Մարինոյի պալատ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինոյի պալատ (Սանկտ Պետերբուրգ)
Երկիր` Ռուսաստան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ճարտարապետական ոճ`էկլեկտիկ ճարտարապետություն
Ճարտարապետ`Անդրեյ Շտակենշնեյդեր
Քարտեզ
Քարտեզ

Մարինոյի պալատ, Սանկտ Պետերբուրգում առաջիններից մեկն է, Իսակով հրապարակի կարևոր մասն է կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Նիկոլաևնայի դիմանկարը, որը պատկանում է Ֆրանց Քսեֆի վրձնին, Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Պալատը կառուցվել է 1839-1844 թվականներին ճարտարապետ Անդրեյ Իվանովիչի կողմից։ Գտնվում է հրապարակի հարավային կողմում։

18-րդ դարում այդ հատվածի հողը պատկանում էր գեներալ-ֆելդմարշալ Իվան Գրիգորևիչին։

1845 թվականին պալատը դարձել է իշխանների պաշտոնական նստավայր և կրել է Նիկոլայ Առաջինի դստեր՝ Մարիայի անունը։

1884 թվականին պալատը գնվել է 3000000 ռուբլիով։ 1902 թվականի ապրիլին պալատի նախասրահում ահաբեկիչների կողմից մահացու վիրավորվել է նախարար Սիպյագինը։

Մարինոյի պալատում Պետական խորհրդի նիստը

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո պալատը զբաղեցրել է Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը` այնտեղ կառավարելով մինչև հունիս։ Օգոստոսի 7-ից այնտեղ սկսել է աշխատել Համառուսաստանյան հանձնաժողովը։ 1918 թվականին Մոսկվա տեղափոխվելուց հետո պալատում տեղակայվել է Կարմիր բանակը։

1929 թվականի աշնանը Մարինոյի պալատում բացվել է լենինգրադյան բաժանմունք։ Այստեղ գտնվել են ակադեմիայի հանրակացարաններ, լսարաններ, աշխատակազմի համար սենյակներ և կինոթատրոն։ 1940 թվականին բարձրագույն դասընթացներ են անցել լսարաններում և հանրակացարաններում։

1991 թվականի օգոստոսի 19-22-ի Օգոստոսյան պուտչի ժամանակ պալատը դարձավ Արտակարգ դրության պետական կոմիտեի խռովարարների կենտրոն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белякова З. И. Мариинский дворец (Серия: Дворцы и особняки Санкт-Петербурга). — СПб: Белое и чёрное, 1996
  • Петров Г. Ф. Дворец у Синего моста: Мариинский дворец в Санкт-Петербурге. — СПб.: Logos, 2007. ISBN 978-5-87288-358-6
  • Т. А. Петрова Дворец великой княгини Марии Николаевны-СПб Белое и чёрное, 1997
  • Belyakova Zoia. Grand Duchess Maria Nikolayevna and her Palace in St.Petersburg,1994
  • Веретин А. И., Петров Г. Ф. Мариинский дворец в истории Санкт-Петербурга и России. СПб. 1995г

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինոյի պալատ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։