Ձմեռային պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային պալատ
WinterPalaceNevaSide.jpg
Երկիր` Ռուսաստան
Հիմնող` Ելիզավետա Պետրովնա
Ճարտարապետ` Վարֆոլոմեյ Ռաստրելլի

Ձմեռային պալատ (ռուս.՝ Зимний дворец), Ռուսաստանի կայսրերի նախկին պաշտոնական նստավայրը Սանկտ Պետերբուրգում, ներկայումս մտնում է Էրմիտաժի թանգարանային գլխավոր համալիրի կազմի մեջ։ Պալատի այժմյան շենքը (հինգերորդը) 1754-1762 թվականներին կառուցել է իտալացի ճարտարապետ Բարտոլոմեո Ֆրանչեսկո Ռաստրելլին ճոխ ելիզավետյան բարոկկո ոճով՝ ինտերիերում ֆրանսիական բարոկկոյի տարրերով։ Հանդիսանում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի կազմում։ Շինարարության ավարտից հետո 1762-1904 թվականները օգտագործվել է ռուսական կայսրերի համար որպես ձմեռային նստավայր: 1904 թվականին Նիկոլայ II տեղափոխեց մշտական նստավայրը Ցարսկոյե Սելո: 1915 թվականի դեկտեմբերից մինչ 1917 թվականի նոյեմբերը պալատում գործում էր հոսպիտալ արքայազն Ալեքսեյ Նիկոալաևիչի անունով: 1917 թվականի հուլսից մինչև նոյեմբեր պալատում հաստատվել էր ժամանակավոր կառավարությունը: 1920 թվականի հունվարին պալատում բացվեց հեղափոխության ազգային թանգարան, որը կիսում էր շենքը Էրմիտաժի հետ մինչ 1941 թվականը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1711-1764 թվականների ընթացքում քաղաքում կառուցվեց 5 ձմեռային պալատ: Սկզբնական շրջանում Պետրոս I հաստատվեց 1703 թվականին Պետրոպավլովյան ամրոցից ոչ հեռու գտնվող մեկ հարկանի տանը[1]:

Առաջին ձմեռային պալատը՝ Պետրոս I հարսանեկան պալատները Պետրոս Մեծը ղեկավարում էր Նևայի և Միլիոնատերերի փողոցի տարածքը: 1708 թվականին այս տարածքում կառուցվում է փայտե «Ձմեռային տունը»` փոքր երկհարականի տուն, որը ուներ բարձր պատշգամբ և կղմինդրե տանիք[2]: 1712 թվականին կառուցվեցին Պետրոս I քարե հարսանեկան պալատները: Այս պալատը դարձավ Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Մենշիկովի նվերը Պետրոս I և Եկատերինա Ալեքսեյևնայի համար հարսանեկան նվեր:

Սանկտ Պետերբուրգ: Պետրոս I Հարսանեկան պալատները: Առաջին Ձմեռային պալատ:

Երկրորդ Ձմեռային պալատը` Պետրոս I պալատը ձմեռային ջրանցքի մոտ 1716 թվականին ճարտարապետ Գեորգ Մատարնովին թագավորի հրամանով կառուցեց նոր Ձմեռային պալատ Նևայի և Ձմեռային ջրանցքի անկյունում: 1720 թվականին Պետրոս I իր ընտանիքի հետ ամառային նստավայրից տեղափոխվում է ձմեռային: 1725 թվականին այս պալատում Պետրոսը վախճանվում է:

Երկրորդ պալատը` Պետրոս I Ձմեռային պալատը:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Домик Петра I (материал из книги В. Нестерова «Знаешь ли ты свой город?»)
  2. А. Суслов. Зимний дворец (1754—1927). Исторический очерк