Միխայլովսկի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Միխայլովսկի պալատ
Михайловский дворец
Spb 06-2012 MichaelPalace.jpg
Տեսակպալատ
ԵրկիրՌուսաստան
Տեղագրությունքաղաք
ՎայրՍանկտ Պետերբուրգ
ՓողոցArts Square (Saint Petersburg)?
Ճարտարապետական ոճամպիր
Կառուցման սկիզբ1819
ՃարտարապետԿարլ Ռոսսի
Կառուցման ավարտ1825
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի Դաշնության մշակութային ժառանգություն
Կոորդինատներ: 59°56′19.000000099604″ հս․ լ. 30°19′56.000000099202″ ավ. ե. / 59.93861111113877627° հս․. լ. 30.33222222224977926° ավ. ե. / 59.93861111113877627; 30.33222222224977926

Միխայլովսկի պալատ (ռուս.՝ Михайловский дворец), նախկին մեծ իշխանական պալատ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ արվեստի հրապարակում, ճարտարապետության ամպիրի հուշարձան: Շենքում գտնվում է Ռուսական պետական թանգարանը:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում իշխան Միխայիլ Պավլովիչի նոր նստավայրի կառուցման գաղափարը պատկանում էր նրա հորը՝ Պավել I: 1798 թվականին կրտսեր որդուն՝ Միխայիլին հրամայեց խնայել գումարը պալատի կառուցման համար: Պավել I չկարողացավ տեսնել իր գաղափարների իրականացումը, քանի որ պալատական հեղաշրջման արդյունքում նա մահացավ: Չնայած դրան, կայսեր հրամանը կատարվեց: Երբ լրացավ Միխայիլի 21 տարին, կայսր Ալեքսանդր I որոշեց սկսել պալատի շինարարությունը:

Կառուցվող պալատի ճարտարապետը Կարլ Ռոսսին էր: Պալատի նախագծի վրա ճարտարապետը սկսեց աշխատել 1817 թվականից, ուզում էին Վորոնցովի պալատի տեղում ստեղծել մեծ իշխանի նոր նստավայրը, իսկ այնուհետև որոշեցին Չերնիշովի տան տեղում (այնտեղ արդյունում կառուցվեց Սանկտ Պետերբուրգի Մարինոյի պալատը)[1]։ Այդ ամայի վայրում պալատը կառուցելու որոշումից հետո ճարտարապետը սկսեց ստեղծել նախագիծ ոչ թե գոյություն ունեցող շենքերի վերակառուցման՝ այլ նոր քաղաքային անսամբլի համար: Այստեղ ճարտարապետի կողմից ծրագրված էր կառուցել ոչ միայն պալատը, այլ նաև հրապարակ և երկու նոր փողոցներ (Ինժեներական և Միխայլովսկի):

1819 թվականի ապրիլի սկզբին ստեղծվեց «Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի կառուցման հանձնաժողովը»: Շենքի հանդիսավոր հիմքը դրվեց հուլիսի 14-ին, իսկ բուն շինարարությունը սկսվեց հուլիսի 26-ին: Մարսավայի դաշտի կողմից ստեղծվեց այգի, որը նույնպես կրում էր այդ նույն անվանումը: 1825 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 11) պալատը օծվեց[2]:

1895 թվականին Միխայիլ Պավլովիչի թոռները վաճառեցին գանձարանին: 1825 թվականի ապրիլի 13-ին (25) Նիկոլայ երկրորդի հրամանով դարձավ կայսր Ալեքսանդր III անվան թանգարան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Мариинский дворец - история и фотографии
  2. ↑ Иван Пушкарёв. Описание Санкт Петербурга и уездных городов С. Петербургской губернии. - СПб., 1839. - С. 363-364.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пилявский В. И. Зодчий Росси. - М.-Л.: ГИАиГ, 1951: