Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցարսկոյե Սելո
Catherine Palace in Tsarskoe Selo.jpg
Տեսակ palace complex և թանգարան
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Պուշկին
Կազմված է Catherine Palace, Alexander Palace, Babolovo Palace և Catherine Park
Մասն է Historic Centre of Saint Petersburg
Կոորդինատներ: 59°43′24″ հս․ լ. 30°24′57″ ավ. ե. / 59.72333° հս․. լ. 30.41583° ավ. ե. / 59.72333; 30.41583
Կայք tzar.ru/en
Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)ը գտնվում է Ռուսաստանում
Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)
Tsarskoe Selo Վիքիպահեստում

Ցարսկոյե Սելո (ռուս.՝ Царское Село ) - արգելոց-թանգարան Պուշկին քաղաքում, որը իր մեջ ներառում է XVIII-XIX դարերի պալատական այգիների անսամբլ, նախկին ցարական ծայրամասային բնակավայր, որը 1918 թվականի ազգայնացումից հետո վերածվել է թանգարանի։ Ժամանակակից անունը՝ արգելոց-թանգարան, ստացել է 1992 թվականին։ Արգելոց-թանգարանի կազմում մտնում են[1]՝ Եկատերինյան զբոսայգին իր պալատով և տաղավարներով, Ալեքսանդրյան զբոսայգին իր պալատով և տաղավարներով և Բաբոլոնյան զբոսայգին իր պալատով։

Եկատերինյան զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում է 107 հա։ Այն բաղկացած է կանոնավոր Հին այգուց (1717-1720 թթ․) և բնապատկերային Անգլիական այգուց, որոնք բաժանվում են Մեծ լճակով։ Անունն ստացել է կայսրուհի Եկատերինա I պատվին։ Պալատը ժամանակակից տեսքը ստացել է վերակառուցման հետևանքով, 1717-1723թթ․ ճարտարապետ Ի․ Բրաունշտեյնի կողմից։ 1743-1756 թթ․ սկզբում աշխատանքները ղեկավարում էին ճարտարապետներ Միխայիլ Զեմցովը, Ա․ Կվասովը, Սավա Չևակինսկին, իսկ այնուհետև Ֆրանչեսկո Ռաստրելն։

Րաստրելլը հանդիսանում է հիմնական հեղինակը շենքերի ճարտարապետական նախագծերի, քանդակների ձևավորման, ինչպես նաև XVIII դարի սրահների ձևավորումը և ներքին դասավորությունը ռուսական բարոկկո ոճով։ Արևմուտքից հարում է տոնական բակը, զարդարված մեկ հարկանի կիսաշրջանաձև մասնաշենքերով և կեռ ոսկեզօծ պարիսպներով ու դարպասներով պալատի կենտրոնական հատվածում։ Պալատի երկու ճակատին հարում են շենքեր, որոնք կառուցվել են XVIII դարի վերջին։ Հյուսիսային կողմից դա չորս հարկանի շինություն է։ Հարավ-արևելքից հարում է Կամերոնովյան պատկերասրահի, սառը վաննաների և կախովի այգիների փաթեթը։ Մեծ Եկատերինյան պալատի ամենահայտնի տարածքներից է Սաթե սենյակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինյան պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյան այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը ընդգրկում է 188 հա։ Բաղկացած է հիմնական մասից և Բնապատկերային զբոսայգուց երեք զբոսայգիներով և արհեստական բլրակներով։ Այգու արևմտյան մասում հոսում է Կուզմինկա գետը, արգելափակված պատնեշով։ Կառուցվել է 1792-1796 թթ․ իշխան Ալեքսանդր Պավլովիչի (Ալեքսանդր I) համար ճարտարապետ Ջակոմո Կվարենգիի կողմից դասական ոճով։ Պալատը ներկայացնում է երկհարկանի երկարությամբ ձգվող շինություն երկու կողմից շրջափակված շինություններով։ Հիմնական հյուսիսային ճակատի կենտրոնում երկու սյունակներ միասին կազմում են հիանալի սյունաշար։

Ալեքսանդրյան այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից 2008 թվականի օգոստոսի 1-ը մինչ հանկարծամահ լինելը թանգարանի տնօրենը Իվան Սաուտովն էր[2]։ 2008 թվականին տնօրեն նշանակվեց նրա այրին՝ Ի․ Սաուտովան։[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Ն․ Վելչկովսկի «Ցարսկոյե սելո»; 1710-1910, վերատպվել է 1992 թ․
  • Ա․ Ն․ Պետրով, «Պալատներ և այգիներ», 1964
  • Ճարտարապետական հուշարձաններ, 1983
  • Եկատերինյան պալատ; հեղինակներ՝ Լ․ Դ․ Բարդովսկայա, Գ․ Դ․ Խոդասեվիչ, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шварц В. Пригороды Ленинграда. — Л.; М.: Искусство, 1967. — С. 123-189.
  2. [править | править вики-текст] ↑ Ивана Саутова похоронят на «Литераторских мостках» // Росбалт, 5.08.2008.
  3. В Санкт-Петербурге назначен новый директор музея-заповедника «Царское село». REGNUM (23 сентября 2008). Проверено 28 февраля 2010. Архивировано из первоисточника 18 августа 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]