Տավրիկյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տավրիկյան պալատ
Spb 06-2012 Tauride Palace 02.jpg
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Իվան Ստարով

Տավրիկյան պալատ (ռուս.՝ Таври́ческий дворе́ц), իշխան Գրիգորի Պոտյոմկինի պետերբուրգյան նստավայրը: Կառուցված է կլասիցիզմի ոճով 1783-1789 թվականների ընթացքում ճարտարապետ Իվան Ստարովի նախագծով:

Պալատը գտնվում է Շպալերնոե փողոցում` Պոտյոմկինի և Տավրիկյան փողոցների միջև:

21-րդ դարում պալատը ԱՊՀ Միջխորհրդարանային համաժողովների գրասենյակն է: Այնտեղ է գործում նաև Օրենսդիրների խորհուրդը` ՌԴ Խորհրդարանի երկու պալատների խորհրդակցկան հատուկ մարմինը: Բացի այդ` շենքում է տեղակայված նաև «Միր» («Мир») հեռուստաընկերության պետերբուրգյան մասնաճյուղը:

Տավրիկյան պալատի անվանումից են առաջացել Տավրիկյան այգի, Տավրիկյան փողոց, Տավրիկյան խճուղի անվանումները:

Պալատական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավրիկյան պալատի ցանկապատ
Տավրիկյան պալատ

Պալատական համալիրի խորքում տեղակայված է կենտրոնական երկհարկ շինությունը` ոչ բարձր թմբուկի վրա հարթ գմբեթով: Շինությունը փողոցից առանձնացված է ոչ բարձր ցանկապատով: Հարթ պատերն ունեն բարձր պատուհաններ, որոնք ավարտվում են անտաբլեմենտով` քիվերին զարդապատկերներով: Գլխավոր շենքին հարում է ընդարձակ շքաբակը:

Առաջին անգամ Տավրիկյան պալատը բացվել է Նևայի մոտ, որից դուրս էր գալիս ջրանցք` ծովախորշի մոտ ավարտվող: Ճարտարապետական այս հեռանկարը ջրաճնշումային աշտարակի դիմաց գոյություն է ունեցել մինչև 1858-1863 թվականների կառույցը:

Տավրիկյան պալատի ճարտարապետական համալիրի մեջ մտնում են նաև 1793-1794 թվականներին Վ. Գուլդի հիմնած պալատական այգին: Կենտրոնական շենքի ճակատային մասը առանձնանում է դորիական սյունասրահով, իսկ այգու ճակատային մասը` կլորավուն պատշգամբներով ռոտոնդայով: Երկու ոչ մեծ կողաշենքերն ունեն գմբեթաձև աշտարակներ:

1783-1800 թվականներին պալատի հետին մասում Վ. Գուլդի նախագծով հիմնվել է Տավրիկյան այգին:

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մասի պարզությունն ու համեստությունը հակադրվում է ներքին հարդարանքի շքեղությանը: Գլխավոր նախասրահի մոտ շքեղորեն զարդարված ռոտոնդան է` Ճերմակասյուն սրահին միացված լայն միջանցքով, որի կրկնակի բաց սյունասրահների առաջ գտնվում է ձմեռային այգին: Հանդիսությունների սրահները` Պատկերասրահ, Գոբելենային հյուրասենյակ, Չինական սրահ, մասամբ պահպանել են գեղարվեստական հորինվածքը (պատերի բազմագույն նկարազարդում, բուխարիներ, ձևավոր վառարաններ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավրիկյան պալատը կառուցվել է Եկատերինա II-ի հրամանով իր սիրելի իշխան Գրիգորի Պոտյոմկինի համար: Պալատի կառուցման համար ծախսվել է 400.000 ռուբլի ոսկով: Պալատն իր անունը ստացել է իշխանին տրված Տավրիկյան պատվանունից, որը իշխանին տրվել էր 1787 թվականին Ղրիմը (Տավրիդներ)` Ռուսական կայսրությանը միացնելու պատվին: Պալատի զարդարանքներից մեկն է եղել Վեներայի անտիկ արձանը, որը Ռուսաստան էր բերվել Պետրոս I-ի օրոք:

Զբաղվելով Նովոռուսիայի կառավարմամբ (Ռուսաստանի պատմամշակութային մարզ)` Պոտյոմկինը այդքան էլ հաճախ չէր լինում պալատում: Կյանքի վերջին տարում` 1791 թվականին, նա վերադառնում է, որպեսզի նվաճի կայսրուհու սիրտը, ով տարված էր երիտասարդ Պլատոն Զուբովով: Տավրիկյան պալատում կազմակերպվում է աննախադեպ շքեղ հանդիսություն:

Aquote1.png Ամբողջ շքեղությունը, որ սովորական էր իշխանի համար, ամբողջ կախարդանքը, որով նա շրջապատել էր իրեն, դրսևորվել էին այդ օրը: Եկատերինա II-ը ընդունվեց որ թե իբրև տիրուհի, այլ աստվածուհի: Գոբելենների ընտիր կտորները ներկայացնում էին Եսթերի պատմությունները , իսկ Գավրիլ Դերժավինի բանաստեղծությունները մեկնաբանում էին այդ նկարները: Զուր ջանքեր... Հաջորդ օրը Եկատերինան այնպես պահեց իրեն, կարծես կախարդական տոնակատարությունը հրաժեշտի երեկո էր:
- Կազիմիր Վալիշևսկի
Aquote2.png


1790-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Պետերսեն, «Տավրիկյան պալատի տեսքը Սանկտ Պետորբուրգում», 1797

Պոտյոմկինի մահից հետո Պոտյոմկինի երկու ծառայակիցները` Գարնովսկին ու Գրիբովսկին, անտիրական պալատից տանում են քանդակներ, նկարներ, կահույք, նույնիսկ շինանյութ: Իմանալով այդ մասին` ժառանգորդները ոստիկանության միջոցով կասեցնում են գույքի թալանը:

Եկատերինան կարգադրում է նախկին սիրեցյալի նստավայրը վերադարձնել տերությանը: Իր կյանքի վերջին տարիներին նա սիրում էր այստեղ անցկացնել: 1793-94 թվականներին արևելյան մասնաշենքում ձևավորվում է թատերական սրահ, իսկ արևմտյան թևում` տնային եկեղեցի:

1797 թվականին Պավել I-ի հրամանով Գարնովսկու ու Գրիբովսկու նկատմամբ գործ է հարուցվում դատարանում: Պալատի իրերը տեղափոխվում են Միխայլովյան ամրոց, իսկ պալատը տրվում է հեծյալների գվարդիային որպես զորանոց:

Պալատը 19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել I- մահից հետո 1801 թվականի Տավրիկյան պալատը վերականգնվել է որպես կայերական նստավայր: Վերականգնողական աշխատանքներում ներգրավված էին Լուիջի Ռուսկան, Կարլ Ռոսսին. Վասիլի Ստասովը:

19-րդ դարի կեսին և վերջին պալատը խիստ որոշակի նշանակություն չի ունեցել: Երբեմն այնտեղ ապրել են կայսերական ընտանիքի որոշ անդամներ: Ժամանակ առ ժամանակ այստեղ են տեղավորվել ռուս կայսրին հյուրընկալված նշանավոր մարդիկ: Այսպես, 1826 թվականին Մարիա Ֆեոդորավնան այստեղ ապրելու է հրավիրել պալատական պատմագիր Նիկոլայ Կարամզինին, որտեղ էլ և նա մահացել է:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Տավրիկյան պալատում կազմակերպվել են տարաբնույթ հանդիսություններ, պարահանդեսներ: Օրինակ` 1905 թվականին կազմակերպվել է հին դիմանկարների ցուցահանդես, որի արդյունքում իրականացվել է բազմահատոր տպագրություն:

Ռուսական առաջին խորհրդարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1906-1910 թվականներին պալատի ինտերիերը փոփոխվել է` այնտեղ Պետական դումայի հաստատման առիթով (ճարտարապետ` Պ. Շեստով):

Փետրվարյան հեղափոխության սկզբին Տավրիկյան պալատում է տեղակայվել Պետական դումայի ժամանակավոր կոմիտեն, իսկ հետո նաև Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը (մինչև 1917 թվականի հուլիս):

1918 թվականի հունվարի 5-ին (18) Տավրիկյան պալատում է հավաքվել Ռուսաստանի Սահմանադիր ժողովը:

Tauridepalace.gif
Tauride duma.jpg
1917petrogradsoviet assembly.jpg
Պալատական համալիրը 1914 թվականին Պետական դումայի նիստերի սրահ Պետրոգրադի խորհրդի նիստ

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունվարին Տավրիկյան պալատում է անցկացվել Խորհուրդների համառուսաստանյան երրորդ համաժողովը, 1918 թվականը մարտին` յոթերորդ համագումարը, իսկ 1920 թվականին` Կոմինտերնի երկրորդ համաժողովը: 1918 թվականին Տավրիկյան պալատի անունը վերափոխվում է Ուրիցկու պալատի` ի պատիվ Մոիսեյ Ուրիցկու, սակայն այդ անվանումը լայն կիրառում չի գտնում: 1930-ական թվականներին Տավրիկյան պալատում է տեղավորվում Համամիութենական գյուղատնտեսական համալսարանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Տավրիկյան պալատը վերականգնվել է: Մինչև 1990 թվականը այնտեղ է հաստատվել Լենինգրադի բարձրագույն կուսակցական դպրոցը (ճարտարապետ` Ի. Կապցյուգ):

Հետխորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխորհրդային շրջանում Տավրիկյան պալատը տրվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանային համաժողովների ենթակայությանը[1]: Պալատում են կայացել Պետական դումայի և Անվտանգության խորհրդի արտագնա մի քանի նիստեր[2][3][4]:

Պոտյոմկինյան երեկոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարին Տավրիկյան պալատում տրվել է «Պոտյոմկինյան երեկոներ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում կազմակերպվում են հնագույն երաժշտության կանոնավոր համերգներ լավագույն երաժիշտների կատարմամբ: Այստեղ հնչում է եվրոպական բարոկկոյի և կլասիցիզմի երաժշտություն, ինչպես նաև 18-րդ դարի ռուսական երաժշտություն, որն արդեն մոռացության է տրվել: Նախագիծը կազմակերպվել է «Տավրիկյան կապելլայի» մասնակցությամբ: Այս համերգների ժամանակ կարելի է լսել Եկատերինա Մեծի մեներգիչներ, Musica Petropolitana, Prattica Terza համույթների երաժիշտներին[5]: 2011 թվականի սկզբին Գմբեթային սրահում տեղադրվել է երգեհոն, որ պատրաստվել է Բարսելոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полоса