Jump to content

Սեն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեն (այլ կիրառումներ)
Սեն
Բնութագիր
Երկարություն776,67 կմ
Ավազանի մակերես78 650 կմ²
Ջրի ծախս500 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումsource of the Seine River?[1]
Գետաբերանի տեղակայումԼա Մանշ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերYonne?, Ուազա, Loing?, École?, Andelle?, Essonne?, Aube?, Arce?, Ardusson?, Laigne?, Auxence?, Barse?, Bièvre?, Orge?, Risle?, Epte?, Cailly?, Voulzie?, Melda?, Hozain?, Yerres?, Vaucouleurs?, Ource?, Mauldre?, Orvin?, Sarce?, Almont?, Aubette?, Aubette de Meulan?, Austreberthe?, Brévon?, Châtelet?, Commerce?, Douix de Châtillon?, Faverolle?, Lézarde?, Mare aux Evées?, Noxe?, Oison?, Resson?, Revinson?, Robec?, Ru d'Orgeval?, Ru de Marivel?, Ru de Buzot?, Sainte-Gertrude?, Vallée Javot?, Vieille Mer?, Telhuet?, Triffoire?, Gambon?, ru du canal?, Morelle?, Ru de Balory?, Էռ և Մառն
Երկիր Ֆրանսիա
ԵրկրամասՆորմանդիա, Բուրգունդիա, Շամպան — Արդեն, Սեն-է-Մարն և Փարիզ
ՋրահավաքSeine basin?

Սեն[2] (ֆրանսերեն՝ La Seine, [la sɛn]), գետ Ֆրանսիայի հյուսիսում։

Սեն գետը հոսում է Ֆրանսիայի տարածքով։ Նրա երկարությունը կազմում է 776 կմ։ Սկիզբ է առնում Լանգր սարավանդից, Հավրի մոտ առաջացնելով ձագարաձև էստուար, թափվում Լա Մանշ նեղուցը։ Հիմնական վտակներն են Օբը, Մառնը, Ուազը, Յոնը։ Սնումը անձրևային է, հորդացումը՝ նոյեմբերից։ Ջրի միջին ծախսը Փարիզում մոտ 250 մ³/վրկ է, գետաբերանի մոտ՝ 450–500 մ³/վրկ։ Ծովային մակընթացությունները տարածվում են Ռուանից 35 կմ վեր։ Սենը Ֆրանսիայի ջրային կարևոր ուղին է, նավարկելի է Տրուա քաղաքից։ Սենը ջրանցքներով միացած է Սոմ, Շելդա, Մաաս, Սոն, Հռենոս, Լուար գետերին։ Հիմնական նավահանգիստներն են Փարիզը, Ռուանը, Հավրը։

Կան շատ կամուրջներ, նույնիսկ շատերը դարեր առաջ են կառուցվել։ Այդպիսի կամուրջ է Նոր կամուրջը "Pont neuf(նոր)", որի առաջին քարը դրել է Հենրիկ 3-րդը 1578 թվականին։ Սենը նաև ունի 2 կղզի՝ "Île Saint-Louis", "Cité", որոնք միանում են Սեն Լուի կամրջով։ Կան նաև այլ կամուրջներ՝ Pont au Change, Pont Notre-Dame, Petit Pont։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը՝ Նորմանդիայի կամուրջը 2350մ։

Համարվում է, որ Սեն գետը Փարիզը բաժանում է երկու մասի՝ աջ և ձախ ափերի։

Աջ ափում են գտնվում առևտրական և գործնական քաղաքները։ Այնտեղ են գտնվում աշխարհահռչակ Լուվրի թանգարանը, ճարտարապետական կառույցները Տյուիլրի այգում, Հաղթակամարը։ Ինչպես նաև օպերայի սիրահարներին է աջ ափում սպասում Մեծ Օպերան։

Իսկ ձախ ափում տեղակայված են մշակութային և կրթական քաղաքները։ Այստեղ դուք կտեսնեք Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը։ Դեպի արևելք տանող ճանապարհին է գտնվում հաշմանդամների տունը, որտեղ պահպանվել են Նապոլեոնի մասունքները։ Հենց այս ափում դուք կտեսնեք հազարավոր ուսումնական հաստատություններ, քոլեջներ, կտեսնեք նաև աշխարհի ամենամեծ համալսարանը՝ Սորբոնը։ Հին ժամանակներում ձախ ափում են ապրել արվեստագետներն ու գրողները, ովքեր ունեին յուրահատուկ ոճ, այսպես ասած Փարիզյան բոհեմա։ Այսօր նրանց անվանում են "բոբո" Burgeois-boheme արտահայտությունից։

  1. ↑ http://archive.wikiwix.com/cache/?url=http://geodesie.ign.fr/fiche_nivellement.asp?nom_rn=Z.C.R3-7&title=rep%C3%A8re%20de%20nivellement%20Z.C.R3-7
  2. ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287)։