Նկարում պատկերված է նստած աղջիկ («ավագ քույրը»), որի կողքին կանգնած է փոքր աղջիկ («կրտսեր քույրը»), ով նայում է ուղիղ նկարը դիտողին։ Պատշգամբի ճաղերից այն կողմ երևում է առատ բուսականություն, որից այն կողմ էլ կարելի է տեսնել Սենան։ Ռենուարը սիրում էր այդ վայրը. դրանից ոչ շատ առաջ այդ նույն վայրում նկարվել է Ռենուարի մեկ այլ հայտնի կտավ՝ «Թիավարների նախաճաշը»[2][3][4]:

«Ավագ քրոջ» նախատիպը Ժաննա Դարլոն է (ֆր.՝ Jeanne Darlot, 1863-1914), ապագա դերասանուհի, ով այդ ժամանակ 18 տարեկան էր։ Հայտնի չէ, թե ով է կեցվածք ընդունել «կրտսեր քրոջը» նկարելու համար, սակայն հավաստվում է, որ իրական կյանքում նրանք ազգականներ չեն եղել[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sur la terrasse - Pierre-Auguste Renoir, Le pari de l'impressionnisme.jpg

Ռենուարն սկսել է աշխատել նկարի վրա 1881 թվականի ապրիլին՝ Ալժիր կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո[5]: Շուտով նկարը պատրաստ էր, և 1881 թվականի հուլիսի 7-ին Ռենուարից այն գնել է ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (ֆր.՝ Paul Durand-Ruel)՝ վճարելով 1500 ֆրանկ[2]: Կտավը հասարակությանն առաջին անգամ է ներկայացվել 1882 թվականի գարնանը իմպրեսիոնիստների 7-րդ ցուցահանդեսում։ Հայտնի է, որ դրանից հետո՝ 1883 թվականին, նկարը մի որոշ ժամանակ գտնվել է հավաքորդ և հրատարակիչ Շառլ Էֆրուսիի հավաքածուում (Charles Ephrussi), սակայն 1892 թվականին նորից վերադարձվել է Դյուրան-Ռյուել ընտանիքի հավաքածու։

1925 թվականին նկարը 100 հազար դոլարով գնել է Էննի Կոբյորնը (Annie S. Coburn) Չիկագոյից։ Էննի Կաբյորնը մահացել է 1932 թվականին, ինչից հետո նկարը, համաձայն նրա կտակի, հանձնվել է Չիկագոյի արվեստների ինստիտուտին, որտեղ էլ այն գտնվում է 1933 թվականից[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.artic.edu/aic/collections/artwork/14655
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Pierre-Auguste Renoir — Two Sisters (On the Terrace), 1881» (HTML)։ The Art Institute of Chicago։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 06.06.2012 
  3. 3,0 3,1 3,2 «Архив выставок — Огюст Ренуар "Сестры" ("На террасе"). Из собрания Художественного института в Чикаго. 3 июля 2001 г. — 16 сентября 2001 г.» (HTML)։ Государственный Эрмитаж։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-24-ին։ Վերցված է 09.11.2014 
  4. «Overview: Renoir's Two Sisters (On the Terrace)» (HTML)։ The Art Institute of Chicago։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-04-30 
  5. Colin B. Bailey e.a. Renoir's portraits: impressions of an age. — Yale University Press & National Gallery of Canada, 1997. — С. 186—189. — 384 с. — ISBN 978-0-888-84668-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]