Մարինոյի պալատ (Կիև)
Մարինոյի պալատ | |
---|---|
ուկրաիներեն՝ Маріїнський палац | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո ճարտարապետություն |
Ճարտարապետ` | Վարֆոլոմեյ Ռաստրելլի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1744 թվական |
![]() | |
![]() |
Մարինոյի պալատ (ուկրաիներեն՝ Маріїнський палац), երկհարկանի պալատ Կիևում, որը գտնվում է Դնեպրի աջ ափին։ Պալատի նախագիծը գծել է ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը հիմնադրվել է 1744 թվականին՝ Ելիզավետա Պետրովնա կայսրուհու պատվերով։ Պատվիրատուն չի հասցրել այցելել պալատ։ Եկատերինա II-ը Կիև այցելել է 1787 թվականին։ Փետրվարի 14-ին այստեղ է եղել Վենեսուելայի քաղաքական գործիչ Ֆրանսիսկո Միրանդան, ով իսպանական գաղութային համակարգի ազատամարտիկ էր[1]։ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում պալատը Կիևի գեներալ-մարզպետների նստավայրն էր։
19-րդ դարի սկզբին Թագավորական պալատը մի շարք հրդեհների հետևանքով այրվել է։ Կես դար անց, 1870 թվականին, Ալեքսանդր II-ը ճարտարապետ Կարլ Մաևսկուն հանձնարարել է վերակառուցել պալատը՝ ելնելով հին պլաններից և նկարներից։ Վերակառւցելուց հետո վերանվանվել է Մարինոյի պալատ՝ ի պատիվ Մարիա Ալեկսանդրովնա կայսրուհու։ Նրա ցանկությամբ պալատի հարավային կողմում զբոսայգի է ստեղծվել։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մարինոյի պալատ է տեղափոխվել Մարիա Ֆեոդորովնան, ով բուժում էր ժամանած վիրավորներին։ Նա այստեղ անցկացնում է երկու տարի, մինչև որ իմանում է իր որդու՝ Նիկոլայ II-ի հրաժարականի մասին։
Մարինոյի պալատը համարվել է Կիև այցելող կայսերական ընտանիքների անդամների նստավայրը մինչև 1917 թվականը։
Հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Մարինոյի պալատը օգտագործվել է որպես զինվորական շտաբ։ 1920-ական թվականներին շենքը եղել է դպրոց, ավելի ուշ դարձել թանգարան։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պալատը խիստ տուժել է և 1940-ական թվականներին վերանորոգվել է։ Եվս մեկ անգամ այն վերանորոգվել է 1980-ական թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Francisco de Miranda. Diario de Moscú y San Petersburgo. — ISBN 980-276-225-3, с. 143»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 2017-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виртуальная экскурсия по Мариинскому дворцу на сайте Президента Украины(ուկր.),(ռուս.),(անգլ.):
|