Ելագինի պալատ
Ելագինի պալատ | |
---|---|
![]() | |
Երկիր` | ![]() |
Հիմնող` | Ivan Yelagin? |
Ճարտարապետ` | Կարլ Ռոսսի և Ջակոմո Կվարենգի |
![]() | |
![]() |
Ելագինի պալատ (ռուս.՝ Елагин дворец), ամառային կայսերական պալատ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի՝ Ելագին կղզում: Ելագին է կոչվել իր առաջին տիրոջ պատվին: Պալատը նաև անվանել են Ելագինսկի կամ Ելագինոօստրովսկի պալատ:
Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետի անունը հայտնի չէ: Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ հեղինակը Ջակոմո Կվարենգին է: Կղզու վրա ամառանոցի սկզբնական տեսքը չի պահպանվել:
19-րդ դարի սկզբին պալատը գնել է Ալեքսանդր Առաջինը իր մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի համար: Ելագինի պալատի վերակառուցման աշխատանքները վստահվել է Կարլ Ռոսսիին: Ճարտարապետը կղզու վրա միանգամից մի քանի շենքեր է կառուցել:
Պալատի օվալաձև դահլիճը զարդարված էր արձանասյուներով և իոնական սյուներով: Գմբեթի վրա կային տարօրինակ զարդաքանդակներ, իսկ պատերը երեսպատված էին արհեստական մարմարով: Սենյակներից մեկը սպիտակ գույն ուներ, որը նման էր ճենապակու, այդ իսկ պատճառով այն անվանել են ճենապակյա սենյակ: Մյուս արվեստագետները մարմարե պատի վրա ծաղիկներով նկարել են դիցաբանական տեսարաններ:
Ալեքսանդր I-ի գրասենյակի դուռը, որը գտնվում էր երկրորդ հարկում պատված էր բրոնզե նախշերով:
Հաջորդ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ֆեոդորովնայի մահից հետո պալատը վերածվել է թագավորական «պահեստային» նստավայրի: 20-րդ դարի սկզբին Ելագինի պալատը դարձել է Ռուսաստանի հանգստյան վայր:
Հեղափոխությունից հետո պալատը ստացել է թանգարանի կարգավիճակ: Պետերբուրգում նմանատիպ թանգարաններ շատ են եղել, սակայն դրանք փակվել են կամ վերածվել այլ մշակութային և հասարակական հաստատությունների:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պալատը խիստ ավերվել է և հրդեհվել: Ճարտարապետ Սավկովը հավաքելով մարմարի, զարդերի, որմնանկարների մանր կտորներն անմիջապես սկսել է նախապատրաստվել պալատի վերականգման աշխատանքներին: Այդ դրվագներով և էսքիզներով հետագայում վերականգնվել է պալատի ներքին տեսքը:
Ճարտարապետ Պլոտնիկովի ղեկավարությամբ Ելագին պալատը վերականգնվել է և կրկին դարձել է թանգարան, որտեղ տեղակայվել են ապակու և ճենապակու հավաքածուներ:
Այսօր Ելագինի պալատում անցկացվում են մի շարք ցուցահանդեսներ և կազմակերպվում են ոճով տարբեր ժամանցային միջոցառումներ: Ելագինի պալատի առաջ՝ կենտրոնական այգու դիմաց զբոսաշրջիկների համար կազմակերպվում են պիկնիկներ, ֆուրշետներ բաց երկնքի տակ և այլ միջոցառումներ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пилявский В. И. Зодчий Росси. М.-Л.: ГИАиГ, 1951
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Елагин дворец на сайте Rusarh.ru.
- Сферическая панорама скульптуры «Танцующие девушки» в Елагином парке.
|