Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Alexis palace.jpeg
Կոորդինատներ: 59°55′41.0″ հս․ լ. 30°17′0.3″ ավ. ե. / 59.928056° հս․. լ. 30.283417° ավ. ե. / 59.928056; 30.283417

Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ («Երաժշտության տուն», «Ալեքսեևյան պալատ»), Սանկտ Պետերբուրգի Մեծ իշխանների պալատներից մեկն է՝ տեղադրված Մոյկա գետի ափին: 1882-1885 թվականներին կառուցել է Մաքսիմիլյան Եգորովիչ Մեսմեխերը՝ Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի համար:

2006 թվականի փետրվարից այդ շենքում է գտնվել Սանկտ Պետերբուրգի Երաժշտության տունը, հիմնարկություն, որի հիմնական նպատակն էր պահպանել և զարգացնել դասական երաժշտության արվեստի ավանդույթները, ինչպես նաև կոնսերվատորիաների ուսանողներին և շրջանավարտներին նախապատրաստել միջազգային մրցույթներին ու փառատոններին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հողատարածքը պալատի շինարարությանը հանձնելը, Մոյկա գետի, Անգլիական պողոտայի և Շարիֆովյան փողոցի (այժմ՝ Պիսարևի փողոց) միջև ընկած տարածքի վրա տեղակայված են եղել նախկին տերերի՝ արարողապետ Սաբուրովի, գեներալ-մայոր Ալբրեխտի և այլոց շինությունները: 1872-1882 թվականներին առանձնատունը պատկանել է մեքենաշինական գործարանների տեր Իսահակ Միրոնովիչ Մալկիելին (1844-1881 թվականներ): Մալկիելի մահից հետո նրա այրի Ռաիսա Յակովլևնան 1882 թվականին վաճառել է առանձնատունը[2]:

1882 թվականին տեղամասը ձեռք է բերել Արքունական վարչությունը Ալեքսանդր Երկրորդի որդի Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի համար, որը նշանակվել է նավատորմի և ծովային վարչության գլխավոր պետ:

Արդեն 1883 թվականին ճարտարապետ Մաքսիմիլյան Մեսմեխերը սկսել է նոր պալատի նախագծումը: Խնայողության և շինարարության ընթացքը արագացնելու համար նոր շենքի մեջ ներկառուցվել են տեղամասում պահպանված շինությունները: Մեծ իշխանի ցանկությամբ ընտրվել է ֆրանսիական շատո ոճը[3]:

Իշխանի մահից հետո Ալեքսեևյան պալատը ժառանգել են նրա եղբայրները՝ Վլադիմիրը և Պավելը, ինչպես նաև՝ զարմիկ Միխայիլ Ալեքսանդրովիչը: Նոր տերերը վարձակալության են տվել դատարկ պալատը և նրա հարակից այգին ու ջերմոց-պարտեզը: Օրինակ՝ տասնութ ամսվա ընթացքում այն զբաղեցրել է գերմանական դեսպանատունը[3]:

Հեղափոխությունից հետո ժամանակակից Երաժշտության տունը եղել է Պիոներների տուն, ավտոդպրոց, պաշարման ժամանակ հասցրել է լինել որպես պահեստ: 2005 թվականից գտնվել է անմխիթար վիճակում:

Վերանորոգում՝ Երաժշտության տան տեղավորման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի պատմության նոր փուլը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերից, երբ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգում Երաժշտության տուն ստեղծելու մասին[4]: Դրանում ահռելի դեր է խաղացել նոր հիմնարկության առաջին գեղարվեստական ղեկավար և պալատի վերանորոգման նախաձեռնող դարձած, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Ռոլդուգինը:

«Լեննախագիծվերականգնում»[5] ինստիտուտի նախագծով շենքի վերականգնումն ու վերակառուցումը ընթացել է 2006-2009 թվականներին`բարեգործների միջոցներով[6], այնուհետև՝ բյուջեի միջոցներով: Քաղաքային բյուջեից նախագծի մեջ ներդրումների ծավալը կազմել է 800 միլիոն ռուբլի[7]: Ճակատամասերի և շքամուտքերի ներսի վերականգնմամբ զբաղվել է «Ինտարսիա»[8] ընկերությունը: Ճակատամասային և այլ շինարարական աշխատանքների մի մասը կատարել է «Ռեմստրոյկոմպլեքս»[9] ԲԱԸ:

2009 թվականին շենքը տեղափոխվել է Երաժշտության տան վարչություն, սակայն Սանկտ Պետերբուրգի Երաժշտության տան համերգային դահլիճ դարձած պալատի Անգլիական դահլիճում առաջին համերգները կայացել են միայն 2011 թվականի ապրիլին[10]:

Ճարտարապետություն և ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանական վենզելով դարպասները

Պալատի ճարտարապետությունը ծայրահեղ էկլեկտիկ է: Պալատի մուտքը կառուցված է շքամուտքի և բուն նախամուտքի միջով, որոնցից առաջինը պահպանել է նախկին տերերի ժամանակաշրջանի տեսքը և ամբողջովին չի վերափոխվել Մեսմախերի կողմից: Բուն մուտքի կողմից՝ շինության արևելյան կողմնաշենքում, Մեսմեխերըտեղադրել է երեք սրահ՝ Չինական և Հոլանդական հյուրասենյակները, ինչպես նաև՝ Անգլիական դահլիճը՝ XVI-XVII դարերի անգլիական քանդակազարդ առաստաղների ոճով քանդակ է վրա շարած առաստաղով, բուխարիով և զարդանախշ դռներով, ինչպես նաև կաղնե սյունազարդ սալերով[11][12]: Այն հանդիսանում էր պալատի ամենամեծ և ամենագեղեցիկ սրահը: 2011 թվականից Անգլիական դահլիճը դարձել է Երաժշտության տան համերգային դահլիճը:

Այլ տարածքներից կարելի է առանձնացնել Մեծ իշխանի աշխատասենյակը, Դահլիճը, Մեծ ճաշասենյակը, Կարմիր հյուրասենյակը և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Санкт-Петербургский Дом музыки: О нас»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2012-06-22 
  2. Течёт река Мойка
  3. 3,0 3,1 Дворец великого князя Алексея Александровича (Дом Музыки)
  4. Федеральное государственное бюджетное учреждение культуры «Дом музыки» — официальный сайт
  5. Союз реставраторов Санкт-Петербурга: ОАО «СПб институт «Ленпроектреставрация» (карточка компании)
  6. Международный благотворительный фонд «Константиновский»: Дворец великого князя Алексея Александровича
  7. Завершаются реставрационные работы во дворце Великого князя Алексея Александровича в Петербурге // Интерфакс, 15 января 2009 года 16:13(չաշխատող հղում)
  8. Группа компаний «Интарсия»: Реставрация фасадов и интерьеров дворца Великого князя Алексея Александровича для размещения Дома Музыки Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  9. Мария Олькина, Анна Пушкарская. Кабинет для друга: Город выделил 800 млн на реконструкцию особняка на Мойке, 122 под Дом музыки // Газета "Коммерсантъ С-Петербург", №6 (4061), 16.01.2009
  10. «Санкт-Петербургский Дом музыки. Английский зал (Мойка 122)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2012-06-22 
  11. «Английский зал»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2012-06-22 
  12. Дворец вел. князя Алексея Александровича

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полоса